Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է ԵվրոպայինԱմենազգայուն՝ գազի գործոնով Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի Քարվաճառում և Բերձորում կա 9-10 հազար մեգավատ էլեկտրաէնեգրիայի պոտենցիալ, հայտարարում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ բացատրելով, որ Արցախի տարածքների էլեկտրաէներգիան կարող են օգտագործել Ադրբեջանի ներքին պահանջարկը բավարարելու համար, ինչի արդյունքում կխնայեն գազը, որն էլ կարտահանեն Եվրոպա։ Այսպես, փաստացի, փորձում է էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպային համոզել, թե Հայաստանի տարածքով թուրքական միջանցքը պետք է նաև եվրոպացիներին: 2 հունիսի 2022 PanARMENIAN.Net - «Մենք ծրագրում ենք էլեկտրականություն արտահանել Եվրոպա և դրա համար ուզում ենք սկսել Զանգեզուրի միջանցքի գործարկումը: Այն կարող է արտահանման կարևոր ուղի դառնալ ոչ միայն բեռների, այլև էլեկտրաէներգիայի համար», – ասել է Ալիևը։ Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը ստիպված է եվրոպացիներին վստահեցնել, թե իր երկիրն ունի գազի այն հսկայական պաշարը, որն ակնկալում են իրենից։ Որովհետև, ինչպես պարզվում է, այս պահին կան արտահանման խնդիրներ։ Նրա նշած տվյալով՝ 2021-ին Ադրբեջանն արտահանել է 22 մլրդ խ/մ գազ, այս տարեվերջին արտահանված գազի ծավալը 2 միլիարդով ավելի կլինի: Ալիևը վստահեցնում է, թե կարող է ավելին․ «Մեր գազային պոտենցիալը չի սահմանափակվում միայն Շահդենիզ հանքավայրով: Շատ հեռանկարային այլ հանքավայրեր էլ ունենք: Եկող տարի դրանցից մի քանիսում կսկսենք արդյունահանումը»:
«Հատկապես հիմա, երբ ադրբեջանական գազի պահանջարկը հսկայական է, ինչպես երբեք, մենք հաշվի ենք առնում դա և փորձում ենք աջակցել այն երկրներին, որոնք տարբեր պատճառներով բախվել են դժվարությունների», – ասել է Ալիևը։ Խուսափելով ուղիղ նշել՝ նա ակնարկել է, որ ծրագրում է վերցնել Ռուսաստանի տեղը գազային շուկայում, երբ Ուկրաինայում պատերազմի պատճառով Եվրոպան փորձում է հրաժարվել ռուսական գազից՝ նայելով Ադրբեջանին:
Այստեղ սկսվում են բայցերը: Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանական գազին նայող եվրոպացիները պետք է հասկանան, որ 1 տարում հնարավոր չէ այդ հսկայական ծավալով գազն արդյունահանել ու հասցնել նրանց․ «Դրա համար մեզ պետք են պայմանագրեր, պետք է արագ բանակցություններ սկսենք, պետք է ընդլայնենք մեր ենթակառուցվածքները, ինչը ծրագրում էինք անել առաջիկա տարիների ընթացքում»: Այնպես որ, Ադրբեջանի նախագահը պահը հարմար է համարում փող պահանջելու համար՝ հայտարարելով, որ Ադրբեջանը միայնակ չի կարողանա կառուցել՝ գազի անհրաժեշտ ծավալը Եվրոպա հասցնելու ենթակառուցվածքները, պետք են հսկայական ներդրումներ:
Անի Ավետյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |