Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ

Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ

WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները

Apple-ի արտադրանքի ծրագրային ապահովում մշակողների WWDC (Worldwide Developers Conference) միջազգային կոնֆերանսը, որը մեկնարկել է հունիսի 6-ին ու կավարտվի հունիսի 10-ին, ավանդաբար ավելի հարուստ էր ծրագրավորման ոլորտի նորություններով, իսկ ապարատային մասին հատկացված ուշադրությունն այնքան էլ մեծ չէր։

PanARMENIAN.Net - Այդուհանդերձ, Apple-ը ներկայացրեց նոր MacBook Air-ն ու MacBook Pro 13″-ը, պատմեց նոր SoC-ի մասին ու խոստացավ արտադրողականության աճ։ PanARMENIAN.Net ը հակիրճ պատմում է գլխավոր նորույթների մասին։

Ապարատային նորույթները

Apple-ը ներկայացրեց նոր սերնդի MacBook Air ու MacBook Pro 13″ լապթոփերը: Տեխնիկական առումով փոփոխությունները 1.5 տարվա ընթացքում դժվար է արմատական համարել. MacBook Air-ը ստացել է 13.6 դյույմանոց 2560×1664, 224 ppi, IPS մոնիտոր, 8/16/24 ԳԲ LPDDR4 օպերատիվ հիշողություն, 256 ԳԲ/512 ԳԲ/1 ՏԲ/2 ՏԲ ֆլեշ հիշողություն ու մի փոքր թեթև է իր նախկինից: MacBook Pro 13″-ի մոնիտորը 13.3 դյույմ 2560×1600, 227 ppi, IPS է, օպերատիվ ու ֆլեշ հիշողության դիապազոնը կրկնում է MacBook Air-ին: Երկու սարքերում էլ իսկական նորույթ է միայն Apple M2 SoC-ը՝ բաղկացած չորս արտադրողական ու չորս էներգաէֆեկտիվ պրոցեսորային, ինչպես նաև՝ մինչև 10 գրաֆիկական միջուկներից: Ավանդաբար, Apple-ը ոչինչ չի ասում հաճախականությունների մասին, սակայն պնդում է, որ արտադրողականությունը կաճի մինչև 1.4 անգամ: Ապարատային նորություններն այսքանով ավարտվում են:

Սոֆթվերային նորույթները. iOS 16

Նոր մոբայլ օպերացիոն համակարգի հանրային բետան հասանելի կլինի արդեն հուլիսին: Նորույթները մի քանիսն են: Նախ, Apple-ը վերջապես թույլ է տալիս առավելագույնս կաստոմիզացնել արգելափակման էկրանը՝ անգամ տառատեսակի փոփոխության միջոցով, iMessage-ում ավելացվել է հաղորդագրությունները խմբագրելու կամ ջնջելու հնարավորություն, իսկ Apple Pay-ը համալրված ֆունկցիոնալության շնորհիվ սմարթֆոնը վերածում է լիարժեք վճարային տերմինալի:

Լայն հնարավորություններ կան էմոձիների ստեղծման առումով. այժմ բավարար է վերցնել իրական լուսանկար առաջին պլանում որևիցե օբյեկտով, ինչից հետո օբյեկտն ավտոմատ կերպով կկտրվի լուսանկարից ու այն հնարավոր կլինի օգտագործել հաղորդագրություններում:

iOS 16-ը նաև ճկուն կարգավորումներով մանկական ըքաունթներ ստեղծելու հնարավորություն է տալիս. օրինակ, կարելի է սահմանել ցանկացած տիպի կոնտենտի համար թույլատրելի տարիքը, կիսվել երեխայի տեղակայման մասին տեղեկատվությամբ ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև սահմանել օրվա այն ժամերը, երբ երեխան չպիտի օգտվի սմարթֆոնից:

Apple-ը նաև վերափոխել է «խելացի տան» համար իր Home հավելվածը, ու խոստանում է խորացնել համագործակցությունը «խելացի տան» էկոհամակարգում աքսեսուարներ արտադրողների հետ:

macOS Ventura ու iPadOS 16

Դեսքթոփային օպերացիոն համակարգի հետաքրքիր նորույթ է պատուհանների միջև անցումների Stage Manager համակարգը. բացված պատուհանները խմբավորվում են ձախ կողմում՝ ըստ հավելվածների առանձնացված խմբերով, օրինակ՝ Mail-ի բոլոր նամակները՝ մի խմբում, Pages փաստաթղթերը՝ մեկ այլ խմբում և այլն: Աշխատանքային պատուհանն էլ բացվում է մեջտեղում:

Կատարելագործվել է նաև Spotlight որոնումը՝ կրճատելով Spitlight-ի ու որոնման վերջնական արդյունքի միջև շղթաների քանակը: Օրինակ, «ավտոմեքենաների լուսանկարներ» հարցմամբ Spotlight-ը ոչ միայն որոնելու է ֆայլերի անվանումներով, այլևս ցույց կտա Photo-ում այն լուսանկարները, որոնք համապատասխանում են տվյալ հարցմանը: Ըստ էության, նոր ֆունկցիան թույլ է տալիս իրականացնել պարզ որոնում ինտերնետում՝ առանց որոնողական համակարգի դիմելու:

Ամենահետաքրքիր նորույթը, թերևս, այն է, որ այսուհետ հնարավոր կլինի iPhone-ի տեսախցիկներն օգտագործել, որպես վեբ-տեսախցիկ՝ ամրացնելով սմարթֆոնը մոնիտորի վերին հատվածում: Նշենք, որ բոլոր վերոնշյալ ֆունկցիաները աշխատելու են թե macOS Ventura-ում, և թե iPadOS 16-ում:

watchOS 9

«Խելացի ժամացույցների» օպերացիոն համակարգում ընդլայնվել են պարապմունքների հնարավորությունները, ավելացրել են դեղերի ընդունումը հիշեցնելու ֆունկցիա, հնարավոր կլինի կաստոմիզացնել ցիֆերբլատի ֆոնը:

Ժամացույցները կարողանալու են ավելի լավ հայտնաբերել թարթուն առիթմիան օգտատիրոջ մոտ՝ հետևելով օրվա ընթացքում զարկերակին ու հայտնելով կասկածների առաջացման դեպքում:

Արման Գասպարյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Համակարգիչների արքան Ամերիկյան սուպերհամակարգիչը հաղթահարել է էքզաֆլոպսային սահմանը` ի՞նչ է դա նշանակում
---