Evolution-ը Հայաստանում է

Evolution-ը Հայաստանում է

Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը

Երբ աշխատանքային մոտիվացնող միջավայրը միաձուլվում է մասնագիտական և անհատական զարգացման լայն հնարավորությունների հետ, ունենում ենք այն, ինչը սովորաբար անվանում ենք dream job և փնտրում աշխատանքի բոլոր հայտարարությունների տողատակում:

PanARMENIAN.Net - Evolution-ը Հայաստան է բերել կորպորատիվ մի միջավայր, որտեղ հայ երիտասարդները կարող են ոչ միայն դառնալ միջազգային հեղինակավոր կազմակերպության մի մաս, այլև կառուցել իրենց կարիերան՝ սկսելով ամենասկզբից:

Նախ՝ Evolution-ի պատմության, առաքելության և նպատակների մասին:

Evolution-ն առցանց խաղերի միջազգային առաջատար մշակող ու մատակարար է: Շվեդական այս ընկերությունը հիմնադրվել է 2006-ին և իր գործունեության 1.5 տասնամյակի ընթացքում դարձել ոլորտի կարգավորողն ու առաջատարը: 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է. Evolution-ի ուղիղ հեռարձակման ստուդիաները խաղատան փորձը տեղափոխում են առցանց միջավայր և աշխատում 24/7 ռեժիմով:

Evolution-ի միջազգային ընտանիքում աշխատում են մոտ 80 ազգության ավելի քան 13,000 աշխատակից, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են 20-ից ավելի վայրում: Երևանում բացված ուղիղ հեռարձակման ստուդիան և, առհասարակ, Evolution-ի մուտքը հայկական շուկա նշանավորվում է սկսնակների համար հարյուրավոր աշխատատեղերի ստեղծմամբ:

Evolution-ի ներկայիս գործունեության և ապագա ծրագրերի մասին PanARMENIAN.Net ը զրուցել է ընկերության գործառնությունների ղեկավար Նադեժդա Աբոլայի հետ:

Ինչպիսի գործատու է Evolution-ը

«Ոլորտում առաջատար դիրքից բացի, մենք նաև ձգտում ենք դառնալ շուկայում լավագույն գործատուներից մեկը: Հետևաբար նախատեսում ենք լինել ոլորտի ամենավստահելի գործատուն և հայ երիտասարդներին առաջարկել աշխատանքային լայն հնարավորություններ և առավելությունների գրավիչ փաթեթ»,- նշում է նա:

Ինչպե՞ս միջազգային այս ընկերությունը որոշեց ներդրումներ կատարել Հայաստանում

«Առաջին հերթին, կարևորել ենք հայկական շուկայի մարդկային ռեսուրսների ներուժը: Մինչև հայկական շուկա մուտք գործելը կազմակերպության ընդլայնման համար համապատասխան վայր գտնելու նպատակով մենք մանրակրկիտ հետազոտություն ենք իրականացրել: Փնտրում էինք կայուն, թափանցիկ և կանխատեսելի բիզնես միջավայր: Հաշվի առնելով, որ բացի տեխնոլոգիական ընկերություն լինելուց մեր ընկերությունը նաև մարդկանց մասին է, փնտրում էինք մի վայր, որտեղ կան երիտասարդ, հավակնոտ, անգլախոս երիտասարդներ, ովքեր ցանկանում են իրենց կարիերան սկսել միջազգային, բազմամշակույթ միջավայրում»,- ընդգծում է Աբոլան:

Ի՞նչ է առաջարկում Evolution-ն աշխատանք փնտրող հայ երիտասարդներին

Նախ՝ աշխատանքային փորձը պարտադիր չէ: Պարտադիր է սովորելու մեծ ցանկությունը և անգլերենի իմացությունը: Թեև, որոշ դեպքերում լեզվի իմացությունը ևս պարտադիր պայման չէ: Աշխատանքային ճկուն գրաֆիկը և փորձի փոխանակման եզակի հնարավորություններն ընկերությունում աշխատելը հատկապես գրավիչ են դարձնում ուսանողների համար: Ուսումն ու աշխատանքը համատեղելն առավել քան իրատեսական է: Աշխարհի ամենամեծ էլեկտրոնային և աուդիո գրքերի հրատարակչին՝ Bookboon-ին անսահմանափակ հասանելիությունն էլ՝ որպես բոնուս։

Գործունեության տարիների ընթացքում Evolution-ը ստեղծել է աշխատակիցների վերապատրաստման իր ուրույն ծրագիրը: Անկախ հաստիքից՝ Evolution-ի ներսում աշխատակիցները մասնագիտական աճի և հմտությունների զարգացման եզակի հնարավորություն ունեն:

Ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում

Evolution-ի նպատակները Հայաստանում երկարաժամկետ են և թիրախային: Գրավիչ գործատու դառնալու և թիմային աճ ապահովելու ընկերության նպատակներն էլ միաձուլված են ոլորտում շարունակական զարգացում ապահովելու Evolution-ի առաքելությանը:

«Մեր նկատակն է դառնալ Երևանի խոշոր գործատուներից մեկը՝ շարունակաբար ընդլայնելով երևանյան մեր ստուդիան, ապահովել նոր աշխատատեղեր և մասնագիտական աճի հնարավորություններ: Ակնհայտորեն, երկարաժամկետ հեռանկարում պլանավորում ենք դառնալ շուկայի ամենամեծ և գրավիչ գործատուներից մեկը, որտեղ մարդիկ ցանկանում են անել իրենց կարիերայի ամենակարևոր քայլը»,- ընդգծում է ընկերության գործառնությունների ղեկավարը:

Evolution-ի թիմը վստահ է, որ հայկական շուկայում միջազգային փորձի փոխանակումը և կորպորատիվ յուրօրինակ մշակույթի զարգացումը երկարաժամկետ ներդրում է հայկական իրականության համար: Այս առումով հայ երիտասարդ մասնագետների ներգրավումը միջազգային կազմակերպության աշխատանքներին կարող է դառնալ այս վերջնանպատակին հասնելու առանցքային կապող օղակը:

Նանե Մանուկյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
Վարորդներին ԳԱԶազացրին Ինչ է կատարվում վառելիքի շուկայում
---