Հայաստանը 2006 թվականին` Top-list

2006 թվականին Հայաստանը նշեց իր անկախության 15-ամյակը

Չգիտես ինչու համարվում է, որ տարվա կտրվածքով կարելի է նշել առավելագույնը 10 նշանակալի իրադարձություն, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն անդրադարձել են երկրի քաղաքական կյանքի վրա: Մինչդեռ, եթե այդ իրադարձությունները պայմանականորեն բաժանենք Հայաստանի համար այսպես կոչված Top-list-ի, ապա կստացվի, որ ներքին քաղաքական իրադարձություններից բացի, աշխարհում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք այսպես թե այնպես անուղղակիորեն անդրադարձել են Հայաստանի վրա:
PanARMENIAN.Net - Ամենակարեւորը` 2006 թվականին Հայաստանը նշեց իր անկախության 15-ամյակը: Բուդապեշտում ցմահ բանտարկության դատապարտվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը, որը 2005 թվականին «տարվա մարդ» էր հայտարարվել Ադրբեջանում:

Միջազգային իրադարձությունների շարքին, անշուշտ պետք է դասել ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի ընդունումը, Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն, դեմոկրատների հաղթանակը ԱՄՆ միջանկյալ ընտրություններում եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցումը: Այս շարքին կարելի է հավելել նաեւ ԱՄՆ կառավարության վերջնական որոշումը Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման ֆինանսավորումն արգելելու մասին:

Ինչ վերաբերում է բուն Հայաստանին, ապա, ցավոք, անցյալ տարվա ամենակարեւոր իրադարձություններից մեկը եղավ «Երեւան-Սոչի» Ա-320 ինքնաթիռի վթարը, որը խլեց 113 մարդու կյանք:

2006 թվականին առաջին անգամ պետական այցով Հայաստան այցելեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ նման այցեր չէին եղել: Տարվա ընթացքում երեք անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, չհաշված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցերը տարածաշրջան: «Հնարավորությունների պատուհանը», որի մասին այդքան խոսվեց 2006 թվականի հունվարին, այդպես էլ փակ մնաց:

Երկրի համար անցած տարին նշանավորվեց նաեւ երեք կարեւոր փաստաթղթերի ստորագրմամբ` ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (IPAP), Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ մասնակցությունը ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրին:

Եվ հավանաբար, հարկ է նշել նաեւ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի պատմական այցը Թուրքիա, որտեղ նա հիշեցրեց թուրքերին Հայոց ցեղասպանության մասին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---