«Ամենաունիկալ ազգության»` ադրբեջանցիների օրիգինալ մտածողությունըԳուցե մոտ ապագայում Բաքվում ասեն, որ երբ մ. թ. ա 4 դարում հույն պատմաբան Ստրաբոնը գրում էր հայերի մասին, նա ի նկատի ուներ...ադրբեջանցիներին Այն, որ պաշտոնական Բաքուն արդեն տասնյակ տարիներ փորձում է «հինավուրց ադրբեջանցի ժողովրդին» վերագրել Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի ժողովրդների բոլոր նվաճումներն ու արժեքները, նորություն չէ: Ամեն անգամ, կարդալով ադրբեջանական մամուլում նման տիպի «բացահայտումները», զարմանում եւ նույնիսկ հիանում ես մեր հարեւանների հորինելու կարողությամբ: Մեկ նրանք ադրբեջանցի են հռչակում մեծ պարսիկ պոետ Նիզամիին, մեկ յուրացնում են Վրաստանում գտնվող ամբողջ վանական համալիրներ: Որպես օրենք, այդ բոլոր հորինվածքներին պատասխանելու ոչ ցանկություն է լինում, ոչ ժամանակ: 24 նոյեմբերի 2007 PanARMENIAN.Net - Մենք արդեն հոգնել ենք հերքել ադրբեջանցի պատմաբանների գիտանման հորինվածքները, որին սկիզբ դրեցին Ֆարիդ Մամեդովն ու Զիյա Բունիյաթովը, որոնք ժամանակին առաջարկում էին աշխարհագրական քարտեզներից վերացնել Հայաստանը, որպես գոյություն չունեցող երկիր: Սակայն այդ ամենը չի համեմատվի Ադրբեջանի հումանիտար կուսակցության (պարզվում է կա այդպիսին Բաքվում) առաջնորդ Օքտայ Աթահանի հայտարարության հետ: Արժե այն մեջբերել ամբողջությամբ: «Որպես մի մարդ, որը ժամանակին առաջարկեց օրիգինալ ազգային պատմական հայեցակարգ, ես կարող եմ միայն ափսոսել, որ այդ հայեցակարգը, ընդ որում որ ադրբեջանական պատմության մեջ այլ հայեցակարգ չկա եւ չի էլ ենթադրվում որ կլինի, կան կոմպիլյատիվ հայեցակարգեր, արտագրված եվրոպական քրիստոնյա ազգերի պատմություններից, մինչ այժմ անտեսվում է: Ըստ իմ հայեցակարգի մենք վաղուց պետք է հայտարարեինք մեր նկրտումների մասին այն ամենի հանդեպ, ինչ հանդիսանում է այսպես կոչված «հայ ազգի» դեմքը, այդ թվում մեր ազգային պատմության համար չափազանց կարեւոր այնպիսի բառերի հանդեպ, որոնք են` «հայեր», «Արավան», «Արարատ» եւ այլ, ողջ այսպես կոչված «հայկական» մշակույթի հանդեպ, այդ թվում այսպես կոչված «հայկական» մոնոֆիզիտ եկեղեցու հանդեպ, որը պատմականորեն հանդիսանում է մեր նախնիների նախաիսլամական կրոններից մեկը»,-հայտարարում է Աթահանը Day.az-ին տված հարցազրույցում: Ուշադրություն դարձրեք վերջին խոսքերի վրա, որոնցից հետեւում է, որ ադրբեջանցիներն են եղել առաջին քրիստոնյաները, ոչ ավել, ոչ պակաս: Իսկ հայերը, նույն «հումանիստի» վարկածով, արհեստականորեն ստեղծված ազգ են, որը մեղավոր է բարի եւ խաղաղասեր ադրբեջանցիների հազարամյակներ տեւող հոգեւոր, նյութական եւ ֆիզիկական ցեղասպանության համար:..Եվ նույնիսկ այդպիսի պետություն «Արմենիա» երբեք չի եղել, իսկ կա «Մեծ եւ միասնական Ադրբեջան»: Նույնիսկ Թուրքիայում դեռեւս դրան չեն հասել: Այդ հարցազրույցի կապակցությամբ մի հարց է ծագում: Առաջինը` միթե՞ նրանք հավատում են այն ամենին, ինչ գրում են եւ ասում: Երկրորդը` արյդո՞ք նրանք ցնորված չեն: Եվ, վերջապես, երրորդը` կարելի՞ է արդյոք ենթադրել, որ ինչ-որ մեկն աշխարհում կարող է լուրջ ընդունել ադրբեջանական հորինվածքները: Ինչ-որ մի հոդվածում, նույնպես Բաքվում հրատարակվող, գրված էր, որ «հայերը չեն հերքում մեր խոսքերը, ուստի մենք իրավացի ենք»: Հայերը չեն հերքում, որովհետեւ դրան ժամանակը չի բավարարի, նույնիսկ եթե նա ապրի 100 տարի եւ օրը մեկ հերքում գրի: Այնպես որ մենք ժամանակ չունենք ապացուցելու բացահայտ եւ կոպիտ կեղծիքը: Իսկ այն որ Հայաստանը երբեք ոչ ոքից օտար պատմություն չի փոխառել, ապացույցների կարիք չունի: Թեեւ..ես չեմ զարմանա, եթե մոտ ապագայում նույն Day.az-ում հայտնվի հարցազրույց «X ինչ-որ կուսակցության առաջնորդի հետ», որը կասի, թե երբ մ. թ. ա 4 դարում հույն պատմաբան Ստրաբոնը գրում էր հայերի մասին, նա ի նկատի ուներ...ադրբեջանցիներին: Եվ Աթահանի վերջին արտահայտությունը. «Ադրբեջանցիները եզակի ազգ են այն իմաստով, որ նրանց պատմության մեջ իրենց հսկայական տարածքի տարբեր մասերում եւ տարածաշրջաններում եղել են կրոնի ամենատարբեր տեսակներ, այդ թվում, բոլոր հայտնի միաստվածային կրոնները: Իսկ եթե դա այդպես է, այսինքն, եթե այդ թվում նաեւ քրիստոնեական հավատը պատմամշակութային առումով խորթ չէ մեր ազգին, եւ եթե մեր ազգը դա հասկանում էր, ապա ով կարող էր օգտագործել քրիստոնեական հավատը որպես հոգեւոր-բարոյական գործոն մեր դեմ դիմակայության ժամանակ:-Ոչ ոք...»: Այստեղ բոլորը, սեմիտներից եւ ինդուսներից սկսած եւ վերջացրած վիկինգներով եւ կելտերով, պետք է լռեն: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Բաժնի այլ նյութերը Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |