Ղարաբաղի հակամարտության հարցով Գոբլի ծրագիրը դեռեւս մնում է ինտենսիվ քննարկումների թեմա

Գոյություն ունի Գոբլի ծրագրի երկու տարբերակ. «Գոբլ-1» եւ «Գոբլ-2»: Առաջին տարբերակը դեռեւս 1992 թվականի հունվարին ստացել է Ջորջ Բուշ ավագի վարչակազմի աջակցությունը: «Գոբլ-2»-ը հայտնվել է 1996 թվականին

Ղարաբաղի հակամարտության անցած 20 տարիների ընթացքում շատ առաջարկություններ են եղել դրա կարգավորմա շուրջ: Դրանք բոլորը, որպես կանոն, հիմնված էին այն բանի վրա, որ «կողմերին անհրաժեշտ է փոխզիջման գնալ», որպեսզի խաղաղ համաձայնագիր կնքվի: Այսպես կոչված փոխզիջումային որոշումների թվին է պատկանում նաեւ ամերիկացի քաղաքական գործիչ Պոլ Գոբլի ծրագիրը: Սակայն Գոբլի ծրագիրը այդպես էլ մնաց զուտ ծրագիր, քանի որ բախվեց արեւմտյան մարդու տեսակետից բացարձակ իռացիոնալ փաստարկի: Չի կարելի «սեփական հողը» հանձնել հակառակորդին, եւ դա միայն մեկ բան է նշանակում` այլեւս չլինել սեփական ժողովրդի ներկայացուցիչը: Նման փաստարկի դեմ չի կարող դրվել անգամ ամենափայլուն բիզնես-ծրագիրը եւ ամենաանթերի իրավական կառուցվածքը:
PanARMENIAN.Net - «Սկզբունքորեն, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու երեք միջոց. 1) դուրս մղել կամ սպանել դրա տարածքում գտնվող բոլոր հայերին (ինչը հնարավոր չէ բարոյական պատճառներով); 2) Լեռնային Ղարաբաղում հսկայական քանակությամբ արտասահմանյան զորքեր տեղակայել կողմերին բաժանելու համար (ինչը հնարավոր չէ ֆիզիկապես); ԼՂՀ-ն հանձնել Հայաստանի վերահսկողությանը (ինչը հնարավոր չէ քաղաքականապես): Այդ պատճառով խնդրի կարգավորման բանալին տարածքների փոխանակումն է, հետեւյալ պայմաններով. ա) Լեռնային Ղարաբաղի մի մասի հանձնումը Հայաստանին Ադրբեջանի կողմ հոսող գետերի ակունքներով; բ) ադրբեջանական վերահսկողությանը Հայաստանի տարածքի հանձնումը, որը բաժանում է Ադրբեջանի Հանրապետությունը եւ Նախիջեւանի ինքնավարությունը (Մեղրիի միջանցքը)»: Սակայն նման «փոխանակման» դեպքում Հայաստանը կորցնում է իր համար շրջափակման պայմաններում կենսական նշանակություն ունեցող դեպի արտաքին աշխարհ ելքը Իրանի տարածքով: Միեւնույն ժամանակ Արաքսի ձախափնյա հատվածը կդառնա ռազմավարական կարեւորագույն հեռահաղորդակցության ուղի, որը կկապեր Թուրքիան, Նախիջեւանի ինքնավարությունը եւ Արդբեջանը»,- նման տեսք ունի ծրագիրը իրականում:

Ընդհանրապես, գոյություն ունի Գոբլի ծրագրի երկու տարբերակ. «Գոբլ-1» եւ «Գոբլ-2»: Առաջին տարբերակը դեռեւս 1992 թվականի հունվարին ստացել է Ջորջ Բուշ ավագի վարչակազմի աջակցությունը: «Գոբլ-2»-ը հայտնվել է 1996 թվականին: Հեղինակը խոստովանում էր, որ առաջին տարբերակում շատ մեծ սխալ էր թույլ տվել, քանի որ «չհասկացավ` ինչպիսի հոգեբանական նշանակություն ունի Հայաստանի համար Իրանի հետ ընդհանուր սահմանը»: «Գոբլ-2»-ը չի ենթադրում Հայաստանի եւ Իրանի սահմանի վերացումը եւ թույլ չէր տալիս Թուրքիայի եւ Արդբեջանի սահմանային կցումը: Դրա փոխարեն, «Գոբլ-2»-ը առաջարկում էր փոխանակել Հայաստանի հարավային հատվածը (Մեղրիի շրջանը) Նախիջեւանի արեւմտյան հատվածի հետ, որտեղ այն 9-կիլոմետրանոց սահման ունի Թուրքիայի հետ: Ընդ որում. ԼՂՀ-ն Լաչինի միջանցքի հետ մեկ տեղ դառնում են Հայաստանի մաս կամ էլ անկախություն են ստանում; հայ-թուրքական սահմանը բացվում է ողջ երկայնքով; կարգավորվում է Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավարության ոչ անկլավային գոյությունը; Հայաստանի եւ Իրանի սահմանը պահպանվում է, բայց տեղափոխվում է մի քիչ հյուսիս, ինչը կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի. Հայաստանին հանձնվող Նախիջեւանի ինքնավարությունը այդ դեպքում թույլ չի տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի միացումը:

Ճիշտ է, ծրագիրը մինչեւ հիմա մնում է ինտենսիվ քննարկումների թեմա: Անգամ կարծիք կա, որ հենց այդ ծրագիրն է քննարկվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Ռամբուեյում 2006 թվականին: Իսկ առաջիկա «փոխանակման» մասին վերջին ասեկոսեները («Մեղրիի հանձնման մասին») բարձրացան 2004 թվականի սկզբում այպես կոչված «քի-ուեստի պայմանավորվածությունների» կապակցությամբ: Նույն 2004 թվականին STRATFOR ամերիկյան վերլուծական կենտրոնի «Battle for the FSU: Wooing Armenia» զեկույցում փորձագետները հայտարարեցին, որ Վաշինգթոնը կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանին ճնշի, եւ այդ դեպքում գերակայությունների վերանայումը ի շահ ԱՄՆ-ի կդառնա այդ հանրապետության համար անելանելի:

Այդ ժամանակից ի վեր «փոխանակման» մասին չեն խոսում ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում, իսկ եթե հիշատակում են, ապա բացառապես նախընտրական արշավների շրջանակներում: Դժվար թե հենց այդ ծրագիրն է դրված «փոխադարձ փոխզիջման հիմքում», սակայն ժամանակից շուտ է ընդհանրապես այն բացառել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---