19 փետրվարի 2009 - 21:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Հակահայկական հիստերիան Ադրբեջանում դաժան ու վայրի արարքների պատճառ է դառնում
Կեղծիքի ու կեղտի հոսքերն արդեն մի ողջ սերունդ են դաստիարակել Ադրբեջանում, որի համար հային սպանելը հերոսություն է, ավելին, պարտք
Փետրվարի 19-ը տարօրնակ ու տխուր օր է: Հենց այսօր է լրանում Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության հինգ տարին ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից, իսկ եկեղեցական օրացույցով այսօր Վարդանանց օրն է: Այսօր նաեւ լրանում Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների մեկ տարին...

Սակայն խոսենք Գուրգեն Մարգարյանի մասին, իսկ ավելի ճիշտ, այն մասին, թե ինչը դրդեց Ռամիլ Սաֆարովին գնալ այդ բարբարոսական քայլին: Ավելի ճշգրիտ` ով, որովհետեւ Ադրբեջանում ահագնացող հակահայկական հիստերիան կարող է հանգեցնել ավելի դաժան ու վայրագ արարքների: Այդ հիստերիան սրբեց քաղաքակրթության այն բարակ շերտը, որի տակ մենք կրկին, արդեն որերորդ անգամ տեսանք ատելությանունից եւ ցասումից խեղված թուրք ասկյարի դեմքը, որի գերագույն նպատակը հայերին սպանելն է: Դատարկախոս չլինելու համար մեջբերենք Սաֆարովի խոսքերը, որին հայրենիքում հերոս եւ գրեթե շահիդ են համարում: Ի դեպ, Բաքվի սովորությունը` յուրացնել այն, ինչ իրենը չէ, հանգեցրեց նրան, որ «շահիդ» տերմինը շատ արագ հարմարեցվեց քարոզչության կարիքների համար: «Շահիդը» հավատի համար նահատակված անձն է, այլ ոչ թե ավազակը, ինչպիսին է Ադրբեջանի ԶՈՒ «խիզախ զինվորը»: Բայց սա այնպես, օրնակի համար:

Առաջին հարցաքննության ժամանակ Սաֆարովն իր արարքի դրդապատճառներն այսպես բացատրեց. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում դեռ բարեւում էինք, այսինքն նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները: ...Ես փորձեցի բացել դուռը, այն բացվեց, քանի որ կողբած չէր: Ես միացրեցի լույսը եւ տեսա հային, որը քնած էր մահճակալին դեմքով դեպի պատը, դռնից դեպի ձախ: Հունգարացին քնած էր դռան աջ կողմում, ես ուշադրություն չդարձրեցի, թե նա ինչ դիրքով էր քնած: Երբ ես լույսը վառեցի, հայը շրջվեց մեջքի վրա եւ փորձում էր բացել աչքերը, այդ պահին ես հարվածեցի նրա ճակատին կացնի բութ կողմով: Հունգարացին արթնացավ ու կրկնում էր. «Խնդրում եմ, խնդրում եմ...»: Ես պատասխանեցի նրան, որ դա իր գործը չէ եւ վերաբերվում է միայն հայերին ու ադրբեջանցիներն: Դրանից հետո ես շրջեցի կացինը սուր կողմով եւ հարվածեցի հայի վզին: Հստակ չեմ հիշում, թե էլ ուր եմ խփել, հիշում եմ, որ նաեւ ոտքին հարվածեցի»:

Սկզբունքորեն այն, ինչ արեց Սաֆարովը, միանգամայն բացատրելի է: Ադրբեջանում ձեւավորված այն իրավիճակում, երբ լրատվական միջոցները լի են սպանությունների, այլասերությունների ու թմրամոլների մասին հաղորդագրություններով, նման արարքները սպասելի են: Այդ քաղաքակիրթ ժողովրդների համար է ցանկացած սպանություն վայրագություն, քոչվորների համար` դա հոգու բնական վիճակ է: Կեղծիքի ու կեղտի հոսքերն արդեն մի ողջ սերունդ են դաստիարակել Ադրբեջանում, որի համար հային սպանելը հերոսություն է, ավելին, պարտք: Իսկ եթե ձեռքի տակ հայ չկա, ապա կարելի է սպանել, բռնաբարել եւ հաշմել հարեւանին, եղբորը, նույնիսկ մորը: Վերջերս արդեն փակված Day.az-ը գրել էր այն մասին, որ հայրը գլխատել է սեփական երեխային...

Սաֆարովին անմեղսունակ ներկայացնելու, ինչպես նաեւ հայրենիք նրա էքստրադիցիային հասնելու Ադրբեջանի բոլոր ջանքերն արդյունավետ չեղան եւ չէին կարող լինել: 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ թողեց:

Սակայն Սաֆարովը մարդ սպանելուց հետո, ծեծկռտուք սարքեց ոստիկանների հետ, դրա համար եւս մեկ ժամկետ ստանալով: Մեկնաբանությունները, հավանաբար, ավելորդ են:

Եվ վերջինը: Փետրվարի 19-ին ADISAD իրավաբանական ֆիրմայի գրասենյակում տեղի ունեցավ Ռ.Սաֆարովի փաստաբան Ադիլ Իսմաիլովի մամլո ասուլիսը, որը վերջերս է վերադարձել Բուդապեշտից: Մամլո ասուլիսին ներկա էր նաեւ «Մարդու իրավունքները XXI դարում` Ադրբեջան» հիմնադրամի աշխատակից Ռաֆիկ Իսմաիլովը: Պատասխանելով հիմնադրամի աշխատակցի այն հարցին, թե խախտվել են արդյոք Սաֆարովի իրավունքները հետաքննության ժամանակ, Ա.Իսմաիլովը պատասխանել է, որ թույլ են տրվել լուրջ խախտումներ:

Մասնավորապես, քննությունը հաշվի չի առել այն փաստը, որ Ռամիլ Սաֆարովը վատ է տիրապետում ռուսաց լեզվին եե իրավունք չի տվել նրան ցուցմունքներ տալ ադրբեջաներեն լեզվով, թարգմանչի մասնակցությամբ: Փաստաբանը նշել է նաեւ, որ Ռամիլի առաջին հարցաքննությունը անց է կացվել նրա ձերբակալությունից 8 ժամ անց: Ընդ որում հաշվի չի առնվել նրա թույլ ֆիզիկական եւ բարոյահոգեբանական վիճակը, ինչը եւս քննչական գործընթացի կոպիտ խախտում է:

Անշուշտ, նա «բարոյապես թուլացած էր», ի վերջո, նույնիսկ քնած հային սպանելը վախկոտ Սաֆարովի համար դյուրին գործ չէր:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News