Հայաստանը նշում է Սուրբ ԶատիկըՀնում Զատկի խորհրդանիշներն էին համարվում հայկական խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները Ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Մահացած եւ հարություն առած աստծո ավանդույթը գալիս դեռեւս հին եգիպտական կրոնից, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահն ու հարությունը: Այժմյան քրիստոնեական Զատիկը իր սկիզբն է առնում Հին կտակարանից: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն: 11 ապրիլի 2009 PanARMENIAN.Net - Հնում Զատկի խորհրդանիշներն էին համարվում հայկական խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատկի մոտենալու հետ քանդում էին քարերից մեկը, այդպիսով հաշվելով մինչեւ Զատիկը մնացած օրերը: Իսկ Զատկից 1-2 շաբաթ առաջ խոտ էին աճեցնում ապսեներում: Այդ ավանդույթը պահպանվել է մինչ օրս: Զատկի տոնի անբաժան մասն էր կազմում նաեւ զատկի ծառը, որը ուրբաթ երեկոյան, Զատկից մեկ օր առաջ, զարդարում էին վառ գույնի թելերով, հավկիթներով, ինչպես նաեւ Ակլատիզի տիկնիկներով: Ըստ գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու, Ակլատզի տիկնիկը, որպես հաջողության խորհրդանիշ, դնում էին տներում Մեծ պասի առաջին իսկ օրվանից: Ըստ ավանդության, այն խորհրադանշում էր առնականությունը: Իսկ Զատկից հետո կանայք պետք է այրեին այն կամ նետեին ջուրը: Հնում հայ կանայք Զատկի տոնին սպիտակ բանջարից նվիկ էին պատրաստում եւ սոխով եւ լոբով լցոնված կուտապ: Քանի որ Զատկի տոնին ընդունված էր տարբեր գուշակություններ անել, ապա կանայք գաթա էին թխում, որտեղ մետաղադրամ էին դնում: Պատրաստի գաթան կտրատում էին ընտանիքի անդամների թվով եւ ում որ բաժին ընկներ մետաղադրամը, նրա համար եկող տարին հաջողություն էր բերելու: Ըստ ավանդության, Զատկին բախտ էին բաժանում, եւ ով, որ քնած էր անցկացնում այդ գիշեր, նա զրկվում էր բախտից: Իսկ շաբաթ երեկոյան սեղանի վրա պետք է լիներ ձուկ, տապակած բանջար ու քաղցր փլավ, ինչն ավետում է Մեծ պասի ավարտը, որի ընթացքում չի կարելի միս եւ կաթնամթերք ուտել: Հայաստանում եւ սփյուռքում կանաչին տարբեր կերպ են մատուցում` օրինակ, Իրանում հայերը տարբեր տեսակի կանաչի են տապակում հավկիթի հետ, Հայաստանում եւս բանջար են պատրաստում, սակայն միայն մեկ տեսականի են օգտագործում` սպանախ, սիբեխ, ծնեբեկ կամ այլ կանաչի, որն աճում է Հայկական բարձրավանդակում: Հնում ժողովրդական տոնախմբությունը շարունակվում էր մինչ ուշ երեկո: Երկուշաբթի ընդունված է այցելել զոհվածների շիրիմները: Նշենք, որ հայկական եկեղեցական օրացույցում տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը մեռելոցի օրեր են համարվում: Անահիտ Մինասյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը |