3 հոկտեմբերի 2009 - 22:07 AMT
ՀՈԴՎԱԾ
Մինչ օրս պարզ չէ, թե ինչով կվերջանա հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման պատմությունը
«Հողերի վերադարձի» կամ ավելի վատ` ուժը կորցրած միջազգային պայմանագրերի վերականգնման մասին դատողությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի
Կրքերի շիկացումը հայ ազգի տարբեր ներկայացուցիչների մոտ հասել է իրենց գագաթնակետին: Ի՞նչի համար ասես չեն մեղադրում իրար, երկրի նախագահին, կառավարությանը մարդիկ, որոնք բավական աղոտ են պատկերացնում թե Հայ-թուրքական արձանագրությունների բնույթը, եւ թե իրանց նշանակությունը Հայաստանի եւ ողջ հայ ազգի համար:

Ընդունված է դարձել բարձրաձայն հայտարարել իր անհամաձայնության (կամ համաձայնության) փաստաթղթերի նկատմամաբ, որոնք կարող են դեռ եւ չստորոգրվել: Բանն նրանում է, որ չնայած Արձանագրությունների արդեն նշված ստորագրման ժամկետին` հոկտեմբերի 10, դեռ հայտնի չէ կստորագրի դրանց Հայաստանը թե ոչ: Բան նույնիսկ բովանդակության մեջ չէ, այլ նրանում է թե որքան գործուն կլինեն այդ Արձանագրությունները: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արձանագրությունները նույնիսկ նախաստորագրված եւ ստորագրված կարող են դառնալ սովորական թղթի կտոր, եթե փաստաթղթերը չվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այստեղ հարցեր չեն կարող առաջանալ`ՀՀ ԱԺ-ը կվավերացնի Արձանագրությունները: Բոլորովին այլ կերպ են գործերը Թուրքիայում: Հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հայաստանը պահանջում է Անկարայից երաշխիքներ, որ Արձանագրությունները կվավերացվեն, հակառակ դեպքում Երեւանը ոչինչ չի ստորագրի եւ դա դատարկ բառեր չեն: Սակայն, հենց դա Գյուլ-Էրդողանի կառավարությունը չի կարող երաշխավորել: Ավելին, Նախիջեւանում տեղի ունեցած թուրքալեզու երկրների գագաթնաժողովին, Աբդուլահ Գյուլը նորից խոսել էր ղարաբաղյան խնդրի մասին, որպես հարաբերությունների բարելավման նախապայման: Եվ դա այն բանից հետո, երբ համաշխարհային հանրությունը իրոք սպասում է Արձանագրությունների ստորագրումը: Հազիվ թե Թուրքիայի ղեկավարությունը չի հասկանում, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Եվրոպան չեն սպասելու, թե երբ Անկարան ուծ կգտնի իր մեջ եւ կասի Ադրբեջանին. «Ներողություն եղբայրներ, բայց մենք պետք է ստորագրենք Արձանագրությունները»:

Կրակի մեջ յուղ են լցնում այսպես ասած հայրենասերները եւ վերլուծողները, որոնք, ինչպես մենք արդեն ասել ենք, ուղղակի իրենց են գովազդում: Եթե նրանց կամքը լիներ, նրանք Հայաստանի նախագահին Վասակ Սյունի կհռչակեին... Իսկ նրանք կարող են, եւ ոչ ոք չի ասի վայ-հայրենասերներին, որ նրանք, իրենց հայտարարություններով առիթ են տալիս Անկարային հրաժարվել հարաբերությունների կարգավորումից: Եթե ինչ որ մեկը մտածում է, որ կարելի է մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը եւ այն տղաների հիշատակը, որոնք, զոհվել են ղարաբաղյան պատերազմում, ապա նա խորապես սխալվում է: Հայկական պետության յուրաքանչուր ղեկավար, որը կդիմի նման քայլին, կարող է լավագույն դեպքում հրաժարական տալ: Բայց, չխոսենք վատ բաների մասին: Եվ դժվար թե մեր Սփյուռքը այնպես միամիտ է, որ կարող է մտածել, որ ՀՀ նախագահը ասում է մեկ բան, բայց այլ բան է անում: Վերջ ի վերջո, միշտ պետք է մտածել կարգախոսներ վանկարկելուց առաջ, որոնց ետեւվում գրեթե ոչինչ չկա: Եվ չի էլ կարող լինել, որքան որ «դիվայնացնեն» Սերժ Սարգսյանին: Նա ընդամենը մարդ է, ճիշտ է երկրի նախագահ է: Դժվար թե նրան գայթակղի նույն Վասակ Սյունու կասկածելի «փառքը»: Ի դեպ վերջինի մասին: Դերենիկ Դեմիրճյանի թեթեւ ձեռքով (իսկ գուցե եւ ոչ այնքան) այդ կերպարը դարձավ ազգի դավաճանի խորհրդանիշ: Մինչեւ օրս տղաներին չեն անվանում Վասակ անունով: Կամ գրեթե չեն անվանում: Սակայն ոչ ոք չի մտածել, որ ամենից շատ տառապանք նրան է բաժնին ընկել: Վարդանի զինվորները զոհվեցին, արժանանալով նահատակի պսակին, իսկ Վասակը ավարտեց իր օրերը տառապանքների մեջ:

Երբեմն թվում է, որ հայերին պետք է ուղղակի արգելել կարդալ պատմական վեպեր, որոնք մի կողմից հայրենասիրություն են դաստիարակում, սակայն մյուս` տանում են դեպի անցյալ, որը ափսոսանքից բացի ոչինչ չի առաջացնում: Արդյունքը ակնհայտ է` մենք վերածվել ենք մի ազգի, որը անցյալով է ապրում, մի քիչ ներկայով, եւ ոչ մի կերպ ապագայով: Կրկնվեմ մեկ անգամ եւս. ոչ ոք չի պատրաստվում մոռանալ Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին պետք է միշտ հիշել, սակայն «հողերի վերադարձման» թեմայով, կամ ավելի վատ` վաղուց իրենց ուժը կորցրած միջազգային պայմանագրերի վերակենդանացման մասին մտորումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Որքան էլ դա տհաճ լինի, թուրքերի հետ պետք է հարաբերություններ հաստատել: Սակայն ահա թե ինչն է հետաքրքիր. Ողջ Հայաստանը համերաշխորեն մեկնում են Թուրքիա հանգստանալու, վերադառնում են լավ տրամադրությունով եւ մյուս տարի նորից մեկնում են Անթալիա: Ընդ որոում մեկնում են Վրաստանի տարածքով, ինչը բավական անհարմար է: Եվ ում, որ ասես, որ այդ հյուրանոցները կառուցվել են հայերի ոսկորների վրա` ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակել մելնել այնտեղ հանգստի: Այնպես որ պետք չէ փոթորիկ բաժակի մեջ առաջացնել, կուրծք ծեծել եւ հայրենասիրության մասին գոռալ: Միտք է ծագում. գուցե բոլոր այդ բողոքի ակցիաները նույնպես PR են, որպեսզի դեպքերում այլ զարգացման դեպքում Արձանագրությունները չստորագրվեն...

Մի խոսքով, հայ ժողովուրդը ինչպես միշտ կոչեր է գրում, խնդրագրեր է ստորագրում, բողոքի ակցիաներ է կազմակերպում: Դրանից ավելին մենք ավաղ ոչ մի բան չենք կարող անել: Թե չ՞ենք ցանկանում..

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News