29 դեկտեմբերի 2009 - 12:32 AMT
ՀՈԴՎԱԾ
Տարվա ամփոփում` ԱԱՀՈւ, «Արեւելյան գործընկերություն» եւ Հայ-թուրքական արձանագրություններ
Երեւանն անում է ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ, չեզոքացնելու համար Թուրքիայի բացասական ազդեցությունը հայկական հարցում համաշխարհային հանրության վրա
Արտաքին քաղաքականության ոլորտում 2009 թվականը Հայաստանի համար անցավ ինչպես միշտ, պարտադիր եւ անսպասելի իրադարձություններ, որոնցից ամենակարեւորը Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր հարաբերությունների կարգավորման եւ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, ինչն ինքնին առանձին խոսակցության է արժանի, ինչ էլ մենք արել ենք ողջ տարվա ընթացքում: Սակայն, միանգամայն հասկանալի է, որ միայն այդ Արձանագրություններով արտաքին քաղաքականությունը չսահմանափակվեց:

Փետրվարին Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս պետությունների հետ համաձայնագիր ստորագրեց Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) ստեղծման մասին, որոնք միասին կպայքարեն ինչպես ահաբեկչության եւ թմրանյութերի շրջանառության դեմ, այնպես էլ միասին կհակազդեն ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի վրա հարձակման դեպքում: ԱԱՀՈւ վերաբերյալ համաձայնագիրը բնականաբար պաշտոնական Բաքվի հերթական ոչ համարժեք արձագանքը ստացավ, սակայն կասեցվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բավականին կոշտ հայտարարության շնորհիվ, որը հաստատեց, որ ագրեսիան ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի դեմ կգնահատվի որպես հարձակում ողջ կազմակերպության վրա, այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

ԱԱՀՈւ ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 4-ին, իսկ մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցավ Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության սահմանադիր գագաթնաժողովը, որը կոչված է ընդլայնել ԵՄ կապերը հետխորհրդային վեց երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի հետ: Ծրագրով նախատեսվում է պարզեցնել մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, ազատ առեւտրի գոտիներ ստեղծել եւ աջակցել նախաձեռնության մասնակից երկրներին:

Փետրվարի սկզբին ԱՄՆ 11-րդ Կոնգրեսում կրկին շրջանառության մեջ դրվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւի հեղինակն է կոնգրեսական Ադամ Շիֆը: 2008 թվականին նմանատիպ թիվ 106 բանաձեւը ստացավ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի հավանությունը, սակայն Բուշ-կրտսերի վարչակազմը ագելափակեց քվեարկությունը: Թիվ 252 այս բանաձեւը կարող է հաջողության մեծ շանսեր ունենալ: Սակայն, ցավոք, դա կախված է նրանից, թե ինչպես կդրսեւորեն իրենց թուրքական իշխանությունները հայ-թուրքական հարաբերություններում:

Ապրիլի 23-ին հրապարակվեց երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին Հայ-թուրքական արձանագրությունների տեքստը: Թե ինչու դրանք հրապարակվեցին հենց այդ օրը, հասկանալի դարձավ ապրիլի 24-ին, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ հայ համայնքին հղած իր ուղերձում կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառեզրից: Եվ նրանից, որ նա օգտագործեց ցեղասպանություն բառի հայերեն «Մեծ Եղեռն» արտհայատությունը, ուղերձի էությունը դրանից չփոխվեց` Օբաման, ինչպես եւ ԱՄՆ մյուս բոլոր նախագահները չկարողացավ կամ չցանկացավ «նեղացնել» Թուրքիային, որն ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցն է Իրաքի դեմ պատերազմում: Ինչեւէ, հրապարակված արձանագրությունները եւ Օբամայի ուղերձն արեցին իրենց գործը` Սփյուռքն առավել կոշտ դիրքորոշում որդեգրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Թուրքիայի կողմից ոչ մի պայման չընդունելու իր պահանջում: Հասկանալի է, որ Անկարայում որոշ չափով ազատ շունչ քաշեցին եւ նույնիսկ փորձեցին սեփական խաղը խաղալ ղարաբաղյան կարգավորման գործում, սակայն դա չստացվեց: Թուրքիայի վարչապետի վերջին այցն ԱՄՆ Էրդողանին ոչինչ չտվեց հիասթափությունից բացի, իսկ եթե դրան հավելենք նաեւ որոշ լարվածությունը իսրայելա-թուրքական հարաբերություններում, ապա պարզ է, որ Թուրքիան այնքան էլ հաջող չի ավարտում տարին: Մեր այդչափ սեւեռուն ուշադրությունը հարեւան երկրի հանդեպ պայմանավորված է նրանով, որ նա շատ դեպքերում դառնում է այն գործոնը, որը որոշում է, ճիշտ է, անուղղակի կերպով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այսինքն Երեւանն անում է ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ, չեզոքացնելու համար Թուրքիայի ազդեցությունը համաշխարհային հանրության վրա հայկական հարցում: Իսկ եթե գումարենք նաեւ Ադրբեջանը, որը վերջերս իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, ապա ստացվում է, որ Հայաստանը միայնակ դիմակայում է թրքական աշխարհի գրեթե կեսին: Երկրորդ կեսը, հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրները, փառք Աստծո, այս հարցին չեն միջամտում:

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին Հայ-թուրքական արձանագրությունները եւ անմիջապես Բաքվում բարձրացավ հերթական հակահայկական հիստերիան, որն ուղեկցվում էր նախագահ Ալիեւի «ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման մասին» հայտարարություններով: Այդ հայտարարություններն այնքան են զայրացրել համաշխարհային հանրությանը, որ այն նույնիսկ դիտողություն չի անում Ալիեւին... Հոկտեմբերի 14-ին Հայաստանի նախագահը տուրք տալով քաղաքավարությանը, մեկնեց Բուրսա Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականների խաղին:

Անցած տարում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են հինգ անգամ: Այդ հանդիպումներից ոչնիչ չստացվեց, եթե չհաշվենք, որ Բաքվին ցույց տվեցին, որ անթույլատրելի է բռնուցք թափ տալ եւ վարել սպառնալիքների ու շանտաժի քաղաքականություն: Սակայն դրանով ամեն ինչ ավարտվեց: ԱՄՆ-ն փոխեց ԵԱՀԿ ՄԽ-ում իր համանախագահին` Մեթյու Բրայզային փոխարինեց Ռոբերտ Բրադտկեն: Մեծ փոփոխությունների դա չհանգեցրեց, գուցե միայն նվազեցին ամերիկյան կողմի «ոչ համարժեք» հայտարարությունները, ինչով աչքի էր ընկնում Բրայզան:

Մի խոսքով, սովորական տարի էր, 2009 թվականի իրադարձությունների մեծ մասը կանխատեսելի էր եւ այն, որ այդ իրադարձությունները հենց այժմ տեղի ունեցան, ոչ թե երեկ կամ երբեւէ, մեկ անգամ եւս հաստատում են այն ճշմարտությունը, որ ինչ կատարվում է, այն էլ բարին է: Նույնիսկ եթե առաջին հայացքից ամեն ինչ շատ վատ է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News