Հայ բռնցքամարտիկները եւ ըմբշամարտիկները միջազգային մրցաշարերից վերադարձել են 6 մեդալով

Շաբաթվա հիմնական մարզական իրադարձությունները` փետրվարի 18-25-ը

Ազատ ոճի ըմբշամարտ. փետրվարի 19-ին ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի «Թախտի գավաթը», որը տեղի էր ունեցել Իրանի Իսպահան քաղաքում: Հայ ըմբշամարտիկներից արծաթե մեդալներ նվաճեցին Միհրան Ջուբարյանը (ք/կ 55) եւ Ռուսլան Բասիեւը (ք/կ 120), իսկ բրոնզե

PanARMENIAN.Net - Բռնցքամարտ. Փետրվարի 15-ին հայ բռնցքամարտիկները Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մասնակցում էին Բուլղարիայում անցկացվող միջազգային մրցաշարին: 3 հայ բռնցքամարտիկներից 2-ը վերադարձան մեդալներով` Հովհաննես Դանիելյանը (ք/կ 48) նվաճեց ոսկե մեդալ, Վլադիմիր Հայրապետյանը (ք/կ 64)` բրոնզե:

Կալինինգրադում ավարտվեց բռնցքամարտի թիմային պատանեկան առաջնությունը, որին մասնակցել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Գերմանիայի հավաքականները:

Հաղթելով Բելառուսի հավաքականին եւ պարտվելով Ռուսաստանի եւ Գերմանիայի բռնցքամարտիկներին, Հայաստանի հավաքականը 4 թիմերի միջեւ զբաղեցրեց 2 տեղը: Առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանը, երրորդում` Բելառուսը, չորորդում` Գերմանիան:

Մարտի 6-ին նշանակված «Super Six World Boxing Classic» առաջնության շրջանակներում Արթուր Աբրահամի եւ Անդրե Դիրելիւ միջեւ մենամարտը տեղափոխվել է: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ մարզումների ժամանակ Դիրելը վնասել է մեջքը եւ չի կարողանա ռինգ դուրս գալ սկզբնապես նշանակված օրը: «Ինչպե՞ս նա կարող է նախօրոք իմանալ, որ մարտի 27-ին 100% առողջ կլինի: Երբ որեւէ մեկը վնասվածք է ստանում, նա չի կարող նշել իր առողջացման ճշգրիտ ամսաթիվը,- Վեգների խոսքն է մեջբերում BILD-ը:- Դիրելի թիմը հոգեբանական խաղ է ձեռնարկել, բայց դա նրանց ոչ մի առավելություն չի տա: Արթուրը կպահպանի կենտրոնացվածությունը եւ չի շեղվի իր ճանապարհից»:

Իր հաջորդ մենամարտին է պատրաստվում թեթեւագույն քաշային կարգում WBA եւ WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա), նա մարզվում է Ավստրիայի բարձր լեռնային Զելդեն քաղաքում:

Քենտիկյանը պատրաստվում է ապրիլի 24-ին Գերմանիայում կայանալիք մենամարտին, որը կդառնա այդ օրվա գլխավոր իրադարձությունը: Քենտիկյանի մրցակիցը կլինի Գերմանիայի մեկ այլ ներկայացուցիչ Նադյա Ռաոին (WIBA վարկածով չեմպիոն):

Ծանրամարտ. Փետրվարի 21-23-ը Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում տեղի ունեցավ Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: 6 քաշային կարգերում պայքարում էին կանայք, իսկ տղամարդիկ 8 քաշային կարգերում: Հայաստանի առաջնությունից հետո ծանրամարտիկները կսկսեն պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հաղորդել է, որ մարտի 1-ից հավաքականը Ցյուրիխում կանցկացնի ուսումնամարզական հավաքներ, իսկ մարտի 15-ին կմեկնի Մինսկ, որտեղ ապրիլի 2-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը:

Շախմատ. Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտվել է «Լինարես» ավանդական շախմատային մրցաշարը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հավաքել է 5.5 միավոր եւ զբաղեցրել 3-դ տեղը: 10 տուրերի ընթացքում Արոնյանը անցկացրել է 9 ոչ ոքի, եւ վերջին տուրում հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Վուղար Գաշիմովին: Մրցաշարի հաղթող դարձավ Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) 6.5 միավորով:

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների անունները, որոնք մայիսի 9-25-ը Աստրախանում կխաղան Գրան Պրիի եզրափակչում: Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Հակոբյանը:

ՖԻԴԵ-ն հրապարակեց 2010 թ. ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 8-ը Ռուսաստանի Նալչիկ քաղաքում անցկացվելիք ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի խաղարկության 3-րդ փուլի մասնակիցների վերջնական կազմը:

Նալչիկում մենք կտեսնենք Հայաստանի երկու ուժեղագույն շախմատիստուհիներին` Էլինա Դանիելյանին եւ Լիլիթ Մկրտչյանին: Նրանց մրցակիցները կլինեն Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը, Ժաո Քսյուն (Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցեւան, Բաիրա Կովանովան (Ռուսաստան), Ժու Չենը (Քաթար), Մոնղոնթուլ Բաթհույագը (Մոնղոլիա), Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա):

Իսկ փետրվարի 20-ին ավարտվեց Հենրիկ Կասպարյանի անվան շախմատային կոմպոզիցիաների լուծման Հայաստանի առաջին անհատական առաջնությունը, որը նվիրված է Հայաստանի բազմակի չեմպիոնի 100-ամյակին: Առաջնության հաղթող դարձավ Հովիկ Հայրապետյանը Ստեփանակերտից: Նա հավաքեց 28.25 միավոր:

Ինչպես հայտնեց�առաջնության կազմակերպիչներից մեկը` Յուրա Բուրնազյանը, 2010 թ-ի հունիսին տեղի կունենա կանանց Գրան Պրիի եւ շախմատային խնդիրներ կազմելու մրցաշարները` նվիրված է Կասպարյանի 100-ամյակին:

Ֆուտբոլ. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի կազմը, որը մարտի 3-ին «Աթաթուրք» մարզադաշտում Բելառուսի հավաքականի դեմ կանցկացնի ընկերական խաղ: Փետրվարի 28-ից մինչեւ մարտի 2-ը հավաքականը Երեւանում կանցկացնի մարզաուսումնական հավաք:

Նույն օրը 2011 Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կհանդիպի Իռլանդիայի հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա Դուբլինում (Իռլանդիա):

«Գանձասար» ակումբը փետրվարի 20-ին մասնակցել է «Թուրքմենբաշիի գավաթ» միջազգային մրցաշարին: Խմբային փուլի վերջին խաղում «Գանձասարը» պարտվեց «Վախշիին» (Տաջիկստան): Հավաքելով միայն մեկ միավոր ավարտեց իր ելույթը Գավաթում:

Իսկ «Բանանցը» ավարտել է առաջին ուսումնամարզական հավաքը Անթալիայում: Հավաքների ընթացքում թիմում փորձաշրջան անցան մի քանի ֆուտբոլիստ: Դարկո Լովրիչը, Էդուարդո Ռոբերտո դոս Սանտոսը եւ Դենիրան Օրտեգան ակումբի հետ արդեն ստորագրել են պայմանագիրը:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեվիցա Կուզմանոսկին ասել է, որ ցանկանում է ձեւավորել ուժեղ թիմ, որը պետք է կարողանա հասնել իր նպատակին: Նա նաեւ նշել է, որ «Բանանցը» այլեւս նոր ֆուտբոլիստների կարիք չունի, քանի որ թիմը արդեն կատարել է իր ընտրությունը:

Հայաստանի ֆուտզալի առաջնության 7-դ տուրում «Էրեբունին» հաղթեց «Եվրոպային» 9:3 հաշվով; «Քախսի»-«Հրազդան» 5:13 հաշվով:

Փետրվարի 23-ին «Մետալուրգի» կենտրոնակայանի մամլո կենտրոնում ներկայացրեցին «Մետալուրգի» նոր խաղացողներին: Նոր խաղացողների թվում է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Մինչ Ուկրաինայի առաջնության մեկնարկը Դաշյանը «Մետալուրգի» կազմում անց է կացրել 2 ուսումնամարզական հավաք եւ արդեն փետրվարի 8-ին պայմանագիր է կնքել ակումբի հետ 3 տարի ժամկետով, 2 տարով այն երկարաձգելու իրավունքով:

Իսկ «Ստյաուան», որտեղ հանդես են գալիս Արտավազդ եւ Արման Քարամյանները, փետրվարի 21-ին Ռումինիայի մրցախաղերի երկրորդ շրջանում պարտվել է «Չախլաուլիին» 1:3 հաշվով: Արտավազդ Քարամյանի համար «Ստյաուա»-ի կազմում այս մրցախաղն առաջինն էր, որով պաշտոնապես հանդես եկավ ` որպես փոխարինող խաղի մեջ մտնելով 73-րդ րոպեին:

Բասկետբոլ. Փետրվարի 20-ին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ընտրել է նախագահ: Միակ թեկնածուն Ֆեդերացիայի գործող նախագահ Հրաչյա Ռոստոմյանն էր: Նա միաձայն վերընտրվել է 4 տարով: Ռոստոմյանը փետրվարի 18-ից կատարում է նաեւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Նախագահի խոսքով, 2010 թվականին Բասկետբոլի ֆեդերացիան բանակային մրցաշար եւ Հայաստանի պատանիների առաջնություն է կազմակերպելու: «Այս տարվա ամռանը Երեւանում տեղի կունենա C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը, եւ մենք պետք է այն ամենաբարձր մակարդակով անցկացնենք: Կփորձենք լուծել նաեւ Երեւանի մարզադահլիճների խնդիրները»,- ավելացրեց Ռոստոմյանը:

Ֆեդերացիան իր առջեւ խնդիր է դրել` մինչեւ 2012 թվականը 2 միջազգային մրցավար եւ 1 տեսուչ ունենալ:

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Հայաստանի լեռնադահուկորդներ Արսեն Ներսիսյանը եւ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը Վանկուվերի Օլիմպիական խաղերում, հսկա ոլորավայրէջք մարզաձեւում չկարողացան հաղթահարել մրցատարածությունը եւ դուրս մնացին հետագա պայքարից: Սերեբրակյանի հաջորդ ելույթը տեղի կունենա փետրվարի 26-ին, իսկ Ներսիսյանը` փետրվարի 27-ին:

Թենիս. Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է 1/4 Copa Telmex-2010 մրցաշարի եզրափակչից: Նա պետք է հանդիպեր իսպանացի Ալբերտ Մոնտանյեսի հետ: Իսկ փետրվարի 22-ին Թենիսի միջազգային ասոցիացիան հրապարակել է աշխարհի լավագույն թենիսիստների վարկանիշը: Նալբանդյանը նահանջել է 9 հորիզոնականով եւ 325 միավորով զբաղեցնում է 159-դ տեղը:

Առաջին տեղում է Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա), երկրորդում` Նովակ Ջոկովիչը (Սերբիա), երրորդում Ռաֆայել Նադալը (Իսպանիա):

 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---