Արթուր Աբրահամը, չնայած պարտությանը, շարունակում է առաջատարը մնալ “Super Six World Boxing Classic” մրցաշարում

Գլխավոր սպորտային իրադարձությունների տեսությունը մարտի 25-ից ապրիլի 1-ը

Բռնցքամարտ. Մարտի 27-ին Դեթրոյթում տեղի ունեցավ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Անդրել Դիրելի մենամարտը “Super Six World Boxing Classic” մրցաշարի երկրորդ շրջանում: Աբրահամը որակազրկվեց 11-րդ ռաունդի կեսին: Աբրահամի հարվածից Դիրելն ընկավ եւ հայ բռնցքամարտիկը կարողացավ բարձրանալ միայն մի քանի րոպե անց` բուժօգնություն ստանալուց հետո: “Ես նայում էի ոչ թե Դիրելի ոտքերին, այլ նրա աչքերի մեջ եւ չտեսա, որ նա ընկավ՚,-ասել է Աբրահամը մամլո ասուլիսում: “Եվ եթե դու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ես , դու զգում ես նոկաուտի պահը եւ չես ցանկանում այն ձեռքից բաց թողնել: Ես կարծում էի, որ կարելի է շարունակել մենամարտը, քանի որ մրցավարը չդադարեցրեց հանդիպումը”:

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի փրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլենդը համոզված է, որ Աբրահամը նոկաուտի էր ենթարկելու Անդրե Դիրելին, եթե չորակազրկվեր 11-րդ ռաունդում:

“Դանդաղ մեկնարկից հետո Արթուրը սկսեց ծանր հարվածներ հասցնել,- մեջբերում է Զաուերլենդին boxingscene.com-ը.- Դիրելը շասներ չուներ տեսնելու 12-րդ ռաունդի ավարտը”:

11-րդ ռաունդի կեսին Աբրահամի հարվածից Դիրելը վայր ընկավ, հայ բռնցքամարտիկը ծանր հարված հասցրեց աջից, որից հետո ամերիկացին ընկավ մեջքի վրա եւ կարողացավ բարձրանալ միայն մի քանի րոպե անց բժշկական օ•նություն ստանալուց հետո: Աբրահամը որակազրկվեց արգելված հարվածի պատճառով, եւ հաղթանակը շնորհվեց Դիրելին:

Զաուերլենդը, նայելով 11 ռաունդների տեսագրությունը, հայտարարեց, որ Դիրելն օգտվեց հաղթանակը ՙգողանալու՚ հնարավորությունից հատկապես այն ժամանակ, երբ Աբրահամն ուժեղացրել էր ճնշումը: ՙՏեսագրության մեջ պարզ երեւում է, որ Դիրելն ընկավ, բայց Արթուրը չկարողացավ դա հասկանալ թեժ մարտում: Նա ուղղակի փորձում էր շարունակել գրոհը՚,- նշել է Զաուերլենդը: - Դիրելը հիանալի դերասան է: Այդպիսի խաղի համար նա ՙՕսկարի՚ է արժանի: Իր հերթին մրցաշարի մեկ այլ մասնակից Ալան Գրինը կարծում է, որ Դիրելը ծանր վիճակում հայտնվեց եւ կարողացավ նոկաուտի իմիտացիա անել` խուսափելու համար մենամարտը շարունակելուց: “Կարծում եմ, նա կարող էր շարունակել մենամարտը կամ 5 րոպե դադար վերցնել,-ասել է Գրինը:-Հետաքրքիր կլիներ տեսնել մենամարտի վերջին 4 րոպեները: Կարծում եմ, Դիրելը կարող էր շարունակել մենամարտը: Առաջին պահին նա գետնին էր եւ ոչինչ չէր կատարվում, իսկ հետո նա սկսեց ցնցվել: Հետո բարձրացավ ու ասաց, որ նոկաուտում էր եւ չի հիշում, թե ինչ է կատարվել: Եթե դու չես հիշում, ինչ է կատարվել, ինչպես կարող ես իմանալ, որ նոկաուտում էիր”:

Աբրահամի թիմը հայտարարել է, որ պաշտոնապես բողոքարկելու է մենամարտի արդյունքները: Սակայն, չնայած պարտությանը, Արթուր Աբրահամը , շարունակում է մնալ առաջատարը “Super Six World Boxing Classic” մրցաշարում` Ջերմեն Թեյլորի հանդեպ նոկաուտի շնորհիվ:

Մարտի 25-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում ավարտվել է արագ շախմատի եւ կույր շախմատի “Ամբեր” մրցաշարը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը “Ամբեր” մրցաշարում իր ելույթն ավարտել է 11 միավորով եւ զբաղեցնում է 9-րդ տեղը: Մրցաշարի հաղթողները 14,5 միավորով դարձել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա)` 14,5 միավորով: Իսկ Խարկովում տեղի է ունեցել “Ռեկտորի գավաթի” շախմատի մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանն ասել է, որ մրցաշարը շատ լավ էր կազմակերպված եւ նա հաճույքով է մասնակցել մրցաշարին: “Անշուշտ, բրոնզե մեդալն ինձ չի ուրախացնում, քանի որ մրցաշարում ամենամեծ վարկանիշն ես ունեի: Վերջին խաղում ես հանդիպեցի առաջատարի հետ եւ հաղթանակի դեպքում կարող էի առաջ անցնել նրանից, սակայն, ցավոք, պարտվեցի”,-ասել է Մկրտչյանը:

Ֆուտբոլ. Մարտի 31-ին FIFA-ն հրապարակեց ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը մարտ ամսվա համար: Վերջին վարկանիշի համեմատ, որը ներկայացվել է մարտի 3-ին, Հայաստանի հավաքականը զիջել էր դիրքերը 3 հորիզոնականով եւ 106 միավորով զբաղեցնում է 106-րդ տեղը:

Առաջատարների եռյակը չի փոխվել: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը գլխավորում է աղյուսակը 1602 միավորով: Աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները երկրորդ տեղում են (1589), առաջատարների եռյակը ամփոփում է Հոլանդիայի հավաքականը` 1261 միավորով:

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը մարտի 27-ին 2011թ. Աշխարահի գավաթի ընտրական խաղ է անցկացրել Սլովենիայի հավաքականի հետ: Հայաստանի կանանց հավաքականը, որի մարզիչն է Վաղարշակ Ասլանյանը, 0:1 հաշվով պարտվել է Սլովենիայի հավաքականին: Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը մարտի 31-ին անցկացնելու է Պորտուգալիայի հավաքականի հետ: 7-րդ խմբում առաջատար է Իտալիայի հավաքականը, որը 12 միավոր էր հավաքել: Հայաստանը միավորներ չունի եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Մարտի 27-ին մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը: Տեղի են ունեցել հետեւյալ խաղերը` “Շիրակ”-“Փյունիկ”, “Իմպուլս”-“Ուլիս”, իսկ 28-ին` “Միկա”-“Բանանց” եւ “Կիլիկիա”-“Գանձասար”:

Գյումրիում “Փյունիկը” հաղթել է “Շիրակին” 3:0 հաշվով: Գոլերը խփել են Ալբերտ Թադեւոսյանը, Մարկոս Պիզելին եւ Վահագն Մինասյանը:

Իսկ “Իմպուլսի” եւ “Ուլիսի” միջեւ խաղը Դիլիջանում ավարտվեց հյուրերի օգտին` 3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Արտյոմ Ադամյանն ու Գոգա Թիբիլաշվիլին:

Միկան իր դաշտում ջախջախեց “Բանանցին” եւ հաղթեց 4:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Նարեկ Բեգլարյանը, Ալեքս դա Սիլվան, Էդնեյ դի Օլիվեյրան եւ Մինդաուգաս Գրիգալեւիչյուսը:

“Կիլիկիան” ընդունել է Կապանի “Գանձասարին”: Խաղի հաշիվը բացեցին հյուրերը, աչքի ընկավ Արսեն Ավետիսյանը: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով, վերջին երկու գոլը Կիլիկիայի” կազմում խփեցին Տիգրան Ղարաբաղցյանն ու Հովհաննես Գացականյանը:

Հայաստանի Բարձրագույն լիգայի առաջին փուլից հետո, 4 թիմերն ունեն 3-ական միավոր` “Միկան”, “Փյունիկը”, “Ուլիսն” ու “Կիլիկիան”:

Մարտի 30-ին հաստատվել է Հայաստանի ֆուտբոլի Առաջին լի•այի խաղացանկը: Առաջնությունը մեկնարկում է ապրիլի 9-ից եւ ավարտվելու է նոյեմբերի 13-ին: Դրան մասնակցում են 9 թիմեր. “Արարատ”, “Շեն•ավիթ”, “Փյունիկ-2”, ՙ”Փյունիկ-3”,”ՙԳանձասար-2”, “Շիրակ-2’’, “Միկա-2’’, “Իմպուլս-2”:

Թենիս. Sony Ericsson Open-2010-ի չորրորդ շրջան դուրս գալու համար պայքարում Դավիթ Նալբանդյանը զիջել է Ռաֆայել Նադալին:

Առաջին սեթում առաջինը հաջողվեց բրեյքի հասնել իսպանացուն, սակայն, իր առավելությունը նա չկարողացավ պահպանել եւ գրեթե անմիջապես զիջեց հակառակորդին: Այնուհետեւ հավասար պայքար ընթացավ, որն ավարտվեց օրինաչափ թայ-բրեյքով, որտեղ ավելի ուժեղ էր Նալբանդյանը` 7:6, հաղորդում է gotennis.ru-ն:

Այնուհետեւ իսպանացուն այնուամենայնիվ հաջողվեց խլել նախաձեռնությունը եւ հաջորդ 2 սեթում նույն 6:2 հաշվով հաղթանակ տանել: Այդպիսով, Ռաֆայելին հաջողվեց հավասարեցնել Նալբանդյանի հետ իր անձնական հաշիվը` 2:2:

Հաղթանակից հետո Նադալն ասաց, որ խաղը ծանր էր: “Ես հիանալի գիտեի, թե որքան լավ կարող է խաղալ Նալբանդյանը: Ես գիտեի, որ դա հասարակ մենամարտ չի լինելու, միշտ մի փոքր վախ կա, երբ դուրս ես գալիս կորտ նման տաղանդավոր մարզիկի դեմ, ինչպիսին է Դավիթը”,-ասել է նա:

Սամբո. Մարտի 25-ից 27-ը Մոսկվայում տեղի ունեցավ մարզական եւ մարտական սամբոյի տղամարդկանց եւ կանանց “Ա.Խառլամպիեւի հուշամրցաշար” աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին 4 մարզիկ: Ամենաբարձր` 4-րդ տեղը նվաճեց Վաչիկ Վարդանյանը (68կգ ք/կ):

Օլիմպիադա. Օգոստոսի 15-26-ը Սինգապուրում կանցկացվեն ամառային պատանեկան օլիմպիական առաջին խաղերը: Ծրագրում ընդգրկված է 26 մարզաձեւ: Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՄՕԿ ԳԿ-ի նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեին: Նպատակն է համախմբել աշխարհի շնորհալի պատանի մարզիկներին (14-18 տարեկան ): Մարզականից բացի, խաղերն ունեն նաեւ կրթական ու դաստիարակչական նշանակություն:

Խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեր Միանգն ասել է,որ միջոցառման օրերին չի թույլատրվի փողոցում սնվել, մաստակ օգտագործել: Խիստ հսկողություն կսահմանվի թմրամոլության, թղթախաղի դեմ: Փողոցներում ավտոմեքենաների խցանումներ չեն լինի, իսկ մասնակիցները քաղաքային տրանսպորտի միջոցներից կօգտվեն անվճար:

Սինգապուրում խաղերի անցկացման համար նոր մարզահամալիրներ չեն կառուցվել, որովհետեւ կա մարզահանգրվանների խիտ ցանց: Բոլոր մրցավայրերը կազմ ու պատրաստ վիճակում են ու սպասում են այցելուներին: Խաղերի օրերին տեղի կունենան մարզամշակութային բազմաթիվ միջոցառումներ:

Գլխավոր հանձնակատարների հավաքին Հայաստանը ներկայացնում էր ՀԱՕԿ ԳԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Հավելենք, որ Հայաստանն առայժմ ունի երեք մասնակից` երկու ծանրորդ եւ մեկ ձյուդոիստ: Վարկանիշային մրցումները շարունակվում են:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---