2010 թվականը խոստանում է հայկական կինոյի վերածննդի տարի դառնալԱպրիլի 12-ից 19-ի մշակութային իրադարձությունների ամփոփում 2010 թվականը խոստանում է հայկական կինոյի վերածննդի տարի դառնալ: Համենայնդեպս, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Գևորգ Գևորգյանը վստահ է դրանում. "Ընթացիկ տարվա մայիսի 12-23-ը Կաննի կինոփառատոնում և կինոտոնավաճառում Հայաստանը կներկայացնենք բարձր մակարդակով և առանց կազմակերպչական թերությունների: Կինոթատրոններն արդեն վարձվել են հայկական ֆիլմերի ցուցադրության համար, որոնց ընդհանուր թիվը 35-ն է: Բացի դրանից, մինչև տարեվերջ ցուցադրության համար պատրաստ կլինեն հայ ռեժիսորների 7 լիամետրաժ ֆիլմեր: Ֆիլմերի նկարահանմամբ զբաղված են 6 երիտասարդ ռեժիսորներ, որոնք նոր ոճ և որակ կներմուծեն կինո": 22 ապրիլի 2010 PanARMENIAN.Net - Երիտասարդ տաղանդավոր ռեժիսորների բացահայտման ուղղությամբ է աշխատում նաև "Ոսկե ծիրան" Միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում 2010 թվականին թուրք և հայ կինեմատոգրաֆիստները 5 ֆիլմ կնկարահանեն: "Հայաստան-Թուրքիա պլատֆորմ" նախագծի շրջանակներում ապրիլի 8-ից 10-ը 5 երիտասարդ հայ ռեժիսորներ` Դիանա Կարդումյանը, Մարիամ Օհանյանը, Գոռ Բաղդասարյանը, Արթուր Սուքիասյանը և Արծվի Բախչինյանը մասնակցեցին Ստամբուլի կինոփառատոնին: Ներկայացվեց երկու ֆիլմերը` Դիանա Կարդումյանի "Գալատան" և Գոռ Բաղդասարյանի "Հարևանները" լիարժեք ֆինանանսավորում ստացան, իսկ մեկը` մասնակի: Դա Արթուր Սուքիասյանը "Աղավնիների վարպետը" ֆիլմն է: Թուրքիայի կողմից նախագծում ներկայացված են երկու ֆիլմեր, որոնցից մեկը լիարժեք ֆինանսավորում է ստացել, երկրորդը` մասնակի: Գյուլենգյուլ Ալթնթաշի "Մի կորցրեք երեխաներին" կարճամետրաժ ֆիլմը (սցենարի հեղինակ` հայազգի Կարապետ Օրունյոզ) պատմում է "Քեմփ Արմեն" մանկական ճամբար-մանկատան մասին է պատմում, որը սեփականացվել է թուրքական իշխանությունների կողմից: Այդ մանկատանը մեծացել են շատ հայ երեխաներ, այդ թվում նաև հայ-թուրքական "Ակոս" թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, որը սպանվեց 2007 թվականին Ստամբուլում: Իսկ Ջեմ Օզդուֆենչիի և Մեյթրեմ Յավուզիի "Բարև Հակոբ Շուքրուից" ֆիլմը պատմում է երկաթուղու վրա աշխատող երկու հոգու մասին, որոնք աշխատում էին հայ-թուրքական սահմանի երկու կողմերում և գործազուրկ են դարձել սահմանի փակումից հետո: "Հայաստան-Թուրքիա պլատֆորմ" նախագծին մասնակցելու հայտ են ներկայացրել 15 մասնակիցներ Հայաստանից, և 40 հոգի Թուրքիայից, ինչը խոսում է երկու երկրներում այդ նախագծի հանդեպ հետաքրքրության մասին, իսկ ինքը նախագիծը կազմակերպիչները դիտարկում են ոչ միայն որպես մշակութային համագործակցության հնարավորություն, այլև մշակութային փոխըմբռնման դաշտից դուրս կամուրջներ ստեղծելու հնարավորություն: Ու մինչ հայ ժամանակակից կինեմատոգրաֆիստները հայկական կինոյի զարգացման ուղիներ են որոնում, առաջին հայկական կինոնկարները շարունակում են հետաքրքրություն ներկայացնել ներկայիս կինոսիրողների համար, որոնց հնարավորություն ընձեռվեց դիտել դրանք "Համր ֆիլմի փառատոնում", որն անցկացվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում և բացվեց "Նամուս" առաջին հայկական լիամետրաժ ֆիլմի բոլոր երեք գոյություն ունեցող տարբերակների ցուցադրությամբ: Ցուցադրվեցին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի "Նամուսը", որը նկարահանվել է 1926 թվականին, ինչպես նաև ֆրանսիական "ARTE" հեռուստաընկերության կողմից 2005թ. վերականգնված երկրորդ տարբերակը և, վերջապես, ֆիլմի երրորդ տարբերակը, որը 1960 թվականին հնչյունավորվեց: Իսկ ապրիլի 15-ին Նյու Յորքի Ziegfeld Theatre-ում ամերիկացիներին ներկայացվեց հայի մասին պատմող “Դու չես ճանաչում Ջեքին” ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Ջեք Գևորգյանի մասին, որն առավելապես հայտնի է, որպես “Բժիշկ մահ”: Ֆիլմում բժիշկի դերը կատարում է հայտնի դերասան Ալ Պաչինոն: Պրեմիերայի ժամանակ դերասանը պատմել է, որ ինքը` Գևորգյանը հրավիրեց իրեն Դեթրոյթ` պոկեր խաղալու: “Ես կարծեցի, որ կանեմ դա Ջեqի համար, այսինքն` կնկարահանվեմ ֆիլմում",- ասել է դերասանը: Ալ Պաչինոյից բացի, գլխավոր դերակատարներն են Սյուզան Սարանդոնը, Դենի Հյուսթոնն ու մյուսները: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա` պատմություն է բժիշկի մասին, որը կողմ է էվտանազիայի օրինականացմանը: Ֆիլմի պրեմիերային ներկա էր ինքը Ջեք Գևորգյանը: “Ես անցկացրեցի ժամանակը`փորձելով հասկանալ նրան: Ոմանք չեն հասկանում, թե որքան դժվար է միշտ հանրության ուշադրության կենտրոնում լինել, աշխատել ԶԼՄ-ների, տեսախցիկների հետ, սակայն ֆիլմը կօգնի ավելի լավ ճանաչել Ջեքին, ճանաչել նրան այնպիսին, ինչպիսին նա կա”,- ասել է Ալ Պաչինոն: Իր հերթին “Բժիշկ մահը” հայտարարել է, որ տպավորված է Ալ Պաչինոյի խաղով: “Դա աներևակայելի է: Ես ուղղակի շոկի մեջ էի”,- ասել է բժիշկը: Ամերիկյան կաբելային HBO հեռուստաալիքով “Դու չես ճանաչում Ջեքին” ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին, որը Հայաստանում հայտարարված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հենց Հայոց ցեղասպանության 95-ամյակին էին նվիրված ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում անցկացված մի շարք միջոցառումներ: Հայ հայտնի նկարիչների չորս սերունդների` Հայոց ցեղասպանության թեմային նվիրված աշխատանքների ցուցահանդեսը բացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց ցուցահանդեսի ցուցադրությունը ներկայացնող մի գիրք, ինչպես նաև ավելի վաղ չհրապարակված լուսանկարչական նյութեր Հայոց ցեղասպանության մասին: "Ես հուսով եմ, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող հրապարակված նյութերը հիմք կստեղծեն գիտահանձնաժողովի կազմակերպման համար, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կկարողանա արդեն լիարժեք տարբերակով ներկայացնել մեր մեծերին, որոնք այդ անհավատալի չարագործության զոհը դարձան",- նշել է Շահեն Խաչատրյանը: Ցեղասպանության հետևանքով ամերիկացի դարձած այդպիսի մեծ հայի` Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) մասին է պատմում փաստագրական ֆիլմերի շարքը, որոնց ցուցադրությունը կայացավ Երևանի Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում: Մեկ այլ ամերիկահայ Եվա Մեձորյանը բարեգործական համերգներով հանդես կգա Արմավիրի և Տավուշի գյուղերում: Համաշխարհային մեծության երաժիշտների կողմից նախաձեռնված մեկ այլ բարեգործական ծրագրի մասին նոր տեղեկատվություն ստացվեց անցյալ շաբաթ: Իէն Գիլանի և ԹոմիԱյոմիի խումբը կկոչվի "Who Cares". այն միջոցներ է հավաքագրելու Գյումրիի հայկական երաժշտական դպրոցի վերականգնման համար: Հայաստանի օգտին 1989 թվականին համաշխարհային ռոք-աստղերի մասնակցությամբ ձայնագրված Smoke on The Water երգի նոր տարբերակի թողարկումը կկայանա մոտ ժամանակներս: "20 տարի անց մենք դեռևս փորձում ենք օգնել Հայաստանին: Գյումրին, ինչպես և Սպիտակը, ավերվել էր, այն ժամանակ 25.000 մարդ էր զոհվել, և Աստված գիտի, թե որքան վիրավոր և անօթևան մարդ էր մնացել երկրաշարժից հետո: Մեր գործերը բավականին լավ է ընթանում, մեզ աջակցում են քաղաքական գործիչները և գործարարները: Ինձ հաջողվեց պատկառելի գումար հավաքել վերջերս Երևանում կայացած երկու բարեգործական համերգներից: 20 տարի անց Հայաստանում մեզ համար դեռևս աշխատանք կա", - ասել է Իէն Գիլանը: Իսկ ընթերցանության հանդեպ երիտասարդության հետաքրքրությունը վերադարձնելու նպատակով Հայաստանի Ազգային գրադարանի և Հայաստանի գրադարանների ընկերակցության կողմից “Գրադարանների շաբաթը” միջոցառում անցկացվեց, որի նպատակն էր վեր հանել հանրային գրադարանների հիմնախնդիրները և դրանք ներկայացնել երկրի վարչական մարմիններին, ինչպես նաև գրքերով հարստացնել մարզային գրադարանները: Կազմակերպիչների կողմից առաջադրված նպատակին հասնելու գործում կօգնի նաև գրող Մարիամ Պետրոսյանի հաղթանակը Մոսկվայում կայացած "Ռուսական Պրեմիա" մրցույթում, որտեղ նրա միակ "Տունը, որտեղ..." վեպը առաջին մրցանակ ստացավ "Խոշոր արձակ" անվանակարգում: Հայ գրողի հաջողությունը նրա վեպի հանդեպ որոշակի հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի ընթերցողական շրջանակներում, հետևաբար` նաև ժամանակակից գրականության ընթերցանության հանդեպ: Նույն այդ շրջանակներում ուրախ էին, որ օրերս լույս կտեսնի բանաստեղծ Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը կազմվել է բանաստեղծի` կյանքի տարբեր շրջաններում ստեղծված լավագույն ստեղծագործություններից: Սակայն հրատարակության տպաքանակն ընդամենը 500 նմուշ է կազմելու, իսկ ինքը հրատարակությունը նվիրված է բանաստեղծի 95-ամյակին, ում պոեզիայում մի սերունդ չէ, որ սեփական զգացմունքների, հույզերի ու մտքերի արտացոլումն է գտել, ինչն ինքնին ապացուցում է Համո Սահյանի տաղանդի անսահմանությունն ու եզակիությունը, մինչդեռ այս տարի կարող էր լրանալ բանաստեղծի 96 տարին: Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |