Օտարալեզու դպրոցների բացումը Հայաստանում. մեկ հարց լուծված է, տասը` ոչ

Իսկական պայքար է ընթանում մայրենի լեզվի և ազգային ինքնությունը պահպանելու համար, «մարտի» են դուրս եկել նաև մտավորականությունը և հասարակ քաղաքացիները

Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը վերջին ամսվա ամենաքննարկվող հարցերից մեկն է դարձել: Եվ որքան ավելի իրական է դառնում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման թույլտվության հեռանկարը, այնքան բարձր են ահազանգում հակառակորդները: «Լեզվի մասին» և «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծի քննարկումից ի վեր խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներով հավաքվում են «Մենք դեմ ենք Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի ակտիվիստները:

PanARMENIAN.Net - Խումբը ստեղծվել է Facebook սոցիալական ցանցում: Այժմ նրա անդամ է շուրջ 2,5 հազար մարդ, և օրեցօր նրանց հարում են նոր մարդիկ և մասնագիտական միավորումներ, օրինակ, ԼՂՀ Գրողների միությունը: Նրանց գլխավոր պահանջն է չվերածել հայոց լեզուն բանվորների լեզվի, իսկ օտար լեզուն` գիտության, արվեստի, մտավորականների լեզու: «Մենք դեմ չենք մեր երեխաներին օտար լեզուներ սովորեցնելուն: Մենք դեմ չենք նաև էլիտար դպրոցների ստեղծմանը, որոնք կապահովեն կրթության բարձր մակարդակ, որոնց շրջանավարտները մեր վերնախավը կդառնան: Հարցը նրանում է, թե ինչ լեզվով է խոսելու հայկական վերնախավը»,- ասել է խմբի ակտիվիստ Արամ Ապատյանը: Հիմա իսկական պայքար է ծավալվել մայրենի լեզվի և ազգային ինքնությունը պահպանելու համար և «մարտի» են դուրս եկել գրողներ և դերասաններ, ազգագրագետներ, ռազմական գործիչներ և Հայաստանի հասարակ քաղաքացիներ: Նրանցից յուրաքանչյուրն իր փաստարկներն է բերում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ` կանխատեսելով հասարակության շերտավորում, ազգային անվտանգության թուլացում և հանրակրթության իրավունք ունեցող քաղաքացիների իրավունքների ոտնահարում:

Մտավորականության մյուս մասը, որը կողմ է օտարալեզու դպրոցների բացմանը և դրանց օգնությամբ ողջ աշխարհի հետ կապեր հաստատելուն, գտնում է, որ 10-15 դպրոցները չեն կարող խաթարել հայերի ազգային ինքնությունը: «Մենք ինքներս ենք այն կորցրել 20 տարի առաջ, երբ ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա և մենք ստիպված իջանք նրանց մակարդակին` նրանց հետ արյան լեզվով խոսելու համար: Ահա արդեն երկու տասնամյակ մենք չենք կարողանում վերադարռանլ մեր նախկին մակարդակին»,- կարծում է ճարտարապետ Լևոն Իգիթյանը: Ինչ վերաբերում է հայոց լեզվի, գրականության և պատմության խնդրին, ապա նրա կարծիքով, եթե մարդը ցանկանում է սովորել, ապա նրան ոչ ոք չի խանգարի:

«Օտարալեզու դպրոցների խնդրից ավելի շատ ինձ մտահոգում է այն, որ հայերը կորցնում են ազգային արժեքները. չեն հարգում մեծերին, իսկ Մատենադարանի մոտ ցույցերի ժամանակ երիտասարդները կարող են կեղտոտել Մեսրոպ Մաշտոցի արձանը: Գլխավորը, որ նրանցից ոչ ոք նկատողություն չի անում արձանի վրա բարձրացած 17-19 ամյա պատանուն»,- ասել է Լևոն Իգիթյանը:

Սակայն ԱԺ-ում կան կուսակցություններ, որոնք հանդես են գալիս Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ: Դժվար չէ գուշակել, որ առաջին հերթին դա «Դաշնակցություն» կուսակցությունն է: Օրինագիծը ներկա տեսքով չեն ընդունում նաև «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայաստանի Հանրապետական կուսակցության» որոշ անդամներ:

Հենց այդ պատգամավորները հունիսի 9-ին ԱԺ-ում օրինագիծը քննարկելու ժամանակ պնդում էին, որ այդ դպրոցների բացման դեպքում դպրոցականները սկսեն սովորել օտարալեզու դպրոցներում գոնե 7-րդ դասարանից այդ դպրոցներում հայագիտության բլոկը պահպանելու պայմանով (Հայաստանի պատմության, հայոց լեզվի և գրականության, եկեղեցու պատմության ուսուցումը մայրենի լեզվով):

«Այսօր իրավիճակն ավելի շատ նման է մի շենքի կոսմետիկ վերանորոգման, որի հիմքը քանդվում է»,- կարծում է դերասան Նարեկ Դուրյանը:

Ընդդիմադիր կողմերն ընդհանուր հայտարարի են հանգել միայն մի քանի հարցերում: Չլուծվածներն ավելի շատ են: Կրթության նախարարությունը մտադիր է բացել օտարալեզու դպրոցներ, նրա հակառակորդները խոստանում են «պայքարել աճող ագրեսիվությամբ դա թույլ չտալու համար»:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---