«Ոսկե ծիրանի» շուրջ շարունակում են բորբոքվել կրքերը, բայց այլ փառատոներ ևս առանց ուշադրության չեն մնում

Հուլիսի 22-27-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում

Շաբաթ առ շաբաթ բորբոքվում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շուրջ կրքերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազում անակնկալներ է խոստանում: Անակնկալներից մեկը կլինի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը փառատոնի բացման արարողությանը: Նա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրան» փառատոնը: Կլաուդիա Կարդինալեն կստանա մրցանակ: Դա կլինի կալանավայրում Սերգեյ Փարաջանովի պատրաստած թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը:

PanARMENIAN.Net - 7-րդ «Ոսկե ծիրանը» նվիրված է կինոյի անվանի գործիչներին: «Ոսկե ծիրան» փառատոնում մեծ ուշադրություն է հատկացվում ինչպես մրցութային, այնպես էլ ոչ մրցութային ծրագրին. հետահայաց ցուցադրություններին և պրեմիերաներին: «Այդ պրեմիերաներից առաջինը Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիխ Կապլանօղլու «Մեղր» ֆիլմն է, լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Փոխադարձ այցելություն», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմերը և այլն: Խոսելով հետահայաց ցուցադրությունների մասին`կազմակերպիրչներն ընդգծեցին, որ այս տարի ցուցադրվելու են ռեժիսորների ֆիլմեր, որոնց հոբելյանները նշվում են այս տարի: Ցուցադրվելու են Անրի Վեռնոյի, «Ոսկե ծիրանի» ղեկավար Ատոմ Էգոյանի ֆիլմերը:

Ոսկե ծիրանը» երևանցիներին ևս երկու տոն է նվիրում. փառատոնի շրջանակներում տեղի կունենան «Երևանյան գիշերներ» փառատոնային ֆիլմերի երեկոյան բաց ցուցադրություններ և «Ջազ-կինո» երաժշտական մրցույթը, որտեղ ելույթ կունենան հայկական ջազային խմբերը:

«Ոսկե ծիրանի» գոյության 7 տարիների ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնցից մեկը փառատոնի բացման ժամանակ ծիրանի օրհնությունն է: Քանի որ այս տարի հուլիսի 11-ին կայանալու է նաև ֆուտբոլի ԱԱ փակման արարողությունը, ուստի «Ոսկե ծիրանի» փակմանը նվիրված համերգը տեղի կունենա ուշ երեկոյան ֆուտբոլի սիրահարներին տոնից չզրկելու համար: Փառատոնը կփակի Սերժ Ավեդիկյանի աղմուկ հանած «Շների կղզի» ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում ստացել է Ոսկե արմավենի:

Հունիսի 22-27-ին Ստամբուլում տեղի ունեցավ վավերագրական կինոյի միջազգային փառատոն, որտեղ ցուցադրվեց նաև ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի ֆիլմը: Նախկինում ֆիլմը ցուցադրվել է նաև Ստամբուլի Բիլջի համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովում:

Կիպրոսի «Համազգային» կրթամշակութային ասոցիացիայում կայացել է ռեժիսոր և պրոդյուսեր Կարմեն Լաբակիի «Իմ անունն Արամ է» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է Կիպրոսի հայերի Gibrahayer ինտերնետ-ամսագիրը, ցուցադրությունից հետո ասոցիացիայում կկայանա նաև հանդիպում հեղինակի հետ:

Թատերաշրջանի ավարտին Մոսկվայի հանդիսատեսը կարողացավ գնահատել «Ես Ճայ եմ» ներկայացումը: Հայ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությունը` ռուս դերասանների մասնակցությամբ, տեսան Երևանի թատերական գործիչները: Անտոն Չեխովի 150-ամյակին ռուս-հայկական ներկայացման հաջողությունն ապահովված է:

ՀՀ Մշակույթի նախարարության որոշման համաձայն Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի հանձնակատար: : Հայկական տաղավարի նորանշանակ կոմիսարի կարծիքով, Վենետիկյան 54-րդ բիենալեի «Տիզերքները տիեզերքում» ընդհանուր խորագրի ներքո Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով:

Հայկական ժամանակակից գրականության գլոբալիզացիայի հարցերը և գոյություն ունեցող խնդիրները քննարկվելու են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում:

Հրանուշ Հակոբյանի խոսքերով, կարևոր խնդիրներից է երիտասարդ գրողների մասնակցությունը ծրագրին: «Մեզ համար շատ կարևոր է, որ այս օրերին Երևանում տեղի են ունենում մի շարք գրքերի շնորհանդեսներ, որ շուտով համաժողովին կմասնակցեն Ստամբուլի «Մարմարա» թերթի խմբագիրը և նրա տեղակալը», - ասել է նա: Համաժողովի աշխարհագրությունը ընդլայնվել է. շուրջ 20 երկրներից գրողներ են ժամանում Հայաստան:

Անցյալ շաբաթը կարելի է փառատոնային անվանել: Հայ հանդիսատեսը «Ոսկե ծիրանի» ակնկալիքով է ապրում, սակայն, չի մոռանում այլ փառատոներին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչներին:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---