24 հուլիսի 2010 - 13:05 AMT
ՀՈԴՎԱԾ
«Նկարված են» արդյո՞ք Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները
Այդ ֆոնի վրա ժողովուրդը շարունակում է մնալ Թովմա Անհավատի դերում և հարմարվում է վատ կենսապայմաններին
2010 թվականի առաջին կիսամյակի տվյալները վկայում են այն մասին, որ համաշխարհային տնտեսությունը դանդաղ վերականգնվում է, մասնավորապես, ԱՄՆ-ն, Եվրոպայի երկրները, ՌԴ-ն ու Չինաստանը, որտեղ, օրինակ, աճը կազմել է 15 տոկոս: Աճի կայունության մասին վկայում են նաև ֆոնդային բորսաների ցուցանիշները, որոնք վերադառնում են նախկին` նախաճգնաժամային շրջանի տվյալներին: Ավելին, հետևողականորեն իրագործվում են կառավարությունների հակաճգնաժամային ծրագրերը:

Միջազգային ֆինանսա-առևտրային կառույցները մեկը մյուսի ետևից վերանայում են իրենց կանխատեսումները: Մասնավորապես, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարձրացրել է 2010թ. համար Հայաստանի ՀՆԱ աճի կանախտեսումը` 4,5 տոկոսից այն հասցնելով 4,6 տոկոսի Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաև Միջին Ասիայի երկրների համար: Արևելյան Եվրոպայի ու Կովկասի երկրների տնտեսությունները միջինը ցույց կտան 4 տոկոս աճ, ինչը մասամբ բացատրվում է «ցածր բազայի ազդեցությամբ» (2009թ. այդ տնտեսությունները անկում ապրեցին 7,8 տոկոսով): Ընդհանուր առմամբ, դիտարկվող տարածաշրջանում (30 երկիր) ՎԶԵԲ-ը կանխատեսում է 3,3 տոկոսի միջին տնտեսական աճ 2010 թվականին, 2009թ. 6,1 տոկոսի անկումից հետո և հոկտեմբերին 2,5 տոկոս գնահատման համեմատ: Կանխատեսման վերանայումը պայմանավորված է տարածաշրջանի չորս խոշոր տնտեսությունների` Լեհաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Ղազախստանի ցուցանիշներով, հումքային ապրանքի թանկացման և կապիտալի հոսքի ավելացման շնորհիվ զարգացող շուկաներում:

Միևնույն ժամանակ տարածաշրջանի փոքր երկրների մեծ մասի համար, որոնք հումք չեն արտահանում, տնտեսական վերականգնումը դանդաղ կընթանա, իսկ որոշ դեպքերում (Հունգարիա և Բալթիայի երկրներ) ՎԶԵԲ-ն այս տարի ևս ակնկալում է ՀՆԱ-ի հետագա նվազում:

Ավելին, համաշխարհային առևտրի ծավալը 2010 թվականին կարող է աճել ավելի քան 10 տոկոսով: Նման հայտարարություն է արել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Պասկալ Լամին Շանհայում` Էքսպո-2010 ցուցահանդեսում: Ընթացիկ տարվա մարտին ԱՀԿ-ն կանախատեսել էր, որ ապրանքաշրջանառությունն աշխարհում ընթացիկ տարում կհասնի 8,8 տոկոսի: 2009-ին համաշխարհային առևտուրը կրճատվեց 12 տոկոսով: Նման ցուցանիշ չէր գրանցվել 1945 թվականից ի վեր:

Համաշխարհային միտումները չէին կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա, որտեղ ՀՆԱ ծավալի աճն առաջին կիսամյակի արդյունքում կազմել է 6,7 տոկոս, այն դեպքում երբ 2009թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 18-տոկոս անկում: Այնուամենայնիվ, ինչպես հուլիսի 23-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, երկրի կառավարությունը չի շտապում վերանայել մակրոտնտեսական ցուցնիշները; Հավանաբար, դեռևս վստահություն չկա, որ դրանք անդառնալի են, քանի որ կառուցվածքային փոփոխություն Հայաստանի տնտեսության մեջ այդպսե էլ տեղի չունեցավ, իսկ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից ամեն ամիս հրապարակվող «նկարած» ցուցանիշները կասկածներ են հարուցում երկրի բնակչության շրջանում:

Այնուամենայնիվ, տնտեսական աճը Հայաստանում պայմանավորված է 3 գործոններով` առաջինը, իրենց արդյունքն են տալիս 2009-ին ներգրավված միջոցները: Երկրորդ գործոնն, ըստ նրա, պղնձի ու մոլիբդենի համաշխարհային գների աճն է, որի ազդեցությունը Հայաստանի բնակչությունն իր վրա չի զգում, քանի որ լեռնահանքային արդյունաբերությունը գտնվում է առանձին անձանց ձեռքում: Եվ երրորդ գործոնն, ըստ Բագրատ Ասատրյանի, դրամական փոխանցումների ծավալների աճն է: Գրանցվել է արտահանման ծավալների անկում և, ինչը շատ կարևոր է, գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսությունը մեռած ոլորտ է, քանի որ 1990-ականներից ի վեր բարեփոխումներ այստեղ չեն կատարվել և այսօրվա դրությամբ այն սոցիալական միջավայր է հանդիսանում 1 մլն արտագաղթողների համար: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, ինչը տարակուսանք է առաջացնում: Մասնավորապես, այդպես էլ չնվազեցին մրգի ու բանջարեղենի գները, չնայած ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հավաստիացումներին և 1 կգ ծիրանն այս տարի 5 անգամ ավելի թանկ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայաստանի Կենտրոնական բանկն իր հերթին փորձում է վստահեցնել, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումը, հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազումը, 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը հանգեցրել են 12-ամսյա գնաճի կանխատեսվածից ավելի արագ տեմպերով նվազմանը, սակայն այն դեռևս գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը: Կենտրոնական բանկում գտնում են, որ հունիսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորվել է «բանջարեղեն և կարտոֆիլ», «միրգ», «շաքար», «ձու» ապրանքախմբերի և բենզինի և դիզելային վառելիքի գների նվազմամբ, որոնց ընդհանուր նպաստումը գնանկմանը կազմել է 0.8 տոկոսային կետ:

Այս ֆոնի վրա ժողովուրդը շարունակում է մնալ Թովմա Անհավատի դերում և հարմարվում է վատ կենսապայմաններին:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News