Երկրորդ լիբանանյան պատերազմը սարերի ետևում չէ

Մերձավոր Արևելքը կարող է կիկին վերածվել այրվող տարածաշրջանի, որտեղ ոչ մի համաձայնագիր 10 կամ 15 տարուց ավել չի գործում

Մերձավոր Արևելքում, ինչպես միշտ, կրկին անհանգիստ է: Բոլոր նախանշաններով, Երկրորդ լիբանանյան պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի: Ընդ որում, նախաձեռնողը կլինի լիբանանյան կողմը, որին Թուրքիան ու Սիրիան դրդրում են հաշվեհարդար տեսնել Իսրայելի հետ: Ոչ ոքի համար նորություն չէ, որ Լիբանանում 1943թ. նոյեմբերի 22-ին հռչակած անկախությունից ի վեր չի եղել ինքնուրույն ղեկավարություն և վերջին միջադեպը լիբանանա-իսրայելյան սահմանի վրա դա է հաստատում:

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում հաստատեցին լիբանանյան և իսրայելյան կողմերի միջև «երկնագույն գծի» երկայնքով տեղի ունեցած փոխհրաձգության մասին հաղորդագրությունները: Լիբանանում ՄԱԿ-ի ուժերի հրամանատարի պաշտոնակատար Սանտի Բոնֆանտին կոչ արեց հակամարտող կողմերին առավելագույն զսպվածություն դրսևորել իրավիճակի հետագա էսկալացիան կանխելու նպատակով: Եվ նույնիսկ ուղղաթիռով ժամանեց զինված բախման շրջան: «Երկնագույն սաղավարտները» ուժեղացրեցին պարեկային ծառայությունը իր պատասխանատվության գոտում, իսկ միջադեպի շրջան խաղաղապահների գործուղեցին…Լիբանանն այս դեպքում, ցավոք, մանրադրամի դեր է կատարում իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ: Մշտական ներքաղաքական անկայունությունը, քաղաքացիական պատերազմի սպառնալիքը, հաճախակի ահաբեկչական գործողությունները հանգեցնում են նրան, որ երկիրը, որին խաղաղություն է հարկավոր, ներքաշվում է Իսրայելի և Պաղեստինի, իսկ ավելի հստակ` Իսրայելի ու արաբական աշխարհի անվերջ բախումների մեջ, ընդ որում արաբական աշխարհի առավել ծայրահեղական Հեզբոլլահ խմբավորման հետ: Այսինքն, Մերձավոր Արևելքը կարող է կիկին վերածվել այրվող տարածաշրջանի, որտեղ ոչ մի համաձայնագիր 10 կամ 15 տարուց ավել չի գործում: Եվ այս առումով տեղի կլինի հիշել Իսրայելի հանգուցյալ պաշտպանության նախարար Մոշե Դայանին: «Միակ խաղաղ բանակացություններն այն են, երբ մենք բնակեցնում ենք մեր հողերն ու կառուցում ենք, և նորից ենք բնակեցնում, և ժամանակ առ ժամանակ պատերազմում ենք»:

Անցայլ տարի ԱՄՆ-ն շուրջ 400 մլն դոլար է ծախսել Լիբանանի բանակի սպառազինության համար, չնայած Իսրայելի բազմաթիվ առարկություններին: Իսկ Ֆրանսիան լիբանանյան բանակին է հանձնում ժամանակակից հակատանկային հրթիռներ: Եվ այդ փաստը չի կարող չմտահոգել Երուսաղեմին: Փաստորեն, ԱՄՆ-ն ավելացնում է սպառազինության քանակը Մերձավոր Արևելքում, ինչպես դա անում է Ռուսաստանը Կովկասում: Երկու գերտերությունների նպատակները նույնն են` հաստատվել իրենց դիրքերում: Ինչ վերաբերում է «խաղաղ բնակչությանը», ապա նրա շահերը կամ հաշվի են առնվում վերջին պահին, կամ ընդհանրապես անտեսվում են:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել Լիբանանի բանակի ու Իսրայելի պաշտպանության ուժերի միջև փոխհրաձգության առումով «երկնագույն գծում», որը փաստացի սահման է հանդիսանում, Ադայսե բնակավայրի մոտ: Նա այդ միջադեպն ամենալուրջը համարեց Անվտանգության խորհրդի կողմից թիվ 1701 բանաձևի ընդունումից հետո:

Թիվ 1701 բանաձևը հավանության արժանացավ 2006թ. օգոստոսի 11-ին և վերջակետ դրեց Լիբանանի տարածքում Իսրայելի ու Հեզբոլլահի միջև պատերազմին: Բանաձևում ասվում է, որ «անհրաժեշտ է շտապ կերպով վերացնել այն պատճառները, որոնք ճգնաժամի հանգեցրին», այդ թվում նաև Լիբանանի ողջ տարածքում կառավարության իշխանության տարածման միջոցով: Բանաձևով նախատեսվում է ապահովել անվտանգությունը Լիբանանի ու Իսրայելի սահմանում, դուրս բերել Լիբանանի տարածքից իսրայելյան զինված ուժերը և ընդլայնել այնտեղ ՄԱԿ-ի ներկայությունը:

Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ կորպուսի հրամանատար Էլեն Լեռուան հայտարարեց, որ և Լիբանանը, և Իսրայելը ճանաչել են ՄԱԿ-ի լիազորություններն այդ երկրների բաժանող միջազգային սահմանում: Իսկ Հորդանանի վարչապետ Սամիր Ար-Ռիֆային նշեց, որ իր երկիրը ամենագործուն մասնակցությունն ունեցավ Լիբանանի ու Իսրայելի խաղաղեցման գործում` լիբանանա-իսրայելյան սահմանում տեղի ունեցած սահմանային միջադեպի ամենաթեժ պահին: «Աբդալլահ թագավորի հրահանգով մենք օգտագործեցինք բոլոր դիվանագիտական կանալները համոզելու համար կողմերին, որ անիմաստ է շարունակել հակամարտությունն այս ծանր շրջանում»,-հայտարարել է Հորդանանի կառավարության ղեկավարը:

Այնուամենայնիվ, տարածաշրջանը աստիճանաբար մոտենում է Երկրորդ լիբանանյան պատերազմին, որի սանձազերծման համար պատասխանատու կլինեն ԱՄՆ-ն ու տարբեր տիպի ՈԿԿ-ները, այդ թվում Միջազգային ճգնաժամային խումբը, որը բացառապես զբաղվում է հակամարտությունների հրահրմամբ ողջ աշխարհում, հատկապես Մերձավոր Արևելքում, Բալկաններում ու Կովկասում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---