Հայաստանում Ժերար Դեպարդյեին համակել էր հայ դառնալու անկեղծ ցանկությունը

Հայաստանում Ժերար Դեպարդյեին համակել էր հայ դառնալու անկեղծ ցանկությունը

Դրա համար նա երկու կարևոր բան կատարեց. իր արյան մեջ ինչ-որ հայկական բան նկատեց և խնդրեց հայ գեղեցկուհու ձեռքը

Տեղեկությանն այն մասին, որ Երևան է ժամանում աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն, չէին կարողանում հավատալ նրան սպասող երկրպագուները և լրագրողները մինչև այն պահը, երբ տեսան բոլոր առումներով մեծ մարդուն հայկական հողի վրա:

PanARMENIAN.Net - Բայց, տեսնելով նրան, մարդիկ տագնապով և տարակուսանքով սկսեցին նայել նրա ձեռնափայտին և ծանր քայլվածքին: Սկսեցին շշուկներ տարածվել տարիքի և վատ ինքնազգացողության մասին: Բայց խոսակցությունները փոխարինվեցին հիացական հայացքներով, երբ հայտնի դարձավ դերասանի սխրանքը հանուն Հայաստան կատարելիք այցելության. նա Երևան էր եկել վիրահատությունից երկու օր անց`ոտքի մեջ երկաթե շունտերով, որը ստիպված էր եղել կատարել ավտովթարի հետևանքով ոտքը կոտրելուց հետո: Բայց նույնիսկ ոտքի ցավը, որը փչացրել էր դերասանի տրամադրությունն ուղևորության ընթացքում, չստիպեց նրան հրաժարվել նախատեսված միջոցառումներից:

Նա հասցրեց հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, մամլո ասուլիս տալ, լինել Փարաջանովի թանգարանում, դրանից հետո անձամբ ներկա գտնվել «Կարոտ-2010» մրցանակի հանձնման արարողությանը:

Պետք է նշել, որ այդ արարողության ժամանակ հավաքվել էր մի ողջ աստղաբույլ: «Կարոտ» փառատոնի շրջանակներում, որի պատվավոր հյուրն այս տարի Դեպարդյեն էր, Հայաստան էին ժամանել Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Էմանուիլ Վիտորգանը, Ալեքսեյ Պետրենկոն, Իգոր Կոստոլևսկին, ճարտարապետ Գրիգորի Պոտոցկին և այլն:

Եվ ինչպե՞ս կարող էին փառատոնի կազմակերպիչները թույլ տալ, որ Դեպրադյեն լքի Օպերայի և բալետի թատրոնի բեմը դատարկ ձեռքերով: Բացի նրանից, որ նա դարձավ «Կարոտ» մրցանակի դափնեկիր, պարգևատրվեց նաև ՀՀ ԱԺ Պատվո շքանշանով, և որպես գինեգործ, արծաթե կուժ ստացավ հայկական անվանի ոսկերչական տան կողմից: Բոլոր այդ ընծաներն ուղեկցվում էին նրա հասցեին հնչող անկեղծ, ջերմ խոսքերով:

«Ժերար Դեպարդյեն շատ պարզ և մարդամոտ է, և ես համոզված եմ, որ նա հայկական արմատներ ունի: Եթե ոչ Հայաստանի, ապա Արցախի հետ նա կապ ունի: Չնայած նրան, որ նա առաջին անգամ է Հայաստանում, հայերը ծանոթ են նրա հետ շատ տարիներ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Որքան էլ տաղանդավոր լինի դերասանը, անհնար է իսկական հուզմունքը թաքցնել: Եվ անհնար է չհավատալ շնորհակալության խոսքերին, որոնք հնչում էին փառատոնի կազմակերպիչների, դերասանների, արվեստի , գիտության մարդկանց հասցեին, որոնք հավաքվել էին միասին, Ֆլորա Մարտիրոսյանի հասցեին նրա սքանչելի ձայնի համար: «Դուք` հայերդ, համաշխարհային մարդիկ եք, որովհետև դուք հասկանում եք աշխարհի բոլոր մշակույթները: Բոլոր իմ հայ ընկերներն այնքան նման են ձեզ. նրանք նույն աչքերն ունեն, որոնցում բարություն, տառապանք և համբերություն կա, և դա այն է, ինչ հուզում է ինձ մինչև սրտիս խորքը: Ես քիչ եմ ծանոթ Հայաստանի աշխարհագրության հետ, բայց լուսանկարներ եմ տեսել և հասկացել. դուք այնպիսի հող ունեք, որի հետ պետք է հաշվի նստել, որովհետև այս հողը ձեզ և ձեր երախաներին ապագայի իրավունք է տալիս: «Բրավո» արտիստներին, «բրավո» ձեր ազգային ժողովրդական երաժշտությանը: Դա այնքան գեղեցիկ է, որ այդ ամենն ուզում ես կիսել ձեզ հետ»,- ասել է Դեպարդյեն:

Դերասանը երկու լավ միջոց գտավ այդ րոպեները հայերի հետ կիսելու համար. առաջին, նա ընդգծեց, որ նրա երակներում իրոք ինչ-որ չափով հայկական արյուն է հոսում, երկրորդ, նա սիրո առաջարկություն արեց հայ գեղեցկուհի, հաղորդավար Գայանե Ասլամազյանին:

Մնում է միայն սպասել այն պահին, երբ նա վերջնականապես կմերվի հայ ժողովրդի հետ. չէ որ բոլոր անհրաժեշտ որակները կան, իսկ գլխավորը` մեծ ցանկությունն առկա է:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---