Հրանտ Դինքին սպանողի ձեռքը զենք տվողը կարող է անհայտ մնալՏարիքի հետ «խառնաշփոթը» վկայում է մի բանի մասին` Սամաստին պետք է շտապ ազատ արձակել, այլապես նա իսկապես կարող է անվանել լրագրողի սպանության իրական պատվիրատուին 2010-ի դեկտեմբերի 31-ին Թուրքիայի ՔՕ-ն կհամալրվի մի օրենքով, որի համաձայն մեղադրյալների կալանքի տակ գտնվելու ժամկետը կսահմանափակվի 1.5-3 տարով: Ինչպես գրում է թուրքական Aksam-ը, այդ օրենքի համաձայն «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստը կարող է ազատ արձակվել, քանի որ կալանքի տակ է արդեն 3 տարի և 9 ամիս: 3 նոյեմբերի 2010 PanARMENIAN.Net - Հոկտեմբերի վերջին Ստամբուլի դատարանը բավարարել է Սամաստի փաստաբան Լևենտ Յիլդրիմի պահանջը` որոշում ընդունելով դատել մարդասպանին որպես անչափահաս: Թուրքական օրենքներով Սամաստին սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում: Թուրքական իշխանություններն ամեն կերպ ցանկանում են Դինքի սպանության գործն արգելափակել. Թուրքիայի ՔՕ նոր ուղղումներն այլ բացատրություն չունեն: Պետք չէ մոռանալ, որ նոր օրենքի համաձայն կարող են ազատ արձակվել Մալաթիայի քրիստոնեական առաքելության անդամների մարդասպանները: Բայց ինչ վերաբերվում է Դինքի գործին, ամենայն հավանականությամբ, այստեղ խառնված են չափազանց շատ անվանի գործիչներ և հենց նրանց «դեմքն» է ցանկանում փրկել դատարանը: Անհանգստություն է առաջացնում ևս մի բան. ոչ փորձաքննությունը, ոչ դատարանը չկարողացան, ավելի ճիշտ, չցանկացան պարզել Սամաստի տարիքը, մեկ նա 16 տարեկան է, հետո պարզվեց` 17: Սպանության պահին չափահաս դառնալու համար նրան մեկ ամիս էր մնում, իսկ հետո պարզվեց, որ նա 18 տարեկան է դարձել 2007-ի հունվարի 19-ին: Տարիքի հետ «խառնաշփոթը» խոսում է մի բանի մասին` Սամաստին պետք է շտապ ազատ արձակել, այլապես նա իսկապես կարող է անվանել լրագրողի սպանության իրական պատվիրատուին: Ողջ հարցը նրանում է, թե ինչքան բարձր է այդ պատվիրատուի դիրքը… Եվ վերջինը: Եթե Սամաստին դատեն որպես անչափահաս, և դատարանը ձգձգի նիստերը, ապա դատավճիռը հրապարակելու պահին նա արդեն ուղղակի ազատ կարձակվի դատարանի դահլիճում 5 տարի նստելուց հետո:
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում |