Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորումՆոյեմբերի 7-12-ը տեղի ունեցած Հայաստանի հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփում «Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա: 13 նոյեմբերի 2010 PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը մեծամասնություն կունենա ԱԺ-ում, իսկ հերթական ընտրությունների դեպքում իշխանությունը կվերարտադրի իրեն: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: Անդրադառնալով 2012թ. կայանալիք ԱԺ ընտրությունների հնարավոր արդյունքներին՝ Սարգսյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավանաբար, ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, իսկ «Օրինաց երկիրը» համապատասխան ռեսուրսներ չունի խորհրդարան անցնելու համար: Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը բոլոր հիմքերն ունի ՀՀ նոր խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ըստ նրա, «երեք կոալիցիոն կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը» ներկայացված կլինեն նոր խորհրդարանում: Իր հերթին, ՀՅ Դաշնակցության պատգամավոր Հրայր Կարապետյանն ասել է, որ Հաայստանում ոչ մի քաղաքական ուժ չկա, որը գալիք ընտրություններին կարող է հավաքել ընտրողների 50 տոկոս +1 ձայները: Նրա խոսքերով, յուրաքանչյուր խորհրդարանական ընտրության ժամանակ ՀՅԴ-ն ավելի շատ ձայներ է հավաքում: «Ես վստահ եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կանցնի նոր խորհրդարան և այնտեղ զգալի տեղ կզբաղեցնի»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` մեկնաբանելով 2012 թվականին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները: Նրա խոսքով, կուսակցությունն արդեն 13 տարի մասնակցում է խորհրդարանական ընտրություններին: Այդ համատեքստում Բիշարյանը նշեց, որ կուսակցությունը միշտ ինքնուրույն է մասնակցել ընտրություններին, և առաջիկա ընտրությունները բացառություն չեն լինելու: Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա |