Ինքնասպանությունն ամենասարսափելի երևույթն է դեռահաս էմոների շրջանում

Ինքնասպանություններից բացի, դեռահաս էմոների շարքում ողջունելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և բիսեքսուալիզմը

«Էմոների շարքում լայնորեն տարածված է դեպրեսիվ տրամադրությունը և դրա հետևանքով`ինքնասպանությունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանում այդ ոչ պաշտոնական շարժման ներկայացուցիչներից մեկը:

PanARMENIAN.Net - Նրա խոսքերով, ինքնասպանություններից բացի, դեռահաս էմոների շարքում ողջունելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և բիսեքսուալիզմը: «Շատ հաճախ մեր հանդիպումների ժամանակ աղջիկները կարող են համբուրվել աղջիկների, տղաները` տղաների հետ»,- ասել է աղբյուրը:

Նա նաև ավելացրել է, որ ի տարբերությունների էմոների, գոթերին հատուկ չէ ինքնասպանության դիմելը, բայց «յուրաքանչյուր իրեն հարգող գոթ ընդունակ է սպանության»:

Չնայած դրան, պետք է նշել, որ ավելի հաճախ էմո ենթամշակութային շարժման ներկայացուցիչները «խաղ են անում մահվան» հետ, օրինակ, երակների վրա կտրվածքները շատ «նորաձև» են: Պետք չէ նաև մոռանալ, որ անհաջող ինքնասպանության նշանները մարմնի վրա ընդունվում են որպես գերազանցության նշան: Հաճախ դրա հետևում կանգնած է ոչ միայն ծնողներին ապշեցնելու ու շանտաժի դիմելու փորձը, այլ նաև առավել խորը դրդապատճառներ, այդ թվում` մահվան վախը հաղթահարելու, այն «ձեռնասուն դարձնելու» ձգտումը:

Համարվում է, որ էմոները չեն գովերգում մահվան գեղեցկությունը և չեն ձգտում դրան: Նրանք վախենում են մահից, բայց միաժամանակ այն գրավում է նրանց, որովհետև կարող է փրկություն լինել միայնությունից և ցավից, որը զգում է յուրաքանչյուր էմո այս դաժան աշխարհում: Քանի որ նման հոգեբանական խնդիրներ կան գրեթե յուրաքանչյուր դեռահասի մոտ, էմոների սուբկուլտուրան լայն տարածում է ստացել մեր օրերում: Վիճակագրության համաձայն, դեռահաս էմոների շարքում սուիցիդների քանակն ավելի շատ է, քան գոթերի շրջանում: Ըստ էության, «ավարտուն» ինքնասպանությունների տոկոսն այդ սուբկուլտուրաների շարքում այդքան մեծ չէ դեռահասների սուիցիդների ընդհանուր քանակի մեջ:

Ա.Լ.
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---