21 դեկտեմբերի 2010 - 18:15 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիայի համար, վաղ թե ուշ, կգա Ահեղ դատաստանի օրը
Որքան էլ քաջ ձևանան թուրքերը, այդ «դամոկլյան սուրը» միշտ կկախվի Թուրքիայի գլխավերևում
Թուրքիայի համար կարող է գալ հերթական Ահեղ դատաստանի օրը: Որքան էլ ընդդիմանա պաշտոնական Անկարան, վաղ թե ուշ, այն կգա: Բայց այս անգամ խնդիրն ակնհայտորեն լուրջ բնույթ է կրում` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման շասները մեծ են ինչպես երբեք: Նույնքան էլ աննախադեպ են Թուրքիայի և թուրքական լոբբի ջանքերը` ուղղված քվեարկությունը կանխարգելելուն: Գործի է դրվում ամեն ինչ` վարչապետ Էրդողանի ուղերձից Բարաք Օբամային մինչև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի անձնական զանգեր կոնգրեսականներին:

«Պաշտոնական Անկարան շատ անհանգստացած է նրանով, որ բանաձևը մինչև հիմա չի հանվել օրենսդիր մարմնի օրակարգից, - Associated Press-ի համաձայն, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը: - Մենք սխալ ենք համարում, որ այս հարցը մշտապես օգտագործվում է որպես մեր դեմ գործիք»: Ակնհայտ է, Անկարայում մինչև հիմա չեն հասկացել կամ չեն ցանկանում հասկանալ, որ Հայոց ցեղասպանության հարցը չի օգտագործվում Թուրքիայի դեմ: Ուղղակի նա պետք է պատասխան տա այդ չարագործության համար, առավել ևս, որ երկրի իշխող վերնախավը կարծում է, որ Թուրքիան դավանում է նեո օսմանիզմի:

Եվ ինչպես լինում է նման դեպքերում, պատահում են ծիծաղելի դիպվածներ: Այսպես, Թուրքիայի աջակցության խմբի անդամ կոնգրեսական Ուիլյամ Դելաատը Մասաչուսեթսից տարածել է «Թանկագին գործընկերներ» նամակը, որում կոչ է անում քվերակել բանաձևի դեմ: Նամակում նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կհարվածի Կովկասում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ շահերին, ինչպես նաև կվնասի թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կոնգրեսականի կարծիքով, թուրքիայի հետ համագործակցությունը կօգնի ԱՄՆ-ին դուրս բերել տնտեսությունը ետաճից: Ի՞նչ կապ ունեն Բալկանները, Մերձավոր Արևելքը և, առավել ևս, Աֆղանստանը, շատ բարդ է հասկանալ: Եվ ի՞նչ կապ ունի Իսրայելը: Միգուցե Անկարան զգուշանում է հրեական լոբբից, որը, սկսած անցյալ տարվանից, չի աջակցում Թուրքիային: Իսրայելը և 252 բանաձևն այնքան հեռու են իրարից, որ ամերիկյան կոնգրեսականի երևակայությանը կարելի է միայն նախանձել և կասկածել նրա ողջամտության վրա: Սակայն չի կարելի տրաբամանություն որոնել այնտեղ, որտեղ այն չկա: Իսկ այս հարցում տրամաբանությունը մեկն է` որքան ձգվի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը, այնքան Թուրքիայ միջոցներ կգտնի Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու համար: Որքան էլ քաջ ձևանան թուրքերը, այդ «դամոկլյան սուրը» միշտ կկախվի Թուրքիայի գլխավերևում: Ավելին, այն կարող է պոկվել, և այդ ժամանակ Թուրքիան կհայտնվի կոտրված տաշտակի մոտ:

Այս բանաձևում գլխավորն այն չէ, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը` նա վաղուց է ճանաչել: Գլխավորն այն է, որ հետո կսկսվի նյութական և բարոյական փոխհատուցման գործընթաց, ինչից էլ վախենում է Թուրքիան: Չէ որ երկրի ներկա բարեկեցությունը հիմնված է հայկական փողերի վրա: Եվ ոչ միայն բարեկեցությունը, նույնիսկ Անկարայի Չանկայա նախագահական պալատն է պատկանել հայերին: Սակայն չարժե չափազանցնել ԱՄՆ հավատարմությունը համամարդկային արժեքներին: ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնված է պրագմատիզմի վրա, և ԱՄՆ հայ համայնքը դա ամենալավը գիտի: Կրկին անգամ, բանաձևը քվեարկության կդնեն, թե ոչ, հատուկ դեր չի խաղում: Բոլոր կողմերը կխոսեն իրենց դիվանագիտական հաջողության մասին, կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևի նախագիծը կմտցնի նոր Կոնգրես…Ոչ ոք չգիտի, թե որքան դա կձգվի: Երևում է, անվերջ:

«Եթե Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քվեարկության չդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, ապա նա մեծ շանսեր կունենա հաջորդ տարում: 111-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչնրի պալատում մեծամասնություն կազմում են հանրապետականները, որոնց մի մասը հիասթափված է Թուրքիայի ներկա քաղաքականությունից: Անցյալ տարի բանաձևի ընդունման համար չբավականացրեց 8 ձայն: Եթե հաջողվի այս տարի ապահովել այդ ձայները, ապա բանաձևը կընդունվի: Բայց, այնումենայնիվ, պետք չէ մեծ հույսեր կապել այսօրվա քվեարկության հետ»,- կարծում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News