Ամերիկյան դիվանագետների այցը Երևան. Լեռնային Ղարաբա՞ղ, հայ-թուրքական հարաբերություննե՞ր, թե էլի ինչ-որ բան

Թուրքիայի և Ադրբեջանը հետ բարդ է մեկ լեզվով խոսելը, քանի որ այդ երկրները ԼՂ հարցում Երևանին առաջադրում են բացարձակ անընդունելի պայմաններ

Պատահական է, թե ոչ, բայց Ջեյմս Սթեյնբերգի և Ֆիլիպ Գորդոնի այցից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպելու համար: Պետք չէ մարգարե լինել հասկանալու համար, որ ամերիկյան դիվանագետների այցը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Ավելի ճիշտ, հակամարտության ռազմական փուլի անցումը թույլ չտալու հետ:

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում իրադարձությունները ցույց տվեցին արաբական աշխարհում իրավիճակը կառավարելու ԱՄՆ անկարողությունը, թեև մինչև վերջին ժամանակները հենց Վաշինգտոնն էր տարածաշրջանում համարվում հանգստության երաշխավոր: Սակայն դեպքերը ցույց տվեցին, որ արաբական խռովությունները չեն ենթարկվում ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև Իրանին: Դրա հետ կապված` ԱՄՆ-ին մնում է Հարավային Կովկասը, որտեղ նա կարող է ինչ-որ կերպ ազդել պետությունների քաղաքականության վրա: Բայց այստեղ էլ ամեն ինչ հեշտ չէ. կա Ռուսաստան, որը Կովկասը համարում է իր կենսական շահերի գոտին և առայժմ չի զիջում դիրքերը: Կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ն փոխել իրավիճակը, կախված է նրանից, թե ինչպես նա կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Հերթական անգամ կրկնենք` ոչ մի լուծում չկա, ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, և այդ մասին արդեն խոսում են քաղաքական գործիչները և վերլուծաբաններն օվկիանոսից այն կողմ: Բանը նրանում է, որ Բաքուն դա չի ցանկանում լսել և հակամարտության կարգավորումը ճիշտ է համարում միայն այն դեպքում, եթե չճանաչված, բայց կայացած պետությունը մտնի Ադրբեջանի կազմի մեջ ինքնավարության իրավունքով, ինչն անհնար է:

Բայց վերադառնանք Սթեյնբերգի և Գորդոնի այցին: Դատելով ամեն ինչից` Հարավային Կովկասում ամբողջովին ամերիկյան ազդեցության տակ չէ միայն Հայաստանը և նրան պետք է, ինչպես կասեր Շուրա Բալագանովը, «խելքահան անել»: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, և քաղաքական վերնախավի որոշ մասի ցանկությունը չի համապատասխանում իշխանությունների և ողջ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվում է շատ հակիրճ. «Հանգիստ թողեք մեզ, մենք բարեկամություն ենք անում բոլորի հետ»: Իսկապես, Հայաստանը փորձում է չփչացնել հարաբերություններն ինչպես հարևանների, այնպես էլ Վաշինգտոնի, Մոսկվայի և Բրյուսելի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հետ: Սակայն Թուրքիայի և Ադրբեջանը հետ բարդ է մեկ լեզվով խոսելը, քանի որ այդ երկրները Երևանին առաջադրում են բացարձակ անընդունելի պայմաններ ԼՂ հարցում:

Նշենք, որ Թուրքիայի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումից առավել կարևոր է բանակցություններ սկսել Հայաստանի հետ: Ճիշտ է, թե ոչ, սակայն վերջին օրերին լուրեր են պտտվում, որ Ռուսաստանը կարող է օգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սակայն այդ լուրերը հերքվել են Մոսկվայի կողմից: «Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, դրա համար գոյություն ունեն հայ-թուրքական Արձանագրություններ, որոնք ստորագրման արարողությանը նաև ներկա է եղել Ռուսաստանի ներկայացուցիչը: Պաշտոնական Մոսկվան բազմիցս ՌԴ նախագահի, վարչապետի և ԱԳՆ ղեկավարի մակարդակում հայտարարել է, որ պաշտպանում է հայ-թուրքական Արձանագրությունները և համարում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միակ ուղին այդ փաստաթղթերի վավերացումն է երկու երկրների խորհրդարանների կողմից»,- հայտարարել է դիվանագիտական աղբյուրը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում եղել է տեղեկատվություն, որը տարածվել է նաև հայկական մամուլում, որի համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների տեղակալներ Գրիգորի Կարասինը և Ֆերիդուն Սինիրօղլուն Մոսկվայում քննարկել են հայ և թուրք դիվանագետների միջև հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը: Այդ նպատալով Կարասինը վերջերս ժամանել է Երևան, որտեղ քննարկել է այդ հարցը հայկական կողմի հետ: Իբր հենց այդ պատճառով Երևան է ժամանելու նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:

Բնական է, որ Երևանում պաշտոնական հանդիպումների ժամանակ ամերիկյան դիվանագետները խոսելու են հայ-թուրքական հարաբերությունների մասին, դա անխուսափելի է: Բայց Վաշինգտոնի առջև հիմա ավելի լուրջ խնդիրներ են ծառացել, քան հայ-թուրքական հարաբերությունները: Գլխավորը ղարաբաղյան հիմնահարցն է: Լիովին հավանական է, որ Երևանում դիվանագետները ոչ մի որոշման չհանգեն, քանի որ այդ հարցն Ադրբեջանից և Հայաստանի մասնակցությամբ ԼՂ-ից բացի ոչ ոք չի կարող լուծել: Բայց առաջին քայլը պետք է լինի այն, որ շահագրգիռ խաղացողները վերջապես սկսեն իրերը կոչել իրենց անուններով` դա ղարաբաղյան, առավել ևս հայ-ադրբեջանական հակամարտություն չէ: Դա ղարաբաղա-ադրբեջաբանական հակամարտություն է և կլուծվի այն ժամանակ, երբ բանակցությունների սեղանի շուրջ նստեն Ստեփանակերտը և Բաքուն: Իհարկե ԵԱՀԿ ՄԽ և Հայաստանի մասնակցությամբ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---