Հայ երիտասարդությունն ավելի հանդուրժող է Նովրուզի օրերին Հայաստան եկող իրանցիների նկատմամբ, քան ավագ սերունդըԲայց թե մեկը, թե մյուսը դեմ են, որպեսզի իրանցիները մշտական բնակություն հաստատեն Հայաստանում Մարտի 21-28-ն Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը կհասնի գագաթնակետի, քանի որ հենց այդ օրերին իրանցի զբոսաշրջիկները գալիս են Հայաստան մահմեդական Նոր տարին` Նովրուզ Բայրամը տոնելու համար: Ամեն տարի այս տոնի օրերին Հայաստան է այցելում շուրջ 20.000 իրանցի: Բնակչությունը տարբեր կերպ է արձագանքում Երևանում Նովրուզը տոնելու փաստին. ոմանց դա նյարդայնացնում է, ոմանց` ուրախացնում, մի քանիսը նույնիսկ չեն նկատում երկրում իրանցիների ներկայությունը: 21 մարտի 2011 PanARMENIAN.Net - Կան նաև մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչու են հատկապես այս շրջանում իրանցիները գալիս Հայաստան և ինչ է իրենից ներկայացնում Նովրուզը: PanARMENIAN.Net ի թղթակցի կողմից Երևանի բնակիչների շարքում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ հայ երիտասարդությունն ավելի հանդուրժող է Հայաստան այցելող իրանցիների նկատմամբ, քան ավագ սերնդի ներկայացուցիչները: Հարցվածների շարքում 18-20տ մարդկանցից շատերն ընդհանրապես չգիտեն, թե ինչ է Նովրուզը և լիովին անտարբեր են, թե կգան արդյոք իրանցի զբոսաշրջիկները Հայաստան, թե ոչ: Ի տարբերություն նրանց, 21-29տ հարցվածները դրական են վերաբերվում իրանցի զբոսաշրջիկներին, քանի որ, նրանց կարծիքով, նրանց այցելությունը նպաստում է Հայաստանի տնտեսության և զբոսաշրջության զարգացմանը: Նովրուզ Բայրամի օրերին Հայաստանի բյուջեն կհամալրվի 20 մլն դոլարով: Այդ առումով պետք է նշել, որ այդ մարդիկ ողջունում են իրանցիների գալը մի պայմանով. «եթե նրանք իրենց վայելուչ պահեն և չխախտեն մեր երկրի օրենքները»: Շատերը նշել են, որ վերջին տարիներին իրանցիները սկսել են խախտել հասարակական կարգը, վիրավորել հայ աղջիկներին, ինչն իր հերթին հանգեցրել է կոնֆլիկտների: 30-40տ հարցվածների երրորդ խումբը կտրականապես դեմ է իրանցիների` Հայաստան գալուն: Նրանցից շատերը կարծում են, որ իրանցիների հետ միասին երկիր են գալիս նաև Իրանի ադրբեջանցիներ, ինչն ազգային անվտանգության տեսանկյունից անընդունելի է: «Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պետք է խիստ հսկողություն սահմանի իրանցի զբոսաշրջիկների ժամանելու և մեկնելու գործընթացի վրա»,- ասել է հարցվածներից մեկը: Հարցվածների շարքում եղել են մարդիկ, որոնք քննադատության են ենթարկել այն մարդկանց, ովքեր դեմ են իրանցի զբոսաշրջիկների այցելություններին: Նրանց խոսքերով, տգեղ է, երբ հայերը հանդես են գալիս այլ երկրի զբոսաշրջիկների դեմ, երբ հայ ժողովուրդը սփռված է ողջ աշխարհով մեկ: Սակայն պետք է նշել, որ բոլոր հարցվածները միաձայն դեմ են նրան, որպեսզի իրանցիները մշտական բնակություն հաստատեն Հայաստանում: Նրանց կարծիքով, դա կարող է հանգեցնել անցանկալի խնդիրների, քանի որ եթե իրանցիների քանակը երկրում հասնի որոշակի կրիտիկական թվի, ապա նրանք կարող են իրավունքներ ներկայացնել, այդ թվում` պահանջել մզկիթների, իրանական դպրոցների և մշակութային կենտրոնների բացում: Դա իր հերթին լուրջ խնդիրներով է հղի փոքր Հայաստանի համար: Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար |