Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին չինական նախազգուշացումը

Լևոն Տեր-Պետրոսյանն այժմ ՀԱԿ հետագա գործողությունների հետագա պլանի բավական բարդ ընտրության առաջ է

Հայ ազգային կոնգրեսի վերջին ցույցերը հասարակության մեջ շատ հարցեր են ծնել: Իշխանությունների հետ ՀԱԿ-ի պայքարի կտրուկ փոփոխությունը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իշխանությունների հետ երկխոսության անհրաժեշտության մասին և դրան ՀԱԿ-ի պատրաստակամությունը հետքրքիր քննարկումներ են ծնել քաղաքական գործիչների և փորձագետների շարքում ու տարաբնույթ լուրեր հասարկության մեջ: Գլխավոր հարցը, որին բոլորը փորձում են պատասխան գտնել` իսկապես Լևոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ, թե նրա հայտարարությունները միայն տակտիկական հնարք են իշխանությունների դեմ պայքարում:

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին և ապրիլի 8-ին ՀԱԿ ցույցերը նշանավորեցին իշխանությունների հետ ՀԱԿ պայքարի ռազմավարության կտրուկ փոփոխությունը: Եթե մարտի 1-ի ցույցում ՀԱԿ-ն իշխանություններին մեղադրանք է առաջադրել` կազմված 15 կետերից, ապա մարտի 17-ի ցույցում այդ պահանջները հասել են երեքի` քաղբանտարկյալների ազատ արձակում, «Ազատության» հրապարում ցույցերի ազատ անցկացում, ինչպես նաև 2008-ի մարտի 1-ի դեպքերի բացահայտում և մեղավորների պատժում: Ընդ որում, մարտի 17-ի ցույցի ժամանակ, երբ հայտարարվել են այդ պահանջները, ՀԱԿ առաջնորդը հայտարարել է ցուցարարներին, որ այդ պահանջները չկատարելու դեպքում հաջորդ հանրահավաքը որոշելու է ՀԱԿ հետագա քայլերը: Սակայն ապրիլի 8-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղափոխել է որոշում ընդունելու ամսաթիվն ապրիլի 28` իշխանություններին ևս մեկ նախազգուշացում կատարելով: Իշխանությունները դեռ միայն բանտերից ազատ են արձակել մարտի 1-ի դեպքերի գործով մի քանի դատապարտյալների և իրենց հայտարարություններով հերքում են երկրում արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` ՀԱԿ գլխավոր պահանջը:

Ընդհանրապես ՀԱԿ առաջնորդների պահվածքը վերջին ցույցերի ժամանակ կողմնակի դիտորդին հանգեցնում է այն մտքին, որ ՀԱԿ ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ավելի շատ մտածում է, թե ինչպես տապալի գործող իշխանություններին, քան այն մասին, թե ինչպես հանգստացնի ցուցարարների զանգվածների արմատական տրամադրությունները, որոնք մեծամասամբ նրանց ջանքերի հետևանք են: Իր վերջին ելույթի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձելով ինչ-որ կերպ բացատրել ՀԱԿ զսպվածությունը, հայտարարել է այն մասին, որ նրանք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի խնդրով և չեն ցանկանում ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը հօգուտ Ադրբեջանի: Միաժամանակ, պետք է նշել, որ շատերի մոտ այդ հայտարարության ժամանակ տրաբանական հարց ծագեց` ինչու նախկինում իրենց արմատական հայտարարություններում և գործողություններում ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը չէին անհանգստանում Ղարաբաղի խնդրի համար, իսկ ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ նույնիսկ հայտարարել են ցույցերի ժամանակ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող պատրվակ լինել իշխանությունների դեմ վճռական պայքարում:

Պայքարի ընթացքի կտրուկ փոփոխությունն ամեն դեպքում ազդել է ՀԱԿ-ի վրա: Եթե փետրվարից ՀԱԿ ցույցերի մասնակիցների թիվն աճում էր, իր գագաթնակետին հասնելով մարտի 17-ի ցույցի ժամանակ, ապա դրանից հետո մարդկանց պարզ դարձավ, որ չնայած իր կտրուկ հայտարարություններին, Լևոն Տեր-Պետրոսյանը չի նախատեսում անցում կատարել վճռական գործողությունների: Դա առաջացրել է հասարակության ընդդիմադիր մասի հիասթափությունը, որի արդյունքն է դարձել ապրիլի 8-ի ցույցի ժամանակ ցուցարարների թվի նվազումը: ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ բացասական են ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանությունների հետ երկխոսություն հաստատելու փորձերը: Մասնավորապես, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Վերջին ցույցերից հետո ԶԼՄ-ներում և հասարակության մեջ սկսեցին լուրեր պտտվել այն մասին, որ ՀԱԿ առաջնորդը գործարք է կնքել իշխանությունների հետ, և պայքարի արմատանական մեթոդներից հրաժարվելու դիմաց նրան խոստացել են հաջորդ գումարման ԱԺ-ում ներկայություն ապահովել: ՀԱԿ-ը ջանասիրաբար հերքում է այդ լուրերը, սակայն նրա դեմ է վկայում այն, թե ինչ հեշտությամբ են ցուցարարներն ապրիլի 8-ին մտել «Ազատության» հրապարակ:

Ամփոփելով վերոնշյալը, կարելի է նշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա ՀԱԿ հետագա գործողությունների պլանի բավական բարդ ընտրության առաջ է: Մի կողմից նա կարող է գնալ իշխանությունների հետ հակամարտության լարման և փորձել գալ իշխանության գլուխ: Մեկ այլ կողմից ՀԱԿ-ը կարող է ընտրել ներկան` իր մի քանի պահանջների կատարումը, ներկայություն խորհրդարանում և այլն, սակայն ՀԱԿ առաջնորդը հավանաբար լավ է պատկերացնում, որ դեպքերի զարգացման նման սցենարի դեպքում նա վտանգում է կորցնել իր կողմնակիցների զգալի մասին, և ինչպես հեգնաբար նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, «հերթական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ից կմնա միայն «կամուֆլյաժը»: Առայժմ ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում են քաղաքական դաշտից հեռացնել այն քաղաքական ուժերին, որոնք կարող են դառնալ ՀԱԿ այլընտրանքն ընդդիմադիր ճակատում, որպեսզի հայ հասարակությունն ունենա գործող իշխանությունների միակ այլընտրանքը` ՀԱԿ-ը: Հենց այդ համատեքստում կարելի է դիտարկել ՀԱԿ հարաբերությունները «Ժառանգության» հետ և փոխադարձ հարձակումները: Մնացած հարցերի պատասխանները կտա ապրիլի 28-ի ցույցը, երբ ՀԱԿ-ը և նրա առաջնորդը ստիպված կլինեն ցուցարարներին ցույց տալ ուղին, որով պատրաստվում են ընթանալ իրենց քաղաքական պայքարում:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---