Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանը նոր կյանքի շանսեր ունի«Նաիրիտ» ՓԲԸ-ի կառավարման օպերատորի մրցույթի հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն` գերմանական C.A.C Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի կառավարման օպերատորի մրցույթի հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն` գերմանական C.A.C, որը երկար տարիներ մասնագիտացած է քիմիական արդյունաբերության ոլորտում: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը 15 օրով երկարաձգել է «Նաիրիտ» գործարանի ներդրումային ծրագրի իրականացման Հետաքրքրությունների հայտերի ընդունման ժամկետը: 4 հուլիսի 2011 PanARMENIAN.Net - Ըստ նախարարության պաշտոնական կայքում տեղակայված տեղեկատվության` Հետաքրքրությունների հայտերը պետք է ներկայացվեին մինչև հունիսի 15-ը: Հայտարարությունը տրվել է «Նաիրիտի» բաժնետերերի և վարկատուների կողմից: Որպես բաժնետեր հանդես է գալիս Rhinoville Property Limited ընկերությունը, որպես վարկատու` ԱՊՀ միջպետական բանկը, որին «Նաիրիտը» պարտք է 100 մլն դոլար: Կառավարությունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել «Նաիրիտի» վերազինման ծրագրին` ընդհուպ օրենսդրական ու ենթաօրենսդրական փոփոխություններով: Ներդրումային ծրագիրը կազմված է 8 տարվա կտրվածքով` 2011-19 թթ.: Մրցույթի մասնակցությամբ հետաքրքրվել են նաև լեհական ընկերությունները, սակայն հայտ չեն ներկայացրել: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ նախարարության մասնագետները հանդիպելու են ընկերության ներկայացուցիչների հետ, ծանոթանալու նրա հնարավորությունների հետ և քննարկելու առաջարկված ծրագիրը: Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչով է գրավել հին գործարանն այդ գերմանական ընկերությանը, որտեղ խորհրդային ժամանակներից ի վեր ոչինչ չի փոխվել, որն այրվել է և վտանգ է ներկայացնում ոչ միայն աշխատողների, այլ նաև շրջակա միջավայրի համար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, վարկային միջոցներ ստանալու հեռանկարը ԵվրԱզԷս Հակաճգնաժամային հիմնադրամի շրջանակներում «իհարկե կա, և այդ հարցը հիմա քննարկվում է: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ Հայաստանը կստանա այդ ֆինանսական միջոցները, իսկ երկու ամիս անց մենք այդ հարցն էլի կքննարկենք»,- ասել է նա: ԵվրԱզԷս Հակաճգնաժամային հիմնադրամը հունիսի 10-ին ձեռնամուխ է եղել Հայաստանին մինչև 400 մլն դոլար վարկ տրամադրելու հարցի քննարկմանը: Հակաճգնաժամային հիմնադրամը սկսել է ուսումնասիրել և գնահատել Հայաստանի պետական ծրագրերը մի շարք ոլորտների վերակառուցման ուղղությամբ:Քիմիական արդյունաբերության պոտենցիալ ծրագրերից մեկը «Նաիրիտի» արդիականացումն է, որի վերակառուցման համար անհրաժեշտ է 400-500 մլն դոլար: «Նաիրիտի» արտադրական հզորությունը ներկայում գնահատվում է տարեկան 38 հազ. տոննա, որը լիովին բավարար է Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների պահանջարկի համար: «Նաիրիտը» աշխարհում միակ գործարանն է, որտեղ քլորոպրենային կաուչուկը կարելի է ստանալ հայտնի 2 մեթոդներով էլ` բութադիենային և ացետիլենային (բնական գազից): 1994 թ. բութադիենային արտադրամասը կանգնեցվել և կոնսերվացվել է` բութադիենի ստացման բարդությունների պատճառով: Այն ներդրումային ծրագիրը, որ ներկայացվել է գործարանի ղեկավարության կողմից, ենթադրում է տեխնիկական վերազինումը հասցնել այն աստիճանի, որ «Նաիրիտը» դառնա բնապահպանական և տոխնոլոգիական առումով անվտանգ խոշոր քիմիական ձեռնարկություն: Այսպես` առաջարկվում է կառուցել սեփական ջերմաէլեկտրակայան, վերագործարկել բութադիենից կաուչուկի ստացման արտադրամասը, ստեղծել քլորի և կաուստիկ սոդայի նոր արտադրություն, զարգացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները (ջրամատակարարում, բնապահպանություն և այլն): «Նաիրիտի» վերազինման միայն առաջին 2 փուլերում (մինչև 2014 թվականը) պահանջվում է 512 մլն դոլարի ներդրում: Դրանից 145 մլն դոլարը նախատեսված է ֆինանսական առողջացման նպատակներով` 100 մլն դոլար ԱՊՀ միջպետական բանկին, և 45 մլն դոլար` այլ պարտքերի մարմանը: Մոտ 47 մլն դոլար է գնահատվել բուտադիենային արտադրամասի վերագործարկման ծրագիրը: Այս ներդրումներն իրականացնելու դեպքում ենթադրվում է, որ արդեն 2013 թ. «Նաիրիտը» կարտադրի 93 հազ. տոննա տարաբնույթ արտադրանք` 220 մլն դոլար արժեքով, որից 200 մլն դոլարը կարտահանվի: Այսպիսով, գործարանի շանսերն աճում են, իսկ հետագա զարգացումը ցույց կտա, թե կհաջողվի արդյոք այն դուրս բերել համաշխարհային մակարդակ, թե ոչ: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |