Հյուսիսկովկասյան իրողությունների պրիզմայի միջով՝ «Մաշուկ 2011»

Հայաստանի գլխավոր նպատակը պետք է լինի մայրենի լեզվի պահպանման միջոցով համայնքերին օգնելը

Հուլիսի 19-ին Պյատիգորսկում (Ռուսաստան) ավարտվեց Հյուսիսկովկասյան երկրորդ երիտասարդական համաժողովը՝ «Մաշուկ 2011», որը երկու շաբաթով միավորեց գրեթե 2.5 հազար երիտասարդների ՌԴ Հյուսիսային Կովկասի սուբյեկտներից, ինչպես նաև Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից, Աբխազիայից և Հարավային Օսեթիայից ժամանած հյուրերի: Եվրասիական հետազոտություների հայկական մասնաճյուղի շնորհիվ առաջին անգամ համաժողովի աշխատանքին մասնակցեց պատվիրակություն Հայաստանից, որի կազմում էին բլոգեր Տիգրան Սարգսյանը, PanARMENIAN.Net-ի թղթակից Հայկ Խալաթյանը և Հայաստանում Ռոսհամագործակցության աշխատակից Եկատերինա Ժիրենկոն:

PanARMENIAN.Net - «Մաշուկ 2011»-ը երկակի տպավորություն թողեց: Առաջին հերթին, այն ցույց տվեց այդ տարածաշրջանի ողջ բարդությունը, այլ տարածաշրջաններին ոչ բնորոշ խնդիրները, որոնք սկսեցին երևան գալ Պյատիգորսկ գալուց առաջ: Անվտանգության խստագույն միջոցներ մետաղ որոնոշ դետեկտորներով և շներով մանրակրկիտ ստուգում ամեն անգամ ճամբար մտնելիս, ինչը վկայում էր, որ ահաբեկչական սպառնալիքն այդ տարածաշրջանի համար դատարակ հնչյուն չէ: Ճամբարի կյանքը նաև ընդգծեց Կովկասից և Ստավրոպոլից եկած երիտասարդների մտածողության և կենցաղի տարբերությունները: Մեկ այլ կողմից համաժողովը ցույց տվեց, որ չնայած ամեն ինչին, Կովկասի երիտասարդությունը կարող է համագործակցել, այն ընդհանուր արժեքներ ունի: «Նրանք բոլորը ձգտում են մի բանի՝ խաղաղության, ինքնադրսևորման, սիրո և բարեկամության»,- հայ լրագրողների հետ զրույցում նշեց համաժողովի տնօրեն Ստանիսկավ Կիրեևը: Զգացվում էր, որ ռուսական պետության առաջին դեմքերը հասկանում են տարածաշրջանում գործող խնդիրները և փորձում են երիտասարդների ակտիվ մասին ընդգրկել տարբեր նախագծերի իրականացման մեջ, հնարավորություն տալ նրան ինքնադրսևորվել, ցույց տալ նրանց, որ Հյուսիսային Կովկասը ռուսական պետության մի մասն է: Այս ամենը թույլ կտար արմատախիլ անել հակառուսական տրամադրությունները: Իսկ խնդիրները հյուսիսկովկասյան երիտասարդների մոտ նույնն են, ինչ, օրինակ, եգիպտական և թունիսական երիտասարդության մոտ՝ գործազրկություն և կոռուպցիա:

Մեզ համար ամեն դեպքում ավելի հետաքրքրիր էին Հյուսիսային Կովկասում հայերին ընկալելու հարցերը, տարածաշրջանում հայկական սփյուռքի կյանքը և խնդիրները, ինչպես նաև մեր մերձավոր հարևաններին Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և հայությունը ներկայացնելը: Պետք է նշել, որ հայերը տարածաշրջանում հայտնվել են մի քանի դար առաջ, և մեր հայրենակիցերի դիրքերը բավական ամուր են: Համայնքն ինտեգրվել է ռուս հասարակության մեջ, մեծ հարգանք է վայելում, և, ինչպես նշեց Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վալերի Գաևսկին, նրա հետ ոչ մի խնդիր չկա և «մենք ապրում ենք մի ընտանիքի նման»: Զգացվում էր, որ իշխանությունները և հասարակ մարդիկ սկսել էին համեմատականներ անցկացնել հայերի և այլ կովկասյան ժողովուրդների միջև և բավական լավ էին տրամադրված հայերի նկատմամբ: Դրան նպաստում է նաև հայ համայնքը՝ իր գործունեությամբ, երկրամասի կյանքին ակտիվ մասնակցությամբ: Միաժամանակ առկա էին խնդիրներ, մասնավորապես, հայոց լեզվի պահպանման հարցում : Հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ սփյուռքի նախարարության և ողջ Հայաստանի գլխավոր նպատակը պետք է լինի մայրենի լեզվի պահպանման գործում աջակցությունը, աճող սերնդին այն ուսուցանելը և դրա օգնությամբ ազգային ինքնագիտակցությունը պահպանելը:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---