Ռուս-թուրքական դաշինքն կարճաժամկետ հեռանկարում

Անկարան երբեք չի վտանգի իր հեղինակությունը և չի աջակցի Ղարաբաղում նոր պատերազմին, որովհետև նա հիմա ավելի շատ է նայում դեպի Ռուսաստանի կողմը

Հայ-թուրքական Արձանագրություններից պաշտոնապես հրաժարվելուց հետո Թուրքիան կրկին սկսել է խոսել ղարաբաղյան հակամարտության մասին՝ այն պարտադիր պայման համարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորւման համար: «ՄԿ»-ին տված հարցազրույցում նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ այդ երկու հարցերը կապված են միմյանց հետ, և Թուրքիայի կողմից Ադրբեջանի խնդրանքով 1993-ին փակված սահմանի բացումն ուղղակիորեն կապված է ղարաբաղյան հակամարտության հետ, ավելի ճիշտ, դրա ադրբեջանական տարբերակի:

PanARMENIAN.Net - Սակայն թուրքական ղեկավարության վարքագծի ողջ տրամաբանության մեջ կա մեկ «բայց», և այն կապված է Իրանի հետ: Մի բան է խոսքով աջակցել կովկասյան թուրքերին, մեկ այլ բան է փորձել ստիպել Իրանին խաղալ իր կանոններով, որոնցում ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընդամենը գործիք է, որն անհրաժեշտությւան դեպքում կարող է փոխարինվել մեկ այլ խնդրով: Անկարան հիանալի հասկանում է, որ Մոսկվայի և Թեհրանի հետ նա պետք է խաղա խաղաղապահի և ղարաբաղյան հիմնախնդրում ոչ շահագրգիռ խաղացողի դեր, թեկուզ բառերով: Մեկ այլ բան է, որ Բաքուն չի ընկալում նման քաղաքականությունը: Շիիթական Ադրբեջանը գիտակցաբար կամ անգիտակցաբար գնում է Իրանի հետ առճակատման և սիրաշահում է սունիթական Թուրքիային նրա համար, որպեսզի ավելի թանկ վաճառի իր նավթը և գազը՝ համաշխարհային հանրության աջակցության դիմաց: Ցավոք սրտի, Իլհամ Ալիևը մինչև հիմա հենվում է նավթային պաշարների վրա, միամտաբար կարծելով, որ Արևմուտքն այլընտրանք չունի, և այն, եթե բանը հասնի ռազմական գործողությունների վերսկսման, կաջակցի Ադրբեջանին: Նրան չսթափեցրեցին նույնիսկ ԵՄ պաշտոնյաների վերջին հայտարարություններն այն մասիին, որ բացի նավթից և գազից Եվրոպան անհանգստացած է այլ, ոչ պակաս կարևոր խնդիրներով, ինչպիսիք են խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունըև ժողովրդավարությունը: Նույնը Ալիևը մտածում է Թուրքիայի մասին: Բայց Անկարան երբեք վտանգի տակ չի դնի իր հեղինակությունը և չի աջակցի Ղարաբաղում պատերազմին, որովհետև նա հիմա ավելի է շատ է նայում Ռուսաստանին: Գյուլի խոսքով, ակնհայտ է Հարավային Կովկասի հատուկ կարևորությունը որպես տարածաշրջան, որը հարևան է և Թուրքիային, և Ռուսաստանին: Նա նշել է, որ ղարաբաղյան հարցում Թուրքիայի կարծիքը համընկնում է ՌԴ տեսակետի հետ:

«Մենք պատրաստ ենք բազմակողմանի աջակցություն ցուցաբերել խնդրի լուծման հարցում, որին անձնական մասնակցություն է ցուցաբերում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես նաև անհրաժեշտ ամեն ինչ անել հակամարտության հետագա լուծման համար: Այս ճանապարհին ձեռք բերված առաջընթացը, անկասկած, դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այսպիսին է Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Աբդուլլահ Գյուլը:

Realpolitik կատեգորիաները, որոնցով առաջնորդվում է Անկարան, տալիս են իրենց պտուղները հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ: Ինչպես հայտնի է, տնտեսությունն առանց քաղաքականության չի լինում, իսկ Մոսկվան վերջերս Թուրքիայի համար էներգառեսուրսների ավելի հուսալի մատակարար է, քան Ադրբեջանը: Այստեղ գլխավորն այն է, թե ինչ կարող է ակնկալել Հայաստանն այս դաշինքից: Վատ է այն, որ ՌԴ-ն մինչև հիմա չունի հստակ քաղաքականություն Կովկասի հարցում, և դատելով ամեն ինչից, հազիվ թե մոտ ապագայում ունենա: Ցավոք սրտի, Կովկասում Ռուսաստանը գործում է «մեղրի և մտրակի» մեթոդով՝ երբեմն շփոթելով՝ ինչը որտեղ կիրառել: Հայաստանի նկատմամբ այս ամենը դրսևորվում է բավական ակնհայտ՝ Երևանին և Բաքվին սպառազինություններ մատակարարելու օրինակով: Եթե Մոսսկվան կարծում է, որ հենց նման կերպ է պահպանում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, ապա հենց դա կարող է կարող է հանգեցնել պատերազմի:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ամեն ինչ այդքան վատ չէ: Հարավային Կովկասում զսպող գործոններն առայժմ աշխատում են, և որքան էլ տարօրինակ լինի, այստեղ կարևոր դեր է խաղում Թուրքիան, որը բառերով աջակցում է Ադրբեջանին, բայց գործնականում անմիջականորեն չի միջամտելու, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Զենքը, վարձու զինվորները լավ բաներ են, բայց պետք է կարողանալ ինքնուրույն պատերազմել՝ չհենվելով «ընկերների» օգնության վրա: Սակայն, եթե Ալիևն իմանար, որ հաղթելու է պատերազմում, ապա անպայման կսկսեր այն:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---