Իլհամ Ալիևի հերթական բլեֆը

Անօդաչու թռչող սարքի պատմությունը ցույց տվեց, թե իրականում ինչի է ընդունակ «անպարտելի» ադրբեջանական բանակը

Հետախույզ-ինքնաթիռները սովորաբար թռչում են բարձր արագությամբ և պարտադիր չէ, որ նրանք խախտեն մեկ այլ պետության սահմանը՝տեղանքը նկարահանելու համար: Այնուամենայնիվ, ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը, ավելի ճիշտ նա, ով կառավարում էր այն, որոշել էր «վախեցնել» արցախցիներին: Բայց Բաքուն չէր ենթադրում, որ ԼՂՀ ՀՕՊ-ը կարող է ոչնչացնել հետախույզ-ինքնաթիռը:

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լռեց երեք օր և վերջապես որոշեց ինչ-որ բան ասել Արցախի երկնքում տեղի ունեցած միջադեպի մասին: Պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ «Ադրբեջանը ոչ մի կապ չունի անօդաչու թռչող սարքի հետ»: Դա ծիծաղելի է և նույնիսկ միամիտ, բայց ինչ անել, այդպիսին է Ադրբեջանի ղեկավարության ոճը: Հիշում եք, թե Իլհամ Ալիևը ինչպես էր սպառնում ոչնչացնել «Ստեփանակերտի» օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռները: Անօդաչու թռչող սարքի պատմությունը ցույց տվեց, թե իրականում է ինչի է ընդունակ «անպարտելի» ադրբեջանական բանակը: Եվ լավ է, որ դա հենց անօդաչու ինքնաթիռ էր, այլ ոչ թե փորձարկող ինքնաթիռ, ապա Ալիևը, օրինակ վերցնելով ավագ եղբայր Էրդողանից, հայկական կողմին կմեղադրեր «ահաբեկչության» մեջ և կփորձեր ռազմական գործողություններ սկսել: Բայց այս անգամ չստացվեց: ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո հաղորդագրության համաձայն, հրադադարի ռեժիմների խախտմանը զուգահեռ ադրբեջանական կողմն ակտիվ անցկացնում է ինչպես ուսումնամարտական, այնպես էլ հետախուզական թռիչքներ: Վերջին օրերին ադրբեջանական անօդաչու թռչող սարքը հաճախ է թռիչքներ կատարում Ադրբեջանի և ԼՂՀ ԶՈՒ շփման գծում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ խախտում Ղարաբաղի օդային սահմանը: Սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետ Նիկոլայ Բաբայանը նշել է, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համատեղ գործողությունների շնորհիվ: Նրա խոսքով, ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները հաճախ են թռիչքներ կատարում շփման գծի երկայնքով, սակայն այս անգամ ինքնաթիռը հատել էր սահմանը և ոչնչացվել: Նա ընդգծել է, որ այսուհետ նույնպես ադրբեջանական զինված ուժերի ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի սահմանը, կոչնչացվի:

ՀՕՊ պետը նշել է, որ անօդաչու ինքնաթիռները դժվար է ոչ միայն ոչնչացնել, այլև հայտնաբերել, քանի որ դրանք պատրաստվում են կոմպոզիտային նյութերից, որոնք դժվար են ենթարկվում հայտնաբերման: Նա հաղորդել է, որ ինքնաթիռը հաջողվել է ոչնչացնել հայկական ՌԱՀ մշակած ՀՕՊ միջոցների շնորհիվ:

Մի խոսքով, ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես պետք է ավարտվեր: Այդ դեպքը ցույց տվեց այն ճգնաժամը, որն առկա է ադրբեջանական բանակում: Հետո պարզվեց, որ ոչնչացված անօդաչու սարքը միակը չէ: Ադրբեջանական ղեկավարությունն ամեն դեպքում պետք է մտածի՝ արժի արդյոք միլիոններ ծախսել ռազմական խաղալիքների վրա, որոնք չեն կատարում իրենց առաջադրանքները: Ճիշտ է, եթե նորագույն սպառազինության որոոշակի քանակությունը կոչված է հաստատվելու ժողովրդի և սեփական անձի աչքերում, ապա հասկանալի է: Դատելո ամեն ինչից՝ հենց այդպես էլ կա:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---