2012-ին Հայաստանի տնտեսությանն Արմագեդոն չի սպասվումԱյնուամենայնիվ, հայ ժողովրդի կենսապայմանները չեն բարելավվում, այլ վատանում են՝ չնայած 2012-ի բյուջեով նախատեսված սոցվճարումների և կենսաթոշակների բաձրացմանը Տնտեսագետների մտավախությունները, կապված համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հայտնվելու հետ, ավելի են շատանում: Եվրոպայում վրա հասած ճգնաժամը, անկասկած, շատ լուրջ է, և դրա հաղթահարման համար բացարձակ լուծումներ չկան: 2012-ն այնքան էլ բարենպաստ տարի չի լինի համաշխարհային տնտեսության զարգացման համար: Մտավախություններ կան Իտալիայի, Պորտուգալիայի և մի քանի այլ եվրոպական երկրների համար, որոնց սպառնում է Հունաստանի դեֆոլտի ճակատագիրը: Քաղաքական գործիչներն այս իրավիճակից դուրս գալու ուղիների որոնման մեջ են, սակայն համաշխարհային զարգացումներն անկանխատեսելի են, իսկ շուկաները՝ զգայուն: 5 նոյեմբերի 2011 PanARMENIAN.Net - Համաշխարհային միտումների այս ֆոնին փոքր Հայաստանին Արմագեդոն չի սպասվում: Շատ փորձագետների գնահատմամբ, մեզ հասնող հիմնական ազդակները գալիս են Ռուսաստանից, որտեղ տնտեսական աճը 2012-ին նախատեսված է 4 տոկոսի մակարդակում, ավելին, հաջորդ տարի սպասվում է փոխանցումների ավելացում նախաճգնաժամյա շրջանի մակարդակում: «Այդ պատճառով Հայաստանում գալիք տարում լուրջ ցնցումներ չեն լինի, իսկ եթե ֆինանսական հոսքերի միտումները շարունակվեն, ապա Հայաստան մտնող փոխանցումների ծավալները 2012-ին կհասնեն նախաճգնաժամային շրջանին»,- ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Դրա հետ կապված՝ նա դրական է գնահատել այն, որ 2012-ին Հայաստանում ապահովվելու է տնտեսական աճ 4,2 տոկոսի մակարդակում։ «Լավ է, որ մենք աճում ենք, բայց ինձ անհանգստացնում է՝ իսկապես այդ տեմպերը բավարար են»,- ասել է փորձագետը և հավելել, որ աճ ապահովվելու է արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև 2-2,5 տոկոս աճ՝ շինարարության ոլորտում։ Անդրադառնալով ժողովրդի բարեկեցությանը՝ Բագրատ Ասատրյանն ասել է, որ հաշվի առնելով համաշխարհային շուկաներում պարենային ապրանքների գների աճը՝ երկրի բնակչությունը զգալիորեն վատ է ապրելու։ Այդ առումով նա հավելել է, որ դա վերաբերվում է նաև պետական ծառայողներին, որոնց համար կառավարության կողմից նախատեսված սոցիալական փաթեթը պլանավորված քայլ է լինելու։ «Եթե մենք չվճարենք պաշտոնյաներին, ապա չենք կարող նրանցից արդյունավետ աշխատանք ակնկալել»,- ասել է նա։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Յան Ֆիշերը կոչ է արել «ժամանակից շուտ խուճապի չմատնվել և սև սցենարներ չկազմել», այլ ավելի լավ է զգույշ լինել ֆիսքալային քաղաքականության իրագործման հետ: Հայկական տնտեսության համեմատական առավելությունների շարքում նա նշել է «առողջ» բանկային համակարգը, որին հաջողվել է դիմակայել արտաքին ազդեցություններին: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի |