Ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում ձգում է պտուտակները

Ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում ձգում է պտուտակները

Մնում է միայն զինվել համբերությամբ և սպասել իրադարձությունների զարգացմանը, որոնք անխուսափելիորեն երևան կհանեն վերջին հրաժարականների իսկությունը

Հայ հասարակության մեջ մի քիչ հանգստացել է բարձրաստիճան պաշտոնյաների «հրաժարականների շքերթի» և իշխանությունում տեղի ունեցած վերադասավորումների հետ կապված իրարանցումը, և արդեն կարելի է հանգիստ պայմաններում վերլուծել դրանք:

PanARMENIAN.Net - Ապագա վերադասավորումների առաջին ծիծեռնակը դարձավ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից «սեփական ցանկությամբ» Կարեն Կարապետյանի հրաժարականը, որի փոխարեն նշանակավեց նրա տեղակալ Վիգեն Սարգսյանը: Իսկ արդեն հոկտեմբերի 28-ին «շքերթը» սկսվեց. հրաժարականի մասին դիմում ներկայացրեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, նոյեմբերի 1-ին հրաժարական տվեցին խոհրդարանի խոսնակը և Հայաստանի ոստիկանապետ Հովիկ Աբրահամյանը: Նրանցից բացի լուրերը սկսեցին պաշտոնաթող անել այս կամ այն նախարարին, ընդ որում ավելի շատ հիշատակվում էր փոխվարչապետ Արմեն Գևորգյանի անունը, որը մնաց իր պաշտոնում:

Այս հրաժարականներից յուրաքանչյուրում, իհարկե, կա իր տրամաբանությունը, սակայն իշխանության կողմից բերված արդարացումներն այդքան էլ չեն գոհացնում հասարակությանը: Օրինակ, տարօրինակ է հայտարարությունն այն մասին, որ իշխանությունը գոհ է ոստիկանապետի աշխատանքից, սակայն, չգիտես ինչու, նրան այդ պաշտոնում փոխարինում է Վլադիմիր Գասպարյանը: Չէ որ ակնհայտ է, որ էմոցիոնալ Ալիկ Սերգեևիչը չէր կարողանում լուծել ոչ միայն կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարների հարցերը, այլ նաև չէր կարողանում իր հարազատ գերատեսչությունում կարգուկանոն հաստատել: Դրա վկայությունն են Քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ճանապարհային ոստիկանության պետերի ձերբակալությունները հանցագործությունները թաքցնելու և կոռուպցիայի մեղադրանքով: Դրա հետ կապված իրոք տարօրինակ է թվում Ալիկ Սարգսյանին նախագահի խորհրդական նշանակելը. ինչ կարող է խորհուրդ տալ պետության ղեկավարին մարդը, ով չէր նկատում, թե նրա քթի տակ ինչ են անում իր ենթակաները:

Ինչ վերաբերվում է քաղաքապետի հրաժարականին, ապա պարզ էր, որ արևմտյան ոճի կառավարիչ և մենեջեր Կարեն Կարապետյանը չէր կարող նախապատրաստել և մայրաքաղաքում անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք դուր կգային իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ): Հայաստանում ընտրություններում հաղթանակի համար պետք են ղեկավարի այլ որակներ, որոնք, ըստ երևույթին, ՀՀԿ-ն Կարապետյանի մոտ չէր տեսել: Փոխարենն իրեն դրսևորելու շանս ստացավ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին, որը ՀՀԿ հիմնադիրներից էր:

Սակայն ամենաանսպասելին և աղմկահարույցն Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն էր և նրան ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար նշանակելը, թեև ըստ օրենքի նա կարող էր համատեղել այդ պաշտոնները: Աբրահամյանի խոսքով, նա իր նախաձեռնությամբ է լքել խոսնակի պաշտոնը, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբը և նախընտրական աշխատանք անցկացնի: Սակայն պետք է նշել, որ այդ հրաժարականը տեղի ունեցավ ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև հակամարտության ֆոնին, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ Աբրահամյանին կապում են բարեկամական կապեր:

Խոսնակի հրաժարականի հետ կապված պատամության մեջ կրակի վրա յուղ լցրեց ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնում Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի նշանակումը, որը նախագահ Սարգսյանի փեսան է: Շատ ԶԼՄ-ներ և փորձագետներ գնահատեցին այդ նշանակումը որպես Աբրահամյանին հսկելու միջոց, այլ ոչ թե 2012-ին անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաարդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու ձգտում:

Այս ամենի արդյունքում ԶԼՄ-ները և փորձագետները ներկայացրեցին նախագահի այդ քայլերի մի քանի վարկածներ: Ընդ որում այդ վարկածներն արմատապես տրամագծային են. սկսած պաշտոնականից, որ արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել և վերջացրած նախագահի կողմից իր դեմ դավադրությունը կանխելու կամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդկանցից իշխանության վերնախավը մաքրելու վարկածով:

Հետաքրքիր վարկած է առաջադրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը ենթադրել է, որ ընտրություններից առաջ այդքան հզոր նախընտրական շտաբ ստեղծելով Սերժբ Սարգսյանը պլանավորում է Հայաստանում կրկնել իր վրացի գործընկեր Միխայիլ Սահակաշվիլու փորձը և խորհրդարանական ընտրությունների հետ միասին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: Կարապետյանի կարծիքով, նախագահը մտադիր է օգտվել նման սցենարին այլ քաղաքական ուժերի անպատրաստությունից և հաղթանակ տանել ընտրություններում: Նա նաև նշել է, որ գործող նախագահի և Ռոբերտ Քոչարյանի կամ նրանց թիմերի միջև ոչ մի հակամարտություն չկա:

Մնում է միայն զինվել համբերությամբ և սպասել իրադարձությունների զարգացմանը, որոնք անխուսափելիորեն երևան կհանեն վերջին հրաժարականների իսկությունը: Հետաքրքիր է նաև տեսնել, թե կշարունակվի արդյոք հրաժարականների գործընթացը, ինչպես խոստանում են ՀՀԿ որոշ անձինք, և վերջապես ով կզբաղեցնի խորհրդարանի խոսնակի կարևոր պաշտոնը, որը հաջորդ շաբաթ կլքի Հովիկ Աբրահամյանը: Առայժմ միայն լուրեր են պտտվում, որ ՀՀԿ-ից մի քանի առավել հավանական թեկնածուներ հրաժարվել են իրենց առաջարկված խոսնակի աթոռից:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---