Հայաստանում տեղի զբոսաշրջությունը միայն հարուստների համար է

Երկրում բացակայում են «զբոսաշրջային հյուրանոցները», քանի որ զբոսաշրջիկներին պետք են հասարակ և մատչելի հյուրանոցներ, ինչի հաշվին կնվազի նաև տուրիստական փաթեթի արժեքը

Հայաստանում զբոսաշրջության ոլորտում 2011-ի 10 ամիսների արդյունքով գրանցվել է 13,5 տոկոս աճ: Միաժամանակ սպասվում է, որ մինչև տարեվերջ այցելությունների քանակը կգերազանցի 800 հազար մարդը: Պետք է նշել, որ զբոսաշրջության ոլորտը Հայաստանի տնտեսության սակավաթիվ ոլորտներից է, որտեղ ճգնաժամի շրջանում չի արձանագրվել անկում: Ուստի այս տարի նկատվում են աճի կայուն տեմպեր դրական հիմքի վրա: Ավելին, երկրի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել առաջիկա 2-3 տարիների ընթացքում հատել 1 մլն զբոսաշրջիկ խորհրդանշական շեմը: Ինչպես հավաստիացրել է այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, դրա համար երկրում ստեղծվում են բոլոր նախադրյալները, մասնավորապես, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման գծով. դա Հայաստանում «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի ստեղծումն է, Հայաստանում համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի ներկայությունը և ևս երեքին ներգրավելու աշխատանքները, վերանորոգվող ճանապարհները, ծառայությունների որակի բարձրացումը և այլ միջոցառումներ:

PanARMENIAN.Net - Սակայն Հայաստանը հենց հայերի համար ավելի ու ավելի է թանկանում: Մեկ շաբաթյա ուղեգիրը միջինը արժի 400-800 հազար դրամ, դա այն դեպքում, որ երկրում միջին աշխատավարձը մոտավորապես 100 հազար դրամ է: Այնուամենայնիվ, այս ձմեռային շրջանում Հայաստանի առաջատար զբոսաշրջային կենտրոններում գրեթե բոլոր համարները մոռացված են (Ծաղկաձոր, Ջերմուկ). հարուստները հանգստանում են: Նույն գումարով կարելի է հանգստանալու մեկնել, ասենք, Հորդանան, եվրոպական երկրում երկու հոգի կարող են մեկ շաբաթում ծախսել 2800 եվրոյից ոչ ավել (շուրջ 1 միլիոն 100 հազար դրամ): «Ռոմեա» գրավիչ ճանապարհորդությունների ակումբի ղեկավար Ռուբեն Գրիգորյանի խոսքով, որպեսզի Հայաստանում զբոսաշրջության ոլորտը թափ առնի, առաջին հերթին անհրաժեշտ է փոխել մտածողությունը և բարձրացնել ոլորտի ներկայացուցիչների կրթական մակարդակը: Բացի դրանից, երկրում բացակայում են «զբոսաշրջային հյուրանոցները», քանի որ զբոսաշրջիկներին պետք են հասարակ և մատչելի հյուրանոցներ, որի հաշվին կվնազի տուրփաթեթի արժեքը: Առկա է նաև համաշխարհային շուկայում Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու խնդիրը, ինչպես նաև ծառացած է Հայաստանի պատմական արժեքների պահպանման և դրանք ժամանակակից ձևաչափով ներկայացնելու հարցը: Նա հիշեցրել է, որ մարտի 4-ին Երևանում կայացել է Հայաստանում armhotels.am առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսը, որը հիմա ինտեգրվում է խոշոր համաշխարհային ինտերնետ կայքեր, ինչը թույլ կտա բարձրացնել երկրի մասին պատկերացումները և կավելացնի զբոսաշրջիկների հոսքը, քանի որ հիմա աճում է միտում, երբ զբոսաշրջիկը ցանկանում է ինքը ձևակերպել իր զբոսաշրջային փաթեթը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---