Մերձավոր Արևելքի հայ համայնքներն անհետացման եզրին են

Եվ եթե Թունիսում և Լիբիայում հայկական համայնք չկա, Սիրիայում այն շատ ավելի բազմամարդ է, քան Եգիպտոսում և Իրաքում՝ չխոսելով արդեն Լիբանանի մասին

Եգիպտոսում ընտրությունները կարող են լրջորեն բարդացնել երկրի քրիստոնյաների կյանքը, այդ թվում՝ հայերի: «Ալ Նուր» սալաֆիստական կուսակցության հաջողությունն արդեն առաջացրել է ղպտերի անհանգստությունը, ովքեր մտավախություն ունեն, որ իսլամիստների իշխանության գլուխ անցնելուց հետո նրանց կյանքն ավելի կվատանա, քան Հոսնի Մուբարաքի օրոք: Եվ թեև Եգիպտոսի նախկին ղեկավարին շատերն անվանում են բռնապետ, նա, համենայն դեպս, չէր հետապնդում քրիստոնյաներին: Եթե իսլամիստները եգիպտական խորհրդարանում հավաքեն ձայների մեծամասնությունը, ապա կսկսվի քրիստոնյա բնակչության՝ ղպտերի և հայերի զանգվածային արտագաղթ:

PanARMENIAN.Net - Ըստ էության այն արդեն սկսվել է՝ Մուբարաքի ռեժիմի անկումից հետո տասնյակ հազարավոր ղպտեր լքել են Եգիպտոսը: Ցավոք սրտի, նման ճակատագիր կարող է բաժին ընկնել երեքհազարանոց հայ համայնքին, որի արտագաղթի առաջին ալիքը սկսվել է Համալ Աբդել Հասերի օրոք: Անցյալ դարի 50-ականներին Եգիպտոսում հաշվվում էր շուրջ 60 հազար հայ: Նրանք բոլորը մեկնել են ԱՄՆ, Կանադա, այլ երկրներ: Նույնն անում են ղպտերը: Սալաֆիտների ողջ «դժբախտությունը» նրանում է, որ նրանք ցանկանում են վերադարձնել Եգիպտոսը 8-րդ դարի կենսակերպին, ինչը ենթադրում է կողմնորշում դեպի բարեպաշտ նախնիների կենսակերպը և հավատը՝ դատապարտելով նորամուծությունները, որոնք մահմեդական աշխարհ են ներմուծվել Արևմուտքի հետ կապերի պատճառով: Այս դեպքում նրանք ոչնչով չեն տարբերվում Իրանի իսլամիստսներից: Առաջին տեղում «Մահմեդական եղբայրներ» շարժման քաղաքական թևն է, որն արգելված էր Մուբարաքի կողմից: Աշխարհիկ լիբերալները զբաղեցնում են երրորդ տեղը: Եգիպտոսը կարող է համալրել երկրների ցուցակը, որտեղ «արաբական գարունից» հետո իշխանության գլուխ են բարձրացել իսլամիստները:

Այս ամենը չի կարող չհուզել հայերին, ովքեր լիովին հիմնավորված վախենում են իրենց կյանքի համար: Ոչ մի իսլամական պետություն չի կարող ապահովել «անհավատների» անվտանգությունը: Վերադառնալով Իրանին՝ նշենք, որ հայերի հարցում այն բացառություն է կազմում կանոններից, բայց չկա ոչ մի երաշիք, որ այդպես կշարունակվի միշտ: Հայաստանը որքան էլ իրեն չեզոք պահի Իրանի վրա ռազմական հարձակման դեպքում, հասկանալի է, որ իրանահայերի մեծ մասը ստիպված կլինեն ապաստան փնտրել հայրենիքում: Կարելի է ասել, որ «արաբական գարնան» արդյունքներից մեկը դարձավ Մերձավոր Արևելքում հայ համայնքների լիակատար ոչնչացման սպառնալիքը, և հիմա հույսը միայն Բաշար Ալ Ասադի վրա է, ում օրոք Սիրիայի հայ համայնքը համախմբված է և հարգում է պետական իշխանությունը, որն էլ հարգում և գնահատում է նրանց: Այս ամենն իսլամական պետությունում չի լինի: Եվ եթե Թունիսում և Լիբիայում հայկական համայնք չկա, Սիրիայում այն շատ ավելի բազմամարդ է, քան Եգիպտոսում և Իրաքում՝ չխոսելով արդեն Լիբանանի մասին: Ի՞նչ կարող է սպասել քրիստոնյաներին իսլամի հաղթած երկրներում, դժվար չէ գուշակել, եթե չմոռանալ, որ Պակիստանում աղջիկը մահապատժի էր ենթարկվել քրիստոնեության անցնելու համար: Եվ սրանք դեռ այն փաստերն են, որոնց մասին գրում են ԶԼՄ-ները: Իրականում նման դեպքերը եզակի չեն:

Միաժամանակ, եգիպտական բանակն ի դեմս Գերագույն ռազմական խորհրդի լրջորեն մտավախություն ունի, որ Եգիպտոսը կվերածվի իսլամական պետության: «Իսլամացումը կկործանի Եգիպտոսի ազգային կերպարը, այստեղ իսլամական պետություն ստեղծելու փորձն ընկալվում է որպես կարմիր գիծ, որը չի կարելի հատել»,- «Ալ Հայաթ» թերթին տված հարցազրույցում ասել են երկրի ռազմական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները: Նրանց խոսքով, բանակը խորապես անհանգստացած է դեպքերի ներկա զարգացմամբ և վախենում է, որ ընտրությունների հաջորդ փուլերը, որոնցից վերջինը կայանալու է հունվարին, իսլամիստներին ավելի համոզիչ հաղթանակ կբերեն: «Նման արդյունքները կբարդացնեն ընտրություններից հետո քաղաքացիական սահմանադրության ընդունումը»,- կարծում են զինվորականները: «Մենք կհրաժարավենք երկու բաներից՝ նոր սահմանադրությունում բանակի կարգավիճակի ապահովում և քաղաքացիական (աշխարհիկ) պետության սկզբունքին հավատարմություն»,- ասել են աղբյուրները: Պետք է նշել, որ իսլամական ֆունդամենտալիզմի և ահաբեկչության հիմնական գաղափարախոսները Եգիպտոսից են՝ «Մահմեդական եղբայրների» և ջիհադի գաղափարախոս Սայիդ Կուտբը և Ուսամա բեն Լադենի օրոք «Ալ Քայիդայում» երկրորդ դեմք Այման ազ Զավահիրին: Կուտբը մահապատժի է ենթարկվել 1966-ին, Զավահիրին հեռակա կերպով ենթարկվել է մահապատժի: Ներկա պահին Եգիպտոսում աճել է նոր սերունդ, որը քարոզում է ջիհադ, իսկ եթե բանակն իր ձեռքը չվերցնի երկրի նկատմամբ վերահսկողությունը, ապա դա վերջնական կործանում կլինի Եգիպտոսի համար: Միայն այս տարի եգիպտական գանձարանը կորցրել է 10 մլն դոլար զբոսաշրջության բացակայության պատճառով:

Ալեքսանդիայից սալաֆիտների թեկնածուն արդեն հայտարարել է, որ հաղթանակի դեպքում նա կհասնի նրան, որպեսզի Եգիպտոսում բնակչներից հայացքներից փակվեն նախաիսլամական դարաշրջանի բոլոր հուշարձանները, ներառյալ բուրգերը և սֆինքսները, քանի որ դրանք «նեխած մշակույթի խորհրդանիշներ են»: Իսկ ուրիշ ի՞նչ կարող են անել մահմեդականները բացի հուշարձաններ ոչնչացնելուց, որոնք չեն ներառվում իրենց աշխարհընկալման մեջ…

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
 Ուշադրության կենտրոնում
ՌԴ Պետդումայում կքննարկեն ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու օրինագիծը

ՌԴ Պետդումայում կքննարկեն ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու օրինագիծը Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում

 Բաժնի այլ նյութերը
Պրոսպեկտից 46 անգամ երկար Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև
Ռուսաստան-Իսրայել դիվանագիտական սկանդալ Ինչո՞ւ Լավրովը խոսեց Հիտլերի՝ հրեական արյուն ունենալու մասին
---