Ամերիկյան ԶԼՄ-ներն Ադրբեջանի մասին՝ ոչ մի լավ բան

Ամերիկյան ԶԼՄ-ներն Ադրբեջանի մասին՝ ոչ մի լավ բան

ԱՄՆ-ում սխալ հաշվարկեցին իրավիճակը և հասկացան, որ Իրան ներխուժելու դեպքում Բաքվի վրա հույս դնել չի կարելի և հետևաբար կարելի է Ալիևի հետ ավելորդ նրբանկատություն չցուցաբերել

Ընդամենը մեկ տարի աշխատելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ Մեթյու Բրայզան վերադառնում է Վաշինգտոն: Այլ բան պետք չէր ակնկալել. նախագահը կարող է դեսպան նշանակել Սենատի արձակուրդների ժամանակ, բայց հաստատումը պետք է անպայման լինի: Իսկ քանի որ սենատորներն այպես էլ չհամաձայնվեցին Օբամայի կողմից Բրայզայի առաջադրմանը, ապա, հետևաբար, Բաքվում Բրայզայի ոչ երկար կարիերան ավարտվեց:

PanARMENIAN.Net - Կամ կավարտվի՝ արդեն ինչպես կորոշեն սենատորները: Եվ բանը բոլորովին հայկական լոբբիի մեջ չէ, որը պատճառաբանում են Ադրբեջանի ԶԼՄ-ները, բանը հենց դիվանագետի մեջ է, որը, The Washington Post-ի մեկնաբան Ֆրեդ Հայաթի կարծիքով «հատուկ» շահերը բարձր է դասել ազգայինից: Ճիշտ է, Հայաթը գրում է, որ Պետդեպարտամենտը ետ է կանչում Բրայզային «գերազանց ծառայողական ցուցակով», սակայն հոդվածում ոչ մի խոսք չկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Բրայզայի դերի մասին, թեև այդ ուղղությամբ հենց նրա պահվածքը հանգեցրել է նրա նշանակումը արգելափակելուն: Բրայզան բախվեց գրեթե դասական կոմուլյատիվ աֆեկտի հետ. չի կարելի այդքան կտրուկ և միանշանակ դեմ արտահայտվել հայ ժողովրդի երկու համազգային խնդիրներին՝ Հայոց ցեղասպանությանը և Արցախին, այնուհետև զարմանալ, թե ինչու է կործանվում նման փայլուն կարիերան:

Մի քանի օր անց The New York Times-ում հրապարակվեց Ֆրենք Ջեկոբսի «Սառեցված ժամանակ» հոդվածը կիպրոսյան և ղարաբաղյան հակամարտությունների մասին: Ջեկոբսին մենք դեռ կվերադառնանք, բայց The Washington Post-ում հոդվածը որոշակի մտքերի է հանգեցնում: Անցած տարում WikiLeaks-ում հայտնվեցին սղագրություններ Բաքվից, որոնք չեն խոսում Իլհամ Ալիևի ռեժիմի օգտին: Ցուցարարներին ցրելը և ընդդիմադիրների ձերբակալությունները հազիվ թե օգնեն Ալիևին «դեմոկրատ» մնալ իր ամերիկյան բարեկամների աչքում: Կա ևս մեկ հանգամանք. ԱՄՆ-ում սխալ հաշվարկեցին իրավիճակը և հասկացան, որ Իրան ներխուժելու դեպքում Բաքվի վրա հույս դնել չի կարելի և, հետևաբար, կարելի է ավելորդ նրբանկատություն չցուցաբերել Ալիևի հետ: Առավել ևս, որ ԱՄՆ-ը հուսալի դաշնակից ունի ի դեմս Միխայիլ Սահակաշվիլու, որը կտրամադրի վրացական օդանավակայաններն ամերիկյան ՌՕՈՒ տեղակայման համար: Հայաթի կարծիքով, և դա շատ կարևոր է, Ադրբեջանում ԱՄՆ ցանկացած դեսպան չի ընդունվի որպես չեզոք անձ և նրան անպայման հասկացնել կտան, որ նա հայկական լոբբիի շահերի ներկայացուցիչ է անկախ նրանից, թե իրականում ինչ է մտածում դեսպանը ղարաբաղյան հակամարտության և Հայոց ցեղասպանության մասին:

Ինչ վերաբերվում է The New York Times-ում Ֆրենք Ջեկոբսի հոդվածին, ապա դրանում բավական հստակ բնորոշում է տրվում կիպրոսյան և ղարաբաղյան հակամարտություններին: Ղարաբաղին նվիրված մասում Ջեկոբսը կարծում է, որ հակամարտությունները ժամանակային սահմաններ ունի՝ 1988-1994թթ.: Եթե ելնել այդ տրամաբանությունից, ապա ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած և տեղի ունեցող ամեն ինչ ոչ այլ ինչ է, քան պարտված պատերազմի դիմաց որոշակի փոխհատուցում ստանալու Բաքվի փորձ: Լրագրողը ԼՂՀ-ն համարում է դե-ֆակտո կայացած պետություն, ըստ էության, առաջին անգամ ամերիկյան մամուլում Ղարաբաղն անվանվում է հենց այդպես: Հոդվածում կա ևս մեկ հետաքրքրիր պահ. Ջեկոբսն առաջարկում է միջազգային հանրությանը ճանաչել Կիպրոսը և ԼՂՀ-ն որպես 21-րդ դարի քաղաքական իրականություն: Դա վիճելի առաջարկ է և հազիվ թե Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնվեն նման ճանաչման, բայց այն, որ դա արդեն հնչել է, որոշակի հույսեր է ներշնչում:

Բոլոր այս հրապարակումները, որոնց կհետևեն ուրիշները, մեկ նպատակ ունեն՝ ստիպել Իլհամ Ալիևին երկրում փոխել իրավիճակը, նորմալ ընտրություններ անցկացնել և ավելի քիչ սուր ճոճել: Տարածաշրջանի և ԱՄՆ-ի համար ավելի լավ կլինի, եթե նա իրեն ավելի ադեկվատ պահի: Բայց, ամենայն հավանականությամբ, Ալիևը տարբերվում է Քադաֆիից կամ Մուբարաքից միայն նրանով, որ նրան պետության ղեկավար է դարձրել հայրը: Նա ստիպված չի եղել նվաճել իշխանությունը և դրանում է նրա թուլությունը, որից, կգա ժամանակ, կօգտվեն բոլոր նրանք, ովքեր կցանկանան գահընկեց անել նրան: Վաշինգտոնը դա բոլորից լավ գիտի և նա, հետևելով բլիթի և մտրակի քաղաքականությանը, առայժմ մանիպուլյացիայի է ենթարկում Ադրբեջանին այնպես, ինչպես ցանկանում է: Բայց եթե գա մտրակի ժամանակը, ապա Ալիևին չեն փրկի ոչ նավթը, ոչ գազը, ոչ միլիոնները: Ի դեպ, վերջինները ոչ մեկին չփրկեցին:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---