Մի գդալ կուպր  ֆրանսիական մեղրի տակառում կամ ինչպիսի՞ն է «թուրքական խոսքի ազատության» հայկական շեշտադրության գինը

Մի գդալ կուպր ֆրանսիական մեղրի տակառում կամ ինչպիսի՞ն է «թուրքական խոսքի ազատության» հայկական շեշտադրության գինը

Թուրքերը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը արգելելը համարում են խոսքի ազատության խախտում, միաժամանակ նույն Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը քրեորեն պատժվում է

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց օրինագիծ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին, որը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և տուգանք 45 հազար եվրոյի չափով: Դեկտեմբերի 22-ին աշխարհի գրեթե բոլոր հայերը տոնեցին ոչ մեծ, բայց հաղթանակ: Նշեցին ոչ բոլորը…

PanARMENIAN.Net - Որքան էլ զարմանալի է, բայց գտնվեցին հայեր, ում սրտով չէր օրինագծի ընդունման փաստը: Հայեր ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ովքեր թուրքերի հետ նույն երգն են երգում: Հայեր, ում համար, պարզվում է, անձնական հարմարավետությունը և անձնական դիվիդենտներն ավելի կարևոր են և թանկ պետության շահերից և ազգային արժանապատվությունից:

Ավելի վատ, կան հայեր, ովքեր, ամենայն հավանականությամբ, կարծելով, որ «մյուսներին նման չլինելն օրիգինալ է», նզովվում են Ֆրանսիայի Ազգային ժողովը և Սարկոզիին հայամետ օրինագծի համար: Այսպես, Facebook-ում այդ օրը բացի բացականչական նշաններից և հոգեցունց «Vive la France»-ից կարելի էր հանդիպել հայ օգտագործողների նման գրությունների. «Ինձ կարող են մեղադրել դավաճանության մեջ, բայց այդ օրինագիծն ինձ բոլորովին դուր չի գալիս: Մարդը պետք է խոսքի ազատության իրավունք ունենա»:

Հնարավոր է, որ դա անցումային տարիքի ճգնաժամ ապրող երիտասարդությունն է, որը հետևում է կեղծ տեսությունների և ժամանակ առ ժամանակ անցնում բանականի սահմաններն ու զենք դառնում թշնամու ձեռքում: Իսկ ինչո՞վ են ղեկավարվում ավելի հասուն մարդիկ, ովքեր հանդես են գալիս ողջ հայ ազգի շահերը ոտնահարող հայտարարություններով: Ինչո՞վ են արդարացնում իրենց գործողությունները: Վախո՞վ: Գոնե ինչ-որ բանում օրիգինալ լինելու ցանկությա՞մբ: Ստացած փողերի դիմաց վաստակելո՞վ: Հույսով, որ այդ փողերը նրանց կտա՞ն:

Ինչպիսի՞ պատժի են նրանք արժանի: Հնարավոր է, որ ամենադաժան, չէ որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է արտաքին թշնամուց: Ամենադաժան պատժի, ցուցադրական պատժի նրա համար, որպեսզի հետագայում մյուսները նույնպես չընկնեն պատրանքների ետևից ու չզբաղվեն հնագույն մասնագիտությամբ՝ ծախելով ոչ միայն իրենց, այլ նաև իրենց երկիրը:

Դրա դեմ, մեր կարծիքով, պետք է պայքարել, դրա համար պետք է պատժել: Բայց, առաջին հերթին, պետք է «գտնել և ոչնչացնել» այդ երևույթի պատճառը, հասկանալ, թե որտեղից են հայտնվում նման մարդիկ: Առաջին հերթին, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրինագծի դեմ հանդես էին գալիս Թուրքիայի հայերը: Հենց նրանք դեռ օրինագծի ընդունումը հայտարարում էին այդ օրենքի անթույլատրելիության մասին, քանի որ «թուրքերը և հայերը սերտաճել են արմատներով և ցանկացած բացասական միջամտություն անխուսափելիորեն կվնասի երկու երկրների փոխհարաբերություններին»: Նրանք նաև խոսում էին «Հայոց ցեղասպանության փաստը որպես քաղաքական գործիք» կիրառելու անթույլատրելիության մասին, նկատի ունենալով այն, որ Փարիզում ողջ գործընթացն ուղղված է հայկական էլեկտորատի ձայները ստանալուն գալիք նախագահական ընտրություններում: Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է: Բայց իրականում… Իրականում նրանք ղեկավարվում են մեկ դրդապատճառով՝ վախ կամ «վատ խաղաղությունը լավ պատերազմով» չփոխելու ցանկությամբ: Նրանք ծնվել, մեծացել և շարունակում են ապրել Թուրքիայում, որտեղ գրեթե 100 տարի առաջ կոտորել են նրանց մեկուկես միլիոն հայրենակիցներին: Թուրքիայում, որտեղ շարունակում է գործել ՔՕ 301 հոդվածը, որի համաձայն ազատազրկում են «թուրքական ինքնագիտակցությունը վիրավորելու համար»: Թուրքիայում, որտեղ անչափահաս «օղյուն սամաստները» սպանում են այլախոհության համար… Եվ Թուրքիայի հայերը չեն կարող իրենց շքեղություն թույլ տալ և գնալ համակարգի դեմ, որի օրոք ապրում են: Համապատասխանաբար, եթե չարդարացնել, ապա նրանց գոնե հասկանալ կարելի է:

Բայց չի կարելի ոչ հասկանալ, ոչ արդարացնել Հայաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին, ովքեր արտահայտում են կարծիքներ՝ համահունչ թուրքական ղեկավարության կարծիքին: Հատկապես, երբ այդ կարծիքներն արտահայտում են հանրային մարդիկ (մարդիկ, ովքեր համենայն դեպս փորձում են այդպիսին թվալ): Այսպես, օրինակ, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը, ով ֆրանսիական օրինագիծը համարել է «ազատ արտահայտվելու իրավունքի խախտում»: «Մարդն իրավունք ունի ինչ-որ բան ճանաչել կամ չճանաչել՝ դա նրա արտահայտվեու իրավունքն է»,- հայտարարել է Դանիելյանը: Նման ելույթներից մինչև Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը մի քայլ է: Իսկ հայկական Քրեական օրենսգրքում, ի դեպ, «ցեղասպանությունը հերքելու, հավանություն տալու կամ արդարացնելու համար» նախատեսվում է մինչև 4 տարվա ազատազրկում և ոչ քիչ տուգանք:

Ֆրանսիական օրինագիծը միակ թեման չէ, որը խթանում է նման արտահայտությունների երևան գալը: Հայ «իրավապաշտպանների» և «հանրային անձանց» որոշակի մասի մոտ ցանկացած թեմա, որը «կարելի է շահավետ վաճառել», առաջացնում է կտրուկ ակտիվություն և արտահայտվելու ցանկություն: Այդ առումով չափազանց շահավետ թեմա է ղարաբաղյան հակամարտությունը: Բոլորովին վերջերս Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՆԱՏՕ-ում հայտարարել է, որ Հայաստանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը՝ գնելով զենք: Սաքունցին չի շփոթեցրել այն, որ նա յուղ է լցնում Ադրբեջանի հակահայկական քարոզչության յուղի վրա: Եվ հենց նրան, ի դեպ, չի ամաչեցրել այն փաստը, որ դեռ ոչ մի միջազգային ստուգում չի կարողացել որևէ խախտում գտնել Հայաստանի կողմից մի պարզ պատճառով. Հայաստանը չի խախտում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը:

Կամ «Հարավկովկասյան ինտեգրացիա. այլընտրանքային մեկնարկ» կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանը, որը պարբերաբար փորձում է Երևանում կազմակերպել մի բանի օրեր, ինչը գոյություն չունի՝ ադրբեջանական մշակույթի, և պնդում, որ Հայաստանը «բռնազավթել է ադրբեջանական տարածքներ», «Խոջալուում կատարել է ցեղասպանություն» և պետք է անհապաղ «հանձնի» Արցախն Ադրբեջանին: Ավելորդ չէ հիշեցնել, որ երբ Վանյանի գլխին թափվեց հասարակության լիովին արդարացի ցասումը, նրան պաշտպանեց… Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը, այսինքն Արթուր Սաքունցը: Մասնագիտական համերաշխությունը գոյություն ունի բոլոր մասնագիտություններում, նույնիսկ հնագույն:

Հապա ի՞նչն է հայկական հողի վրա Միքայելդանիելյանների-Արթուրսաքունցների-Գեորգիվանյանների, ինչպես նաև Ֆրանսիայում «թուրքական խոսքի ազատության» նորաթուխ մարտիկների գոյության պատճառը: Հնարավոր է՝ Հայաստանի մարդասիրական Քրեական օրենսգրքի, որը պետական դավաճանության համար նախատեսում է 10-15 տարվա ազատազրկում երբեմն ունեցվածքի բռնագրավումով: Այդ դեպքում, միգուցե պետք է ավելացնել պատժաչափը, ասենք մինչև ցմահ բանտարկություն, որպեսզի նվազագույնի հասցվի հայերի շարքերում «հակահայկականության» հնարավորությունը:

Հետաքրքիր փաստ: Վերջերս PanARMENIAN.Net ի թղթակիցը որոշել է այդ հարցը տալ տեղի օրենսդիրներին և իրավապաշտպաններին, այդ թվում անմոռանալի Արթուր Սաքունցին: Հավանաբար նա կարդացել էր PanARMENIAN.Net ի կողմից գրված նյութը հակահայկականության արժեքի մասին, որի «գլխավոր հերոսը» հենց ինքն էր և նախընտրել էր զարմանալ և չպատասխանել այդ հարցին:

Կարծիք կա, որ հակահայկական գործունեության ևս մեկ պատճառ են գրանտները: Ավելի ճիշտ, դրանք մշտապես ստանալու ցանկությունը: Իհարկե, կան կազմակերպություններ և առանձին մարդիկ, ովքեր, ստանալով գրանտներ, զբաղվում են իսկապես օգտակար գործով: Փառք ու պատիվ նրանց: Բայց բոլորին նաև հայտնի է, որ որոշ կազմակերպություններ ի սկզբանե ստեղծվում են մեկ նպատակով՝ կախվածության մեջ ընկնել «գրանտային ասեղից»: Միաժամանակ գործունեության ոլորտը բացարձակապես կարևոր չէ՝ Հայաստանում հարավամերիկյան նապաստակների բազմացման իրավունքների պաշտպանությունից մինչև «Ինչպես աղանդ ստեղծել և ազդեցություն գործել մարդկանց վրա» թեմայով սեմինարներ: Թե որտեղից են գալիս և ինչի վրա են ծախսվում այդ գրանտները, անհայտ է, բայց հաստատվում է աշխարհի պես հին ճշմարտությունը. «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը», որի տակ պարում են նրանք, ում վճարում են:

Կարելի է, անշուշտ, ենթադրել, որ այդ մարդիկ մտածում են հենց այնպես, ինչպես խոսում են և գործում: Բայց, հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, մեզ դա ենթադրելը չհաջողվեց… Եվ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ նման մարդկանց և նրանց դրսևորումների հետ պետք է պայքարել: Պայքարել դաժան՝ չգնալով փոխզիջումների: Բազմակարծությունը, խոսքի ազատությունը, ժողովրդավարության սկզբունքները յուրքանչյուր երկրի համար կենսականորեն անհրաժեշտ հասկացություններ են: Հայաստանը, ցավոք սրտի, չի կարող հավակնել «ժողովրդավարության օրրանի» կոչմանը: Բայց եթե չղեկավարվել բանական և սթափ հայրենասիրությամբ, մենք կարող ենք ուղղակի կորցնել և այն, ինչ ունենք:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---