Արդյունավետ տնտեսական քաղաքականությունը թույլ կտա Հայաստանին 2012-ին չնվազեցնել աճի տեմպերըԱյս ճանապարհին կարևորագույն քայլերից է արտաքին շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացումը Ի տարբերություն ԱՄՆ տնտեսության, որը 2011-ի չորրորդ եռամսյակի տվյալներով չի արդարացրել վերլուծաբանների սպասումները և արձանագրել է ՀՆԱ աճ 2,8 տոկոսով կանխատեսվող 3 տոկոսի փոխարեն, Հայաստանի տնտեսությանը հաջողվել է ապահովել բավական նախադրյալներ հետագա աճի համար: 28 հունվարի 2012 PanARMENIAN.Net - Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի հունվար-դեկտեմբերին ավելացել է և 2010-ի համեմատ կազմել 5,9 տոկոս: Դա այն դեպքում, որ Հայաստանում 2011-ին ՀՆԱ աճը պլանավորված է 4,6 տոկոսի մակարդակում: Ավելին, երկրի տնտեսության բոլոր ոլորտներում, բացի շինարարությության ոլորտից (11,5 տոկոսով անկում), արձանագրվել է աճ: Մասնավորապես, Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2011-ին ավելացել է 14,1 տոկոսով 2010-ի համեմատ՝ հասնելով 992,1 մլրդ դրամի, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալները 2011-ին 2010-ի համեմատ ավելացել են 14,1 տոկոսով 2010-ի համեմատ՝ գերազանցելով 825 մլդր դրամ ցուցանիշը: Երկնիշ ցուցանիշ է ապահովել նաև էներգետիկ ոլորտը. 2011-ին 2010-ի համեմատ էլեկտրաէներգիայի մշակումն ավելացել է 14,5 տոկոսով ՝ կազմելով 7432,7 մլն կվտ/ժ: «Շարունակվող համաշխարհային պարտքային ճգնաժամից Հայաստանը կարող է շահեկան դիրքում դուրս գալ»,- կարծում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա, դրա համար համապատասխան քայլեր են արվում, սակայն դրանք առայժմ բավարար չեն: Տնտեսագետը համոզված է, որ Հայաստանի զարգացող տնտեսությունը, որը դեռ լիովին ինտեգրված չէ, նման իրավիճակում կարող է վերադիրքավորվել: Դրա համար կան ռեսուրսներ և հնարավորություններ, կարծում եմ ճիշտ տնտեսական քաղաքականության շնորհիվ կարելի է հաջողությունների հասնել»,-ընդգծել է նա: Խոսելով 2012թ. կատարվելիք աշխատանքների մասին՝ Մանասերյանն առանձնացրել է այն քայլերի իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են արտաքին շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ըստ նրա, անհրաժեշտ է զարգացնել տեղի արտադրանքի մրցունակությունն արտահանման համար, ընդ որում, պետությունը պետք է նպաստի տեղական արտադրանքի առաջխաղացմանը: Նա դրական է գնահատել կառավարության` փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու քայլերը, սակայն այդ ոլորտը այժմ բարդ վիճակում է: ՓՄՁ զարգացման համար անհրաժեշտ է նպատակային քաղաքականություն: Տնտեսագետի խոսքով կարևոր է նաև մրցակցային դաշտի առողջացումը, մենաշնորհների դեմ պայքարը: Եվ նույնիսկ չնայած նրան, որ մայիսին մեզ սպասվում են խորհրդարանական, իսկ հաջորդ տարի նախագահական ընտրություններ, երբ բիզնեսը պահում է իր կապիտալը, այնուամենայնիվ արդյունավետ տնտեսական քաղաքականություն անցկացնելու դեպքում Հայաստանին կհաջողվի 2012-ին չնվազեցնել աճի տեմպերը: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |