Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի փետրվարյան վարկանիշում բարձրացել է ռեկորդային 41-րդ տեղը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի փետրվարյան վարկանիշում բարձրացել է ռեկորդային 41-րդ տեղը

Փետրվարի 10-17-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Ֆուտբոլ. Փետրվարի 15-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրապարակել է 2012 թվականի երկրորդ վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է իր համար ռեկորդային 41-րդ տեղը 639 միավորով:

PanARMENIAN.Net - 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան բարձրացել է 8-րդ հորիզոնական 1115միավորով, Դանիան՝ 10-րդ 1090 միավորով, Չեխիան բարձրացել է 29-րդ հորիզոնականը 775 միավորով, Բուլղարիան նահանջել է 88-րդ տեղը 408 միավորով, իսկ Մալթաննահանջել է 159- րդ հորիզոնականը 133 միավորով:Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1566 միավորով: Երկրորդ տեղում է հայտնվել Գերմանիան 1369 միավորով,եռյակը եզրափակում է աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը 1359 միավորով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը facebook-ի իր էջում գրել է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումներըամենայն հավանականությամբ կանցկացվեն Գյումրիի քաղաքային ստադիոնում:

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 12-ին հյուրընկալելու է Անդորրայի ընտրանուն: Ընտրականերրորդ խմբում հայ ֆուտբոլիստները վաստակել են 8 միավոր և զբաղեցնում են 3-րդ տեղը:

Խմբի առաջատարը 10 միավորով Չեխիայի ընտրանին է:

Ծանրամարտ և բռնցքամարտ. Այս օրերիին Հայաստանի բռնցքամարտի հավաքականն Աբովյանում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկանում Վրաստանի հավաքականի հետ:Բռնցքամարտիկները պատրաստվում են միջազգային մրցաշարերի, որոնք տեղի կունենան Բուլղարիայում և Ֆինլանդիայում:

Ինչպես նշել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, փետրվարի 15-ին նրանք վրացիների հետ սպարինգ կանցկացնեն: «Թիմի մարտական տրամադրվածությունը բարձր է, և կարծում եմ, որ միջազգային մրցաշարերում մեր բռնցքամարտիկները լավ ելույթ կունենան: 6 բռնցքամարտիկներ ելույթ կունենանԲուլղարիայում, իսկ 6-ը՝ Ֆինլանդիայում»,- ասել է Աղամալյանը:

Մարզչի խոսքով, այդ մրցաշարերից հետո պարզ կլինի, թե ով կմասնակցի վարկանիշային մրցաշարին: Օլիմպիական ուղեգրեր կխաղարկվեն ապրիլի 13-22-ը Տրապիզոնում:

«Ես ակնկալում եմ, որ Տրապիզոնում մեզ կհաջողվի նվաճել մեկ կամ երկու օլիմպիական ուղեգիր»,- ասել է նա:

Փետրվարի 20-26-ը Բուլղարիայում տեղի կունենա բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նաև հայ մարզիկներ:

Ինչպես նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Բուլղարիա կմեկնեն 6 բռնցքամարտիկներ:

«Հիմա հավաքականը մարզվում է Աբովյանում, և պատրաստվում է այդ մրցաշարին: Այնտեղ հանդես կգան Հովհաննես Դանիելյանը (49 ք/կ), Բարեղամ Հարությունյանը (52 ք/կ),Հովհաննես Բոչկովը (56 ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60 ք/կ), Արթուր Խաչատրյանը (81 ք/կ), Սերգո Պողոսյանը (+ 91 ք/կ)»,- ասել է Աղամալյանը:

Մարտի 8-16-ը Ֆինլանդիայում կկայանա ևս մեկ մրցաշար, որտեղ Հայաստանը կներկայացնեն 6 բռնցքամարտիկներ՝ Կորյուն Սողոմոնյանը, Նարեկ Աբգարյանը, ԱրամԱվագյանը, Արա Պուլուզյանը, Հրայր Մաթևոսյանը և Անդրանիկ Հակոբյանը:

Թենիս. Արգենտինայի հավքականը Դևիսի գավաթի 1/8 եզրափակչում գերմանական Բամբերգ քաղաքի «Stechert Arena Bamberg-ում» 1:4 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիայինկատմամբ: Արգենտինացիները զուգախաղից հետո ապահովել են իրենց շուտափույթ հաղթանակը: Դավիթ Նալբանդյան-Էդուարդո Շվանկ զույգը հաղթանակ է տարել ԹոմմիՀաաս-Ֆիլիպ Պետցշներ զույգի նկատմամբ:

Մինչ այդ մենախաղերում Խուան Մոնակոն հաղթել է Պետցշներին, իսկ Նալբանդյանը` Ֆլորիան Մայերին: Մրցումների վերջին օրը Խուան Իգնասիո Չելան հաղթել է Մայերին,իսկ Գերմանիայի միակ միավորը վաստակել է Սեդրիկ-Մարսել Շտեբեն, ով հաղթել է Շվանկին:

Դևիսի գավաթի ¼ եզրափակիչում արգենտինացիների մրցակիցները լինելու են խորվաթները, որոնք արտագնա խաղում հաղթել են Ճապոնիային 3:2 հաշվով:

Դևիսի գավաթի թարմացված վարկանիշում Արգենտինայի հավաքականը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: 2011թ Արգենտինան հասել էր Դևիսի գավաթի եզրափակիչ, սակայնայնտեղ զիջել է Իսպանիայի հավաքականին, որը և գլխավորում է վարկանիշը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
 Ուշադրության կենտրոնում
Հռիփսիմե Խուրշուդյանը չի բացառում վերադարձը մեծ սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանը չի բացառում վերադարձը մեծ սպորտ Ծանրամարտիկի խոսքով՝ չի ուզում, որ իրեն որպես որակազրկված մարզուհի հիշեն

 Բաժնի այլ նյութերը
Համաճարակային լուծումներ Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
2016-ի 10 կարևորագույն սպորտային իրադարձությունը Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները