Հայաստանի բանկային համակարգը ոչ միայն աճ է ցուցադրում, այլ նաև հայացքն ուղղել է Հոնկոնգ և ՇանհայԲանկային հատվածի առջև դրված կարևորագույն խնդիրներից էր ռիսկերի կառավարումը Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը 2011թ գնահատում է որպես «հաջողված», քանի որ հանրապետության բանկային համակարգում գրանցվել է բոլոր ցուցանիշների կայուն աճ: Ըստ նրա, 2011թ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2010-ի համեմատ աճել է 14 տոկոսով կամ 44.8 մլրդ դրամով` կազմելով 375 մլրդ դրամ: «Աճի տեմպերն ու միտումները ցույց են տալիս, որ կապիտալի աճը գրանցվել է շահույթի հաշվին, ինչպես նաև բաժնետերերի 30 մլրդ դրամի ներդրումների հաշվին»,- ընդգծել է նա: 25 փետրվարի 2012 PanARMENIAN.Net - Ինչպես հայտնել է ՀԲՄ նախագահը, Հայաստանի բանկային համակարգի ակտիվներն աճել են 32.3 տոկոսով կամ 506.6 մլրդ դրամով, գերազանցելով 3 տրիլիոն դրամի ցուցանիշը: Նա ընդգծել է, որ նման արդյունքները գրանցվել են եկամտային ակտիվների շնորհիվ: Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա դրանք նշված ժամանակահատվածում աճել են 37.3 տոկոսով կամ 461 մլրդ դրամով` կազմելով 1.6 տրիլիոն դրամ: Վարկերի գծով համակարգում աճը կազմել է 36 տոկոս կամ 276.5 մլրդ դրամ` ինչպես իրավական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից ներգրավված միջոցների հաշվին: Բացի այդ, նա նաև ընդգծել է, որ ապահովվել է վարկային ներդրումների ծավալների 34 տոկոս աճ, որոնք տարվա վերջին կազմել են 1.3 մլրդ դրամ: Աշոտ Օսիպյանը ընդգծել է նաև հայկական կոմբանկերի համար ռիթեյլի «գրավչությունը»: Այդ բանկերը 2011թ իրենց մասնաճյուղերի թիվն ավելացրել են 32-463-ի, և այս միտումը շարունակվելու է նաև 2012թ: Խոսելով 2011թ բանկային սեկտորի ակտիվների եկամտաբերության մասին, նա հյատնել է, որ այն կազմել է 2.36 տոկոս,իսկ կապիտալի եկամտաբերությունը կազմել է 12.55 տոկոս: Նա ընդգծել է նաև, որ 2011թ Հայաստանի բանկային համակարգի կարևորագույն խնդիրներից է եղել ռիսկերի կառավարումը: Եվրոպական ֆինանսական շուկաները կարող են փակ լինել կամ քիչ հասանելի Հայաստանի համար` այդ երկրներում տնտեսության անբարենպաստ զարգացումների դեպքում: Հիմնական միջազգային կենտրոնները, որոնց տնտեսությունների զարգացումները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը և ԵՄ-ն են: Այս համատեքստում ՀԲՄ նախագահը հավելել է, որ հայկական բանկերն իրենց հայացքներն ուղղել են ասիական շուկաներին, առավել ևս, որ 2011թ Զարգացման ասիական բանկը և Եվրասիական զարգացման բանկը ակտիվացրել են իրենց գործունեությունը հանրապետությունում: « Մեր բանկերի հայացքներն ուղղված են Հոնկոնգ, Շանհայ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում»,-հավելել է նա: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |