Իսլամի նկատմամբ ԱՄՆ նոր  քաղաքականությունը տանում է քաոսի և նոր պատերազմների՞

Իսլամի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականությունը տանում է քաոսի և նոր պատերազմների՞

Վաշինգտոնը նույն սխալն է կրկնում. չէր կարելի ներխուժել Իրաք՝ նա արեց դա, չէր կարելի խառնվել աֆղանական միջցեղային կռիվներին, ռմբակոծել Լիբիան՝ դրանք նույնպես արեց

Ամերիկյան նախագահները և բարձրաստիճան պաշտոնյաները երբեք առանձնապես գլուխ չեն հանել արտաքին քաղաքական հարցերից, հատկապես եթե բանը վերաբերվել է աշխարհագրությանը այս կամ այն երկրներում իրական դրությանը: Քրեստոմատիական է դարձել Ռոնալդ Ռեյգանի օրինակը, ով այն հարցին, թե ինչ է Աֆրիկան, պատասխանել է. մեծ երկիր՝ բնակեցված սևամորթներով:

PanARMENIAN.Net - Բուշ կրտսերի մասին խոսելու հարկ անգամ չկա: Նախօրեին աչքի է ընկել պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտարարելով, որ ԱՄՆ-ը չգիտի, թե ինչ է սիրիական ընդդիմությունը: Չափազանց տարօրինակ հայտարարություն, եթե հաշվի առնել այն, որ հենց Բաշար Ասադի ընդդիմությանն է աջակցում ԱՄՆ-ը: Ավելի ճիշտ, սատարում է Արաբական պետությունների լիգայի թույլտվությամբ, որտեղ Եգիպտոսի՝ որպես պետության ոչնչացումից հետո գլխավոր դեր է խաղում Քաթարը, որն այսօրվա դրությամբ աշխարհի ամենահարուստ երկիրն է: Իսկ քանի որ Քաթարն արտահայտում է Պարսից ծոցի նավթային միապետությունների շահերը, ապա, բնականաբար, Վաշինգտոնը լսում է նրան: Վաշինգտոնը նույն սխալն է կրկնում. չէր կարելի ներխուժել Իրաք՝ նա արեց դա, չէր կարելի խառնվել աֆղանական միջցեղային կռիվներին, ռմբակոծել Լիբիան՝ դրանք նույնպես արեց: Միգուցե Սիրիային և Իրանին հաջողվի փրկվել «ժողովրդավարությունից»:Քլինթոնը Սենատի բյուջետային հատկացումների հանձնաժողովի լսումներում հայտարարել է. «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում արաբական աշխարհում արմատական փոփոխությունների ալիքին: Այս կամ այն երկրում վերափոխություններ ընթանալուն զուգահեռ պետք է փոխվի նրա հետ մեր երկխոսության բնույթը: Մեր երկկողմանի համագործակցությունից և անվտանգության ոլորտում աջակցությունից բացի մենք առաջարկում ենք ստեղծել Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային խթանելու ֆոնդ՝ 770 մլն դոլարով: Այդ բյուջետային հատկացումը թույլ կտա մեզ օգնել սիրիական ժողովրդին հաղթահարել դաժան հարձակումները և պլանավորել ապագան առանց Ասադի: Այն թույլ կտա շարունակել մեր օգնությունը քաղաքացիական հասարակությանը և արաբ գործընկերներին Հորդանանում, Մարոկկոյում, Թունիսում և այլ երկրներում: Այն կապահովի մեր դաշնակից Իսրայելին աջակցելու ռեկորդային մակարդակ և հնարավոր կդարձնի մեր դիվանագիտությունը ՄԱԿ-ում և ողջ աշխարհում, որը մեր օգնությամբ թույլ է տվել գործողության մեջ դնել Իրանի նկատմամբ ամենադաժան պատժամիջոցներ»: Ինչպես միշտ, սին խոսքեր, որոնք կոչված են արդարացնել Սիրիայի կամ Իրանի դեմ հնարավոր ագրեսիան: Սակայն այդ գումարը շատ քիչ է բոլոր այն նախագծերի համար, որոնք թվարկվել են: Քսակները կբացեն Քաթարը և Սաուդյան Արաբիան, ինչն արդեն նրանք անում են՝ Քաթարը Գազայի հատված է փոխանցել 250 մլն դոլար օգնություն:

Բայց սա ամենը չէ: Ինչպես հաղորդվում է, վերջերս անցկացված հարցումի համաձայն ԱՄՆ-ում մզկիթների քանակը զգալիորեն ավելացել է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, չնայած նրան, որ շատերը դեմ են դրանց շինարարությանը և պնդում են, որ դրանք նպաստում են արմատականության ուժեղացմանը: Երկրում հաշվվում են ավելի քան 2100 մզկիթներ, ինչը 74 տոկոսով ավել է, քան վերջին հաշվարկի ժամանակ, որն անցկացվել է ահաբեկչությունից մեկ տարի առաջ: Բացի դրանից, հաստատվել է, որ ավելի շատ մահմեդականներ են տեղափոխվում արվարձաններ և ավելի սերտ ինտեգրվում ամերիկյան հասարակության մեջ: Ամենաշատ մզկիթները Նյու Յորք նահանգում են՝ 257: Նրան զիջում է Կալիֆորնիան 246 մզկիթներով: Սակայն եթե 2000թ.-ին մզկիթների մեծամասնությունը գտնվում էր երկրի հյուսիս-արևելքում, ապա տասը տարի անց դրանք ավելի շատ են հարավային նահանգներում: Հարցման արդյունքների համաձայն, 2,6 մլն մահմեդականներ այցելում են մզկիթ իսլամական օրացույցի ամենագլխավոր կրոնական տոներից մեկի՝ Ուրազ Բայրամի ժաժամանակ: Մահմեդական համայնքի որոշ առաջնորդների կարծիքով, այդ թիվը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ում մահմեդականների ընդհանուր թիվը կարող է կազմել շուրջ 7 մլն մարդ, ինչն ավելի շատ է, քան ենթադրվում էր: Բայց մահմեդականները, չնայած նրանց թվի արագ աճին, դեռևս կազմում են երկրի բնակչության 2-4 տոկոսը: Իսկ ինչ վերաբերվում է մզկիթների շինարարությանը, ապա դա թանկ գործ է և բնական է, որ ֆինանսավորումը գալիս օվկիանոսի մյուս կողմից: Անհամար իսլամական կենտրոնները, որտեղ ուսուցանում են Ղուրան, շարիաթ և «ձեռքի հետ» էլ՝ ահաբեկչություն, ակնհայտորեն մահեդական համայքնի փողերով չեն սնվում: Ճիշտ է, Ամերիկայում շարիաթի դատարաններ դեռ չեն ստեղծվել, բայց ոչ ոք դրանից ապահովագրված չէ: Նման դատարաններ կան Եվրոպայում, և ոչինչ չի խանգարում ամերիկյան մահմեդականներին դիմել դրանց ընտանեկան խնդիրների լուծման համար:

Հենց այդ մասին պետք է մտածեր ԱՄՆ-ը, որն այդքան անխոհեմ դավաճանեց Մերձավոր Արևելքում իր հավատարիմ դաշնակիցներին և թույլ տվեց իշխանության գլուխ բարձրանալ «մահմեդական եղբայրներին» և «Ալ Քայիդային»:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---