Եվրոպայի պարտքային բեռի հետևանքները և ԱՄՆ տնտեսության  համեստ վերականգնումը Հայաստանին դեռ  շփոթության չեն մատնել

Եվրոպայի պարտքային բեռի հետևանքները և ԱՄՆ տնտեսության համեստ վերականգնումը Հայաստանին դեռ շփոթության չեն մատնել

Վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանում իրավիճակը դեռևս կայուն է, իսկ 2012-ի փետրվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,9 տոկոսանոց գնանկում

Չնայած խոշորագույն համաշխարհային տնտեսություններից՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից եկող անմխիթար ազդանշաններին, Հայաստանում մակրոտնտեսական իրավիճակը դեռևս կայուն է: Մասնավորապես, ԱՄՆ դաշնային պահեստային ծառայության (ԴՊԾ) ղեկավար Բեն Բերնանկեի զեկույցում ասվում է, որ ամերիկյան տնտեսությունը պատմական համատեքստում վերականգնվում է անհավասար և համեստ տեմպերով: Նրա խոսքով, աշխարհի խոշորագույն տնտեսության զարգացումը ներկայում կարելի է բնութագրել որպես ոչ միանշանակ մակրոտնտեսական տվյալների «տարբեր ուղղվածության ազդակների» պատճառով: Այսպես, աշխատաշուկան հեռու է մնում նորմալ իրավիճակից՝ չնայած գործազրկության զգալի կրճատմանը: Այսպես, երկար ժամանակ 9 տոկոս մակարդակում մնացող ցուցանիշը հունվարին կազմել է 8,3 տոկոս:

PanARMENIAN.Net - ԱՄՆ Դաշնային պահեստային ծառայությունը չի ակնկալում երկրում գործազրկության մակարդակի հետագա նվազեցում: Նա կրկին հաստատել է մինչև 2014-ի վերջ 0-0,25 տոկոս ռեկորդային ցածր բազային տոկոսադրույքը պահպանելու մտադրությունը:

Մտավախություն է առաջացնում Գերմանիայի ԿԲ ղեկավար Յենս Վայդմանի նամակը ԵԿԲ նախագահ Մարիո Դրագային, որում նշվում է, որ Եվրոպական կենտրոնական բանկի ֆինանսական քաղաքականությունը և պարտքային ճգնաժամը հաղթահարելուն ուղղված միջոցները բարձրացնում են ռիսկերը Եվրոպայի խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի համար, որը տարածաշրջանում ամենամեծ վարկատու պետությունն է: Վայդմանի կարծիքով, ԵԿԲ-ը մեղմ պայմաններով չափազանց շատ իրացվելիություն է ներարկում եվրահամակարգի մեջ: Այդ պատճառով առաջարկում է վերադառնալ գրավների ավելի խիստ կանոններին, որոնք ԵԿԲ-ը վերցնում է բանկերից վարկերի փոխարեն, և խստացնել փոխառություն տալու կանոններն ազգային կարգավորիչների կողմից, որոնք պետք է համաձայնեցվեն համաեվրոպական կարգավորիչի կառավարիչների խորհրդիհ ետ: Նման քայլը, Վայդմանի կարծիքով, կօգնի նվազեցնել տնտեսական ռիսկերը ԵԿԲ համար այն դեպքում, եթե կազմակերպություններից մեկը չկարողանա պատասխան տալ իր պարտքերի համար:

Պետք է նշել, որ Վայդմանի մտավախությանն աջակցել է ԵԿԲ կառավարիչների խորհրդի նախկին անդամ Լորենցո Բինի Սմագին, ով կարծում է, որ բանկերը կարող են վարժվել էժան վարկերին, ինչը կնվազեցնի «սեփական ոտքերին կանգնելու» նրանց կարողությունը, երբ եվրագոտու պարտքային ճգնաժամը կհաղթահարվի:

Standard Chartered գլխավոր տնօրեն Փիթեր Սենդսը կարծում է, որ վարկային կազմակերպությունների խթանման ԵԿԲ ներկա քաղաքականությունը հիմք է ստեղծում ապագայում ևս մեկ ճգնաժամի համար: «Ոչ ոք չի մտածում երկարաժամկետ հետևանքների մասին: Ինչ կլինի, եթե երեք տարի անց բանկերն անվճարունակ լինեն և նրանց պարտքերը հարկ լինի վերակազմավորել: Հայտնի չէ, թե ինչպիսին կլինի այս իրավիճակից ելքը»,- ասել է նա:

Այսպիսով, որոշ փորձագետներ «դանդաղ ազդեցության ռումբ» են տեսնում քաղաքականության մեջ, որն այսօր վարում է Եվրոպան, և այստեղ զարգացող Հայաստանը պետք է մտածի, թե որ ճգնաժամաի մեջ մտնի՝ երկրորդի կամ միանգամից երրորդի: Այնուամենայնիվ, վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանում իրավիճակը դեռևս կայուն է, իսկ 2012-ի փետրվարին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 0,9 տոկոսանոց գնանկում:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
Խոշոր բիզնեսը՝ ապրիլյան կարանտինի օրերին
Հրապարակվել են պաշտոնյաների հայտարարագրերը
 Ուշադրության կենտրոնում
Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են

Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ

 Բաժնի այլ նյութերը
Գնե՞լ տուն, թե՞ անշարժ գույքը դեռ կէժանանա Հայկական շուկայի սպասումները
$105 մլն-ի հետքերով Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե
Լյուքս հաճույք՝ 20% զեղչով 2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները