Էղեմեն Բաղիշն ի դեմս Սարկոզիի և Մերկելի տեսնում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գլխավոր հակառակորդներին

Էղեմեն Բաղիշն ի դեմս Սարկոզիի և Մերկելի տեսնում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գլխավոր հակառակորդներին

Թուրքիայում այդպես էլ չհասկացան, որ եթե ժամանակները փոխվել են, ապա փոխվել է նաև երկիրը, որը ձգտում է դառնալ տարածաշրջանի առաջնորդ

ԵՄ հարցերով նախարար և Եվրամիության հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Էղեմեն Բաղիշը վերջին ժամանակներն ավելի հաճախ է հարձակվում ԵՄ վրա՝ կամա ակամա իր երկրի՝ ԵՄ մտնելու հարցը մղելով հեռավոր ապագա: Բաղիշի հայտարարություններում ակնհայտորեն առկա է նեոօսմանյան հռետորություն, հենց նման հայտարարություններն էին արդի Օսմանյան կայսրության օրոք, որից այդքան անմտորեն և մոլեգնաբար հրաժարվում է ժամանակից Թուրքիան, երբ խոսքը գնում է պատմության մասին:

PanARMENIAN.Net - Թուրք նախարարի խոսքով, «մի գեղեցիկ օր կվերանան ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտող արգելքները: Շիրակի և Շրեդերի կառավարման շրջանում Ֆրանսիան և Գերմանիան աջակցում էին Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Եվ այսօր Եվրամիությունում պատկերը կարող է փոխվել»: Ամենայն հավանականությամբ, Բաղիշը հույս ունի, որ Նիկոլյա Սարկոզին չի վերընտրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, իսկ նա, ով ավելի շատ շանսեր ունի՝ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, լոյալ կլինի Անկարայի նկատմամբ: Սակայն Թուրքիայում այդպես էլ չեն հասկացել, որ եթե փոխվել են ժամանակները, ապա փոխվել է նաև երկիրը, որը ձգտում է դառնալ տարածաշրջանի առաջնորդ: Հենց այդ կարգավիճակում էլ ԵՄ-ն չի ցանկանում տեսնել նրան: Այս ամեն դեռ ոչինչ, եթե չլիներ հիրավի սկանդալային հայտարարությունը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը Թուրքիային միացնելու մասին: Խոսքը գնում է ոչ այնքան միավորման մասին, որքան թուրքական զորքերի կողմից Կիպրոսի բռնակցման: Այս անգամ Անկարան չի բավարարվի միայն հյուսիսային մասով, այլ կցանկանա տիրել ողջ կղզուն, որը ԵՄ անդամ է: Հազիվ թե Փարիզը և Բեռլինը լուռ հետևեն նման քայլին: Թուրքիան այդ քայլով, եթե ընդհանրապես նման բան լինի, իր դեմ կլարի ԵՄ-ն և այդ ժամանակ, իսկապես, անդամակցության մասին կարելի է մոռանալ: Բաղիշը հետևյալն է ասել. «Չնայած նրան, որ աշխարհը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, կղզու վրա գոյություն ունի երկու պետություն, որոնք ունեն առանձին կառավարություններ, խորհրդարաններ, ինստիտուտներ: Վերջին տարիներին ջանքեր են գործադրվում այդ պետությունների միավորման համար: Չնայած նրան, որ ՀԿԹՀ-ը համաձայնվել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանի հետ, կիպրոսցի հույները հանրաքվեի ժամանակ մերժել են այդ պլանը: Դրա հիման վրա հունակիպրոսական մասի քաղաքացիներին իրավունք է տրվել մուտք գործել ՀԿԹՀ: ԵՄ անդամ-երկրների քաղաքացիներին արգելված է ՀԿԹՀ հետ գործունեությունը և նույնիսկ այդ երկիր մուտք գործելը: Կամ երկու կիպրոսական պետությունները կմիավորվեն մեկ կառույցի մեջ կամ Կիպրոսի Թուրքական հանրապետությունը կմիանա Թուրքիային: Բոլոր այդ տարբերակները դրված են բանակցությունների սեղանին»: Այն մասին, որ Թուրքիան փակել է նավահանգիստները և օդանավակայանները Կիպրոսի համար, Բաղիշը չի հիշատակում: Այստեղ պետք է նշել նաև իսրայելակիպրոսական հարաբերությունների հաստատման և գազի հանքավայրի համատեղ մշակման մասին, որը գտնվել է Կիպրոսի ափերին: Անկարան հիվանդագին է տանում Իսրայելի բոլոր նախաձեռնությունները տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններ հաստատելու հարցում, հատկապես Կիպրոսի հետ, սակայն առայժմ բանը կտրուկ շարժումներին չի հասել:

Թուրք նախարարը չի զլացել խոսել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի մասին և հասել այն անհեթեթ գաղափարին, որ «Սարկոզիի կողմից օրենքին աջակցելը հակաիսլամիստ ընտրողների ձայները ստանալու առիթ է»: Թուրքական վարկածով, Սարկոզին չի ստանա աֆրիկյան ծագման քաղաքացիների ձայները, ուստի նա սատարել է հայկական օրինագծին: Ֆրանսիայում աֆրիկյան ծագմամբ քաղաքացիներն ավելի շատ են, քան հայերը, և նրանց մեծամասնության համար միևնույնն է, թե կանցնի օրինագիծը, թե ոչ: Ցավոք սրտի, Անկարան դա չի ցանկանում հասկանալ: Իսկ չէ որ նրա համար ավելի հեշտ կլիներ ճանաչել Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը և փորձել իսկապես դառնալ եվրոպական ընտանիքի անդամ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---