Դինոզավրերի դարաշրջան կամ երբեմն նրանք վերադառնում են

Դինոզավրերի դարաշրջան կամ երբեմն նրանք վերադառնում են

Մեծ զարմանք է առաջացրել ՀՀԿ ցուցակում այնպիսի «քաղաքական դինոզավրերի» հայտնվելը, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և Հայկ Բաբուխանյանը

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհուրդը հաստատել է 250 հոգուց կազմված կուսակցության ընտրական ցուցակը, որը մասնակցելու է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ցուցակը բավական հետաքրքրիր է, եթե չասել ավելին: Կանգ չառնենք այդ ցուցակում առաջատար ՀՀԿ անդամների վրա, այն պատճառով, որ երկրորդ տեղում է նախկին խոսնակ և ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, երրորդ տեղում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ցուցակում ամենագլխավորը «օտար» մարդկանց՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչների կամ նորահայտ հանրապետականնների առկայությունն է:

PanARMENIAN.Net - «Այսօր մենք ընտրությունների գնում են ավելի լայն ցուցակով և ներառել ենք մարդկանց, ովքեր սատարում են նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, պատրաստ են իրենց ավանդն ունենալ այդ ծրագրերի իրագործման մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաև հիշեցրել է, որ ՀՀԿ-ն նախկինում նույնպես իր ցուցակների մեջ ընդգրկել է մարդկանց, ովքեր կուսակցության անդամներ չեն, մասնավորապես 2003-ի և 2007-ի ընտրություններում:

Սակայն ամենամեծ զարմանքն առաջացրել է ցուցակում այնպիսի «քաղաքական դինոզավրերի» հայտնվելը, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և Հայկ Բաբուխանյանը: Ինչպես հայտնի է, Սթիվեն Սփիլբերգը ցանկանում է մոտ ապագայում նկարահանել «Յուրային դարաշրջանի այգի» ֆիլմի չորրորդ մասը, սակայն, երևում է, Հայաստանում նրանից առաջ կընկնեն և արդեն մայիսին մեր ապագա խորհրդարանը ոչնչով չի զիջի «Յուրային դարաշրջանից» գտածո կերպարների քանակությամբ:

Լուրերն այն մասին, որ վերհիշյալ անձինք կմտնեն խորհրդարան, պտտվում էին արդեն վաղուց, սակայն, չգիտես ինչու, անհավատալի էր, որ ՀՀԿ ղեկավարությունը կգնա այդ քայլին: Բանը նույնիսկ այն պիտակների մեջ չէ, որոնք ժամանակին միմյանց «շնորհում» էին այդ ընդդիմադիր քաղաքական գործիչները և իշխանությունն՝ ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի: Բանն այն է, թե ինչ կարող են տալ առանց այդ էլ հզոր ՀՀԿ-ին այդ քաղաքական գործիչները, ովքեր այս տարիներին տապալել են իրենց քաղաքական գործունեությունը, նախկինում եղել են բավական ուժեղ քաղաքական ուժերի առաջնորդներ, իսկ հիմա ի վիճակի չեն առանց ՀՀԿ աջակցության մտնել խորհրդարան:

Այդ քաղաքական գործիչները բացատրում են ՀՀԿ ցուցակ մտնելն ազգային-պահպանողական ուժերի ջանքերը միավորելու ցանկությամբ: «ՀՀԿ-ն և «Սահմանադրական իրավունք» միությունն» ունեն շատ նման քաղաքական պլատֆորմներ, գաղափարական հիմք՝ դա ազգային-պահպանողական գաղափարախոսությունն է, որը մենք ներկայացնում ենք: Ուստի ես լիովին բնական եմ համարում այն, որ ՍԻՄ-ն ընտրությունների կգնա ՀՀԿ-ի հետ, նրա ցուցակով: Ես կարծում եմ, որ դա բացատրելի է թե գաղափարախոսական, թե քաղաքական չափանիշներով»,- հայտարարել է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը:

Այս ամենից հետո միայն մեկ հարց է մնում, իսկ ինչպես կընդունեն ՀՀԿ-ի շարքային և ոչ այդքան անդամներն այն, որ իրենց ջանքերի շնորհիվ, բայց իրենց փոխարեն ապագա խորհրդարան կմտնեն ինչ-որ ձախակողմյան մարդիկ: Շատ փորձագետներ կարծում են, որ Գեղամյանը և մյուսներն ավելի շատ ծանր բեռ կլինեն ՀՀԿ-ի համար, քան իրական աջակցություն գալիք ընտրություններում: «ՀՀԿ-ի համար նրանք խնդիր կլինեն, քանի որ նրանք արդեն վիրտուալ մարդիկ են: Ես հասկանում եմ՝ այդ մարդիկ խորհրդարան են գնում միայն նրա համար, որպեսզի խոսեն Հայ ազգային կոնգրեսի դեմ: Այսինքն, նրանք մարդիկ են, ովքեր օգտագործվելու են ՀԱԿ դեմ խորհրդարանի ամբիոնից: Բայց այստեղ Հանրապետական կուսակցությունը պետք է հաշվարկի բոլոր պլյուսները և մինուսները: Ես կարծում եմ, որ նրանց՝ ցուցակի մեջ մտնելով մինուսներն ավելի շատ կլինեն, քան պլյուսները»,- ժամանակին այս հարցի շուրջ իր կարծիքը հայտնել է հայ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Դե, իսկ վերջում ցանկանում ենք քաղաքական կանխատեսում կատարել Գեղամյանի, Հարությունյանի և Բաբուխանյանի «փառավոր գործի» հնարավոր ժառանգորդների մասին 2017-ի ընտրություններում: Լիովին հավանական է, որ նման տեմպերով նրանց կլրացնի, բայց ամենայն հավանականությամբ նույնիսկ կփոխարինի «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---