Ինչո՞ւ Հայաստանում շահավետ չէ ցորեն աճեցնելը

Հուլիսի վերջի տվյալներով Հայաստանում տեղակայվել է 34 հակակարկտային կայան

Մեկ հեկտար հողատարածքում ցորենի աճեցումն ու բերքահավաքը շուրջ 182 հազար դրամ է նստում հայ գյուղացու վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Եղվարդի գյուղացիներից մեկն ասել է, թե 1 հա հողատարածքը հերկելու համար 25 հազար դրամ է հարկավոր, ցորենը ցանելու համար՝ 8 հազար դրամ, հողը հարթեցնելու համար՝ 10 հազար դրամ, կուլտիվացիայի համար՝ 12 հազար դրամ: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ ջրելու համար գյուղացին վճարում է 20 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ցորենը պետք է ջրել առնվազն երեք անգամ: Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր է 6 պարկ հանքային պարարտանյութ (7 հազար դրամ 1 պարկի համար) 1 հա ցորենազգիների համար: Եվ, վերջապես, բերքահավաքը 1 հեկտարից կարժենա 25 հազար դրամ:

PanARMENIAN.Net - Ընդ որում, ընթացիկ տարում կարկուտի պատճառով Եղվարդում նշված գյուղացին հավաքել է ընդամենը 1,4 տոննա ցորեն 1 հեկտարից, այն դեպքում, երբ նա կարող էր առանց ավելորդ ծախսերի նույն գումարով գնել նույն ծավալի ցորեն՝ 130-140 դրամ վճարելով 1 կգ համար:

Պետք է նշել, որ բերքի մեծ մասը տուժում է կարկուտից: Երկրի գյուղատնտեսության նախարարությունը վերջապես ձեռնամուխ է եղել այդ խնդրի լուծմանը, և հուլիսի վերջի տվյալներով Հայաստանում տեղակայվել է 34 հակակարկտային կայան: Կարկուտի դեմ համալիր պայքար տանելու համար հարկավոր է տեղադրել շուրջ 250 կայան, ինչը 1-2 տարի կտևի:

Զարմանալի չէ, որ տարեցտարի, ցորենի ցանքատարածությունները Հայաստանում կրճատվում են, և քանի դեռ գյուղացին պաշտպանված չէ բերքի կորուստից, երկրի գյուղատնտեսությունը չի զարգանա:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---