Եվրամիության կառույցները «կանաչ լույս» են վառել Հայաստանի համարԵՄ բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը հնարավորություն կտա կառավարությանը նոր թափ հաղորդել բարեփոխումներին Եվրամիության բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Բրյուսել կատարած եռօրյա աշխատանքային այցի արդյունքները: 19 մարտի 2011 PanARMENIAN.Net - Նրա խոսքով, ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է բազմազան գործիքակազմ` օգտվելու Եվրամիության օժանդակությունից: «Դա նշանակում է, որ էապես պետք է ակտիվացնել բոլոր գերատեսչությունների համագործակցությունը Եվրամիության համապատասխան կառույցների հետ: Մեր նախարարներն առաջին հերթին պետք է ուղղակի կապերի մեջ լինեն իրենց գործընկերների հետ Բրյուսելում և այդ կապերն օգտագործեն ի նպաստ այն բանի, որ մի կողմից մեզ համար հասանելի լինեն այդ գործիքները, մյուս կողմից ավելի ճշգրիտ ներկայացվեն այն խնդիրները և առաջնահերթությունները, որ ծառացած են մեր գերատեսչությունների առջև»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ վարչապետն ընդգծել է, որ իր հանդիպումները Բելգիայի վարչապետի, Սենատի ղեկավարի և խորհրդարանի նախագահի հետ վկայում են, որ կա բավականին մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու առումով: Մասնավորապես, ԵՄ-ն պատրաստ է աջակցել հայկական կողմին հեռահաղորդակցության, էներգետիկայի, մրցակցության ոլորտներում։ Ժոակիմ Ալմունիայի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է իր փորձով և կարողություններով օժանդակել հայկական կողմին: «Մասնավորապես, հարկային և մաքսային վարչարարության համարձակ բարեփոխումներ իրականացնելու պարագայում խնդրել ենք մեր գործընկերներին, որպեսզի ստեղծվի մի բուֆերային հիմնադրամ, որը կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել մակրոտնտեսական կայունությունը, եթե հարկային հավաքագրումների հետ կապված խնդիրներ առաջանան: Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը կքննարկենք եվրոպական փորձագետների հետ և կներկայացնենք մեր բարեփոխումների ծրագրերը»,- տեղեկացրել է Տիգրան Սարգսյանը: Հայաստանը ԵՄ հետ քննարկել է շտրիխ կոդերով բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգ ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, դրոշմապիտակների մասին օրենքի նախագիծը հետ կկանչվի Ազգային ժողովից, իսկ ԵՄ գործընկերների հետ կսկսեն լուծել շտրիխ կոդերով բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգ ներդնելու խնդիրը: Այս կապակցությամբ վարչապետը նշել է, որ այդ համակարգն այսօր Եվրոպայում կիրառվում է, և դա նշանակում է, որ բոլոր ապրանքատեսակները կհաշվառվեն այդ միասնական համակարգով: «Այդ առումով մենք տեխնիկական օժանդակություն կստանանք մեր եվրոպական գործընկերներից: Կարծում եմ, որ տեխնիկական այդ օժանդակությունը կարող է էապես բարելավել մեր օրենսդրական կարողությունները, օրենքների մշակման կարողությունները»,- ավելացրել է Տիգրան Սարգսյանը: Այսպիսով, երկրի իշխանությունները մտադիր են առաջ ընթանալ եվրաինտեգրման ճանապարհով, համոզված լինելով, որ լիարժեք օգնություն կստանան ԵՄ բոլոր կառույցներից, առավել ևս, որ Բրյուսելում «կանաչ լույս» են վառել մեր երկրի համար: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում |