Հայաստանը և Ռուսաստանը մտադիր են լիովին օգտագործել առկա պոտենցիալն ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներումԱյսօր Հայաստանում գործում են ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություններ 3 մլրդ դրամ ներդրումային պորտֆելով, և այդ միտումն աճելու հնարավորություն ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին Երևանում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական միջմարզային համաժողովի բացմանը: Ելույթ ունենալով համաժողովի բացմանը` նախագահը նշել է, որ նման լայնածավալ միջոցառում, որը Երևանում հավաքել է իշխանության կենտրոնական և տարածաշրջանային մարմինների և երկու երկրների գործարար շրջանների, անցկացվում է առաջին անգամ: 23 ապրիլի 2011 PanARMENIAN.Net - «Հայ-ռուսական գործընկերությունը բնութագրվում է հատուկ դաշնակցային հարաբերություններով»,- ասել է նա: Նախագահը նշել է, որ հիմա Հայաստանում կան ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություններ 3 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային պորտֆելով: Նրա խոսքերով, այդ միտումն աճելու հնարավորություն ունի: Նախագահի խոսքերով, հայ-ռուսական համագործակցության պոտենցիալն ամբողջությամբ օգտագործված չէ: Սերժ Սարգսյանն ասել է, որ համաժողովին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերը և ՌԴ 70 սուբյեկտներ: Նա հույս է հայտնել է, որ համաժողովը նպաստելու է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում և ծառայելու է փոխշահավետ համագործակցության մոդելների որոնմանը: Իր հերթին, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինն ընթերցել է Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը համաժողովի մասնակիցներին, որում, մասնավորապես, նշվում է, որ հայերը Ռուսաստանի հանդեպ բարյացակամորեն տրամադրված ժողովուրդ են և որ հայ-ռուսական բարեկամությունը երկար պատմություն ունի: Նարիշկինը նաև նշել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 860 մլն դոլար, ինչը լուրջ ցուցանիշ է: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի բացմանն ասել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն բարեփոխումների 7առանցքային փաթեթ ինովացիոն տնտեսության ճանապարհին: Ինչպես ասել է վարչապետը, բարեփոխումների առաջին փաթեթն առնչվում է արդյունաբերությանը՝ վերջին 20 տարում առաջին անգամ կառավարությունը սկսել է իրագործել պետական արդյունաբերական քաղաքականություն: Այդ փաթեթում նա առանձնացրել է ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը: Երկրորդ փաթեթը, ինչպես հաղորդել է վարչապետը, ներառում է գյուղատնտեսության զարգացման խնդիրները: Երրորդ փաթեթը ենթադրում է տեղեկատվական հանրության ստեղծում: Այդ նպատակով Սարգսյանը նշել է լայնաշերտ ինտերնետի ներմուծումը, «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ու էլեկտրոնային կառավարության համակարգը: Չորրորդ փաթեթն ենթադրում է բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ պարզ, հասկանալի ու միանման պայմանների ապահովում ձեռնարկատիրական բոլոր սուբյեկտների համար: Հինգերորդ փաթեթում վարչապետը ներկայացրեց խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, մասնավորապես, ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծերը: Վեցերորդ փաթեթով նախատեսվում է ՀՀ քաղաքացիների որակի բարելավում, այդ թվում, կենսաթոշակային համակարգի, առողջապահության ոլորտի բարեփոխում, ինչպես նաև կրթության որակի բարձրացում: Յոթերորդ փաթեթով նախատեսվում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացման ծրագիր: Այսօրվա դրությամբ Հայաստանին և Ռուսաստանին էներգետիկ ոլորտում կապում է համագործակցությունը մի շարք ուղղություններով, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար, պետքարտուղար Յուրի Սենտյուրինը: «Նախ և առաջ դա գազի ուղղությունն է` գազի մատակարարումը, փոխադրումը, Հայաստանում գազի սպառման գազատրանսպորտային համակարգը»,- նշել է նա : Նրա խոսքով, համագործակցության երկրորդ ուղղությունը երկրում առկա էներգաբաշխիչ համակարգի մոդեռնիզացումն է, «որպեսզի Հայաստանն էներգապես անկախ պետություն դառնա, որն ընդունակ կլինի կայուն և արդյունավետ զարգացնել իր տնտեսությունը»: Յուրի Սենտյուրինը երկկողմ համագործակցության երորդ ուղղությունը տեսնում է նորարարություններում: «Մենք այդ ուղղությունը կապում ենք ատոմային էներգետիկայի հետ: Այստեղ խոսքը գնում է հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման մասին` նոր սարքավորումներ, նոր ագրեգատներ և այդ ուղղության զարգացում, ինչպես նաև զուգընթաց ուղղություններ»,- պարզաբանել է նա: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |