Սպանդանոցո՞ւմ, թե՝ բակում

Հայաստանում մորթի հարցի քննարկման կարճ պատմությունը

22 հունվարի 2020
Սպանդանոցո՞ւմ, թե՝ բակում
Գյուղացիներն ու ֆերմերները մոտ մեկ շաբաթ է՝ բողոքում են հունվարի 15-ին ուժի մեջ մտած սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքի դեմ:

ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են

Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում

6 սեպտեմբերի 2019
ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են
Թվում է, թե ելակ և ազնվամորի աճեցնելը բացարձակապես որևէ առնչություն չունի քաղաքականության հետ,սակայն Հայաստանում, որն առաջիններից մեկը սեփականաշնորհեց հողը Խորհրդային Միության փլուզումից հետո, զարգացող շուկայական տնտեսությունը ջերմոցներին մրցակցելու նոր հնարավորություններ ընձեռեց:

Որքանով և ինչպես է վաճառվել «ԱրարատՑեմենտը»

Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը

19 ապրիլի 2019
Որքանով և ինչպես է վաճառվել «ԱրարատՑեմենտը»
Ապրիլի 19-ին ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարեց խորհրդարանի ամբիոնից, որ «ԱրարատՑեմենտը» մասնավորեցվել էր $200,000-ով, ինչն առաջացրեց դրա սեփականատեր Գագիկ Ծառուկյանի բուռն արձագանքը։ Վերջինս խոստացավ գործարանը նվիրել նրան, ով կապացուցի, որ գործարանը գնվել է այդ գնով։ Ներկայացնում ենք գործարանի մասնավորեցման պատմությունը։

Հետհեղափոխական տնտեսության «սևն» ու «սպիտակը»

Ինչ փոխվեց ապրիլից ապրիլ

17 ապրիլի 2019
Հետհեղափոխական տնտեսության «սևն» ու «սպիտակը»
2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն օբյեկտիվ պատճառներով, կարող էր բացասական ազդեցություն ունենալ հայրենական տնտեսության վրա: Ապրիլյան իրադարձություններին հաջորդած մեկ տարում երկիրն ապրեց ինչպես աճի դանդաղեցման, այնպես էլ տնտեսական գործընթացների աշխուժացման շրջափուլեր, սակայն տնտեսական անդառնալի վնասներ չկրեց: PanARMENIAN.Net-ը հակիրճ ներկայացնում է անցած տարում ոլորտի կարևորագույն արդյունքներն ու իրադարձությունները։

Նվազել են արդյոք Ալեքսանյանի հարկերը

Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո

18 փետրվարի 2019
Նվազել են արդյոք Ալեքսանյանի հարկերը
2018 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկատուները վճարել են պետբյուջե մոտ 926․5 մլրդ դրամ 2017-ի 807․4 մլրդ դիմաց։ Բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներն, ընդ որում, կազմել են 1.306 մլրդ դրամ նախորդ տարվա 1․158 մլրդ դիմաց։ Այսինքն, 1000 խոշոր ձեռնարկությունները ապահովել են հարկերի 70․9 տոկոսն 2018-ի 69․7 տոկոսի դիմաց։ Առավել հետաքրքրիր են մեծահարուստ գործարարների վճարած հարկերի ծավալի փոփոխությունները։

Ինչպես է ֆուտբոլն օգնել Փաշինյանին

Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը

5 սեպտեմբերի 2018
Ինչպես է ֆուտբոլն օգնել Փաշինյանին
2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին կայացած ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը սպասվածի պես մեծ ակտիվություն ապահովեց Հայաստանի տնտեսության մի շարք՝ առևտրի, ծառայությունների, և այլ ոլորտներում: Տնտեսական ակտիվության ցուցանիշը նշված ամիսներին աճել է 9,6%-ով ու 11,1%-ով։ PanARMENIAN.Net–ը վերլուծել է, թե ինչպես է ֆուտբոլային տոնն ազդել հայրենական տնտեսության վրա:

100 օրվա տնտեսություն

Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը

18 օգոստոսի 2018
100 օրվա տնտեսություն
Օգոստոսի 17-ին լրացավ Հայաստանի նոր կառավարության գործունեության առաջին 100 օրը: Գործադիրի տնտեսական քաղաքականության շոշափելի արդյունքերի մասին խոսելու համար դեռևս վաղ է։ Ակնհայտ է, սակայն, որ տնտեսական «վերակառուցման» համար կառավարությունը ջանքեր է գործադրում ազատ մրցակցության ապահովման, կոռուպցիայի ու հովանավորչության բացառման համար՝ դեռ հին իշխանությունների մշակած օրենքների ու գործիքակազմի դաշտում, ինչպես նաև աշխատում է օրենսդրւթյան փոփոխության վրա։ PanARMENIAN.Net ն առանձնացրել է Թավշյա հեղափոխությունից հետո տնտեսական կյանքի ուշագրավ փոփոխությունները:

Բյուջեն լցվում է խոշորների հաշվին

Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են

1 օգոստոսի 2018
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին
Թավշա հեղափոխությունից հետո զգալի փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հավաքագրած հարկերի կառուցվածքում․ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին՝ 2-րդ եռամսյակում, Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից հավաքվող հարկերի ծավալը կտրուկ աճել է թե 1-ին եռամսյակի, և թե նախորդ տարիների համադրելի ժամանակաշրջանում հավաքվող հարկերի ծավալների համեմատ, ինչը պետական բյուջե եկամուտների զգալի աճ է ապահովել։ Փոխարենը, զգալիորեն նվազել է մյուս հարկատուներից գանձվող հարկերի ծավալը։

Տնտեսությունը դուրս է գալիս հեղափոխական շոկից

ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին

30 հունիսի 2018
Տնտեսությունը դուրս է գալիս հեղափոխական շոկից
Ապրիլի առաջին կեսին մեկնարկած Թավշյա հեղափոխությունը զբոսաշրջության, ներդրողների հետաքրքրության և մակրոտնտեսական ցուցանիշների անկման մտահոգություններ առաջացրեց Հայաստանում: Հեղափոխության «ամենաթեժ» օրերին հնչում էին ընդհուպ տնտեսական կոլապսի վերաբերյալ կանխատեսումներ: Սակայն ներքաղաքական ցնցումների նկատմամբ, որպես կանոն, ամենախոցելիի՝ ազգային արժույթի կայունությունը ցույց տվեց, որ Հայաստանը կարողացել է հեղափոխությունից դուրս գալ նվազագույն տնտեսական կորուստներով, ի տարբերություն ժամանակակից աշխարհում եղած մի շարք այլ հեղափոխությունների, որոնք զուգորդվել են տնտեսական «խուճախով» և իրենց հետևից թողել քաոսի ու անորոշության վիճակ: Մեծմասամբ, կաթվածահար չեղավ նաև պետական համակարգի աշխատանքը՝ քաղաքացիները շարունակեցին թոշակ և աշխատավարձ ստանալ, պետությունն էլ՝ հարկեր հավաքագրել: PanARMENIAN.Net ը ներկայացնում է, թե ինչպես են ազդել «թավշյա» իրադարձությունները Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա:

Ինչպես են «խոշորները» գրավում Երևանի առևտուրը

Պաշտոնական թվերի և իրականության հակասությունը

2 հունիսի 2018
Ինչպես են «խոշորները» գրավում Երևանի առևտուրը
Հարկերի վճարումից խուսափելու նպատակով ՊԵԿ-ի հետ նախկինում ունեցած պայմանավորվածությունների չեղարկումը լրջորեն մտահոգել է առևտրով զբաղվող խոշոր տնտեսվարողներին: Փոքր ու միջին տնտեսավարողներին հավասար «հարկային արտոնություններից» տարիներ շարունակ օգտված «խոշորները» այդ ընթացքում հասցրել են իրենց ձեռքում կենտրոնացրել Երևանի առևտրաշրջանառության հսկայական հատվածը: PanARMENIAN.Net -ը ներկայացնում է խոշոր և փոքր ու միջին խանութների շրջանառության ծավալները 2008-2015 թվականներին:
---