Մարտին Թորոսյան.

Մինչև տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ծրագրում է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 10 մլրդ դրամի

13 դեկտեմբերի 2012
Մարտին Թորոսյան
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ համար ՓՄՁ-ի վարկավորումը առաջնային նպատակային սեկտոր է, քանի որ փոքր և միջին բիզնեսը յուրաքանչյուր երկրի տնտեսության հիմնաքարն է: Ճգնաժամի պայմաններում բանկերը, որպես կանոն, ռիսկերը նվազեցնելու համար խստացնում են վարկավորման պայմանները, այդ թվում` ՓՄՁ-ի համար: Սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է և ՓՄՁ սեկտորը կրկին սկսել է զարգանալ: Այն մասին, թե ինչպես է այն զարգանում և 2013-ին ՓՄՁ-ն վարկավորելու բանկի ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է ՓՄՁ վարկավորման բաժնի պետի` Մարտին Թորոսյանը:

Մարտին Թորոսյան.

Փոքր և միջին ձեռնարկատիրությանն ընդառաջ գնալը մեր բանկի վարկավորման քաղաքականության հիմքն է

22 հունիսի 2012
Մարտին Թորոսյան
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջնաժամկետ ռազմավարական հեռանկարներում ամբիցիոզ պլաններ ունի` ավելացնել փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային պորտֆելը` մինչև 2014թ այն հասցնելով 60 մլն դոլարի: Այս նպատակին հասնելու համար, բանկն իր ուշադրությունը կենտրոնացնում է ամբողջ հանրապետության տարածքում ՓՄՁ հաճախորդների համար իր վարկային ռեսուրսները հասանելի դարձնելու վրա: Թե ինչպես է բանկը կյանքի կոչում ՓՄՁ վարկավորման իր քաղաքականությունը, PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ՓՄՁ վարկավորման բաժնի պետ Մարտին Թորոսյանը:

Քրիստոս Պոլիզողոպուլոս.

Հունաստանը հույս ունի, որ արդեն 2013-ին կկարողանա ապահովել տնտեսական զարգացում

26 մարտի 2012
Քրիստոս Պոլիզողոպուլոս
Ողջ աշխարհն ուշադիր հետևում է Հունաստանում ծավալվող իրադարձություններին, որի դուրս գալը ԵՄ-ից ակտիվ քննարկվում է վերջին ժամանակները: Շատ փորձագետների կարծիքով, դա կարող է առողջացնել եվրագոտու տնտեսությունը, բայց մյուս կողմից սխալ քաղաքական քայլ է: Հունաստանին առաջատար եվրոպական կառույցների կողմից հատկացված 130 մլրդ եվրո չափով վերջին տրանշը կարող է աջակցել Հունաստանի տնտեսությանը մինչև 2014-ը: Սակայն երկրում իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է զսպել տնտեսական անկումը: Հայաստան է այցելել Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը և PanARMENIAN.Net-ին տված բլից-հարցազրույցում պատմել այն մասին, թե ինչպես են ընթանում գործերը նրա երկրում:

Ռոբերտ Հարությունյան.

Հայաստանում շահը որոշումներ չի ընդունում, բայց Քուվեյթի, Քաթարի, ԱՄէ-ի ներդրումները կարող են իրենց «հարմարավետ» զգալ

16 մարտի 2012
Ռոբերտ Հարությունյան
Լինելով ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը դիտարկում է առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները ոչ միայն գլխավոր գործընկերոջ՝ Ռուսաստանի, զարգացած Եվրոպայի, անկանխատեսելի Չինաստանի, այլ նաև արաբական երկրների հետ: Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) վերջին ժամանակներն ակտիվացրել է համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Քուվեյթը և ԱՄԷ-ը՝ որոշելով այդ երկրների գործընկերներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի ներդրումային միջավայրի և նրա առտրային հնարավորությունների մասին: Առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու և նոր ներդրողներ ներգրավելու հաջողության մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Գեորգի Խաչատրյան.

Դատավարության շարժունության բարձրացումը թույլ կտա Հայաստանն ավելի գրավիչ դարձնել արտասահմանյան ներդրողի համար

5 մարտի 2012
Գեորգի Խաչատրյան
Ցանկացած երկրի բարենպաստ ներդրումային միջավայրը նրա գրավականն է, որ ներդրողն առանց կասկածելու ներդրում կկատարի հենց այստեղ: Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին շատ ջանքեր են գործադրել, որպեսզի բարելավեն այն ինչպես բիզնեսի գրանցման, այնպես էլ հարկային և մաքսային վարչարարության թափանցիկության բարձրացման ոլորտում: Քայլեր են ձեռնարկվել նաև դատավարության որակը բարձրացնելու համար, որը կոչված է պաշտպանել բիզնեսի շահերը: Սակայն անելիքներ դեռ շատ կան, իսկ թե ինչպիսի, PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է «Ամերիա» Ընկերությունների խմբի ավագ իրավաբանական խորհրդադու Գեորգի Խաչատրյանը:

Արա Պետրոսյան.

Հայաստանը հեռանկարային երկիր է համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի համար

8 փետրվարի 2012
Արա Պետրոսյան
Հայաստանը հնագույն ժամանակներից հայտնի է իր հարուստ պատմամշակութային և բնական ժառանգությամբ, և այսօր զբոսաշրջությունը համարվում է նրա զարգացման գերակա ուղղություններից մեկը: Ավելին, նույնիսկ ճգնաժամի ընթաքում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է աճ, չնայած նրան, որ համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությունն անկում էր ապրում: Այցելությունների աճի ավելացումն ապահովելու նպատակով Հայաստանում ակտիվացել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչը և գրավել է համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի հետաքրքրությունը: Այն մասին, թե ինչպիսի ապրանքանիշեր են հետաքրքրություն դրսևորել Հայաստանի նկատմամբ, PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյան.

Հիփոթեք` երեկ, այսօր և վաղը

14 դեկտեմբերի 2011
Գևորգ Պետրոսյան
Հարցազրույց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Վարկավորման և ներդրումների վարչության պետ Գևորգ Պետրոսյանի հետ

Գագիկ Քոչարյան.

ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրում Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ նախատեսված չեն

25 նոյեմբերի 2011
Գագիկ Քոչարյան
Սանկտ Պետերբուրգում 2011-ի հոկտեմբերի 28-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրվեց ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որի վրա աշխատանքը տևեց 10 տարի: Համաձայնագիրը ստորագրեցին ԱՊՀ բոլոր երկրները բացառությամբ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի, բայց նրանք մինչև տարեվերջ դեռ կարող են միանալ դրան: Փաստաթուղթը կոչված է հիմք դառնալ ԱՊՀ երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համար և փոխարինել մի շարք երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի: Այն մասին, թե ինչ հեռանկարներ է բացում դա Հայաստանի առաջ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Վահան Ստեփանյան.

Հայաստանն իր ետևից կտանի ԱՊՀ երկրներին բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների աշխատանքների սինխրոնիզացման ճանապարհով

5 հոկտեմբերի 2011
Վահան Ստեփանյան
Երևանում հոկտեմբերի 6-8-ը տեղի կունենա Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի համատեղVIII միջազգային համաժողովը «Տեղական շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածք և կարգավորում» թեմայով: Միջազգային համաժողովի կազմակերպիչները,որին հրավիրված են Եվրոպայի և Ասիայի, ԱՊՀ երկրների բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև այնպիսի ընկերություններիթոփ-մենեջմենթ, ինչպիսիք են Thomas Murray, SWIFT, Վնեշէկոնոմբանկ, Euroclear, Clearstream և այլն, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան է և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍԱրմենիա» ֆոնդային բորսան: Այն մասին, թե ինչ հարցեր և խնդիրներ են քննարկվելու համաժողովի մասնակիցների հետ, ինչպես նաև ակնկալվող արդյունքների մասինPanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը:

Կարինե Մինասյան.

Հայաստանի ալմաստի վերամշակման ոլորտը գտնվում է վերածննդի ճանապարհին

10 սեպտեմբերի 2011
Կարինե Մինասյան
Հայաստանը հին ժամանակներից հայտնի է իր ակնագործներով: Սակայն այն բանից հետո, երբ դադարեց գործել Հայաստանի և Ռուսաստանի միջև ադամանդների արտադրության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ալմաստի վերամշակման ձեռնարկությունների մեծ մասը դադարեցրեց գործունեությունը: Իրավիճակը խորացավ ճգնաժամի տարիներին: Սակայն Սակայն Հայաստանի կառավարությունը փորձում է գործադրել բոլոր ջանքերը` ունեցած պոտենցիալը վերականգնելու համար: Այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:
---