Արա Սարգսյան.

Ձգտումը դեպի լավագույն միջազգային փորձը մեր ԴՆԹ-ի մեջ է

2 մայիսի 2019
Արա Սարգսյան
Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման ծառայության Ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավարի հետ

Շուշանիկ Հովսեփյան.

Ինչի մասին է վկայում Global Finance-ի «Հայաստանում լավագույն ներդրումային բանկ» մրցանակը

4 մարտի 2019
Շուշանիկ Հովսեփյան
Ամերիաբանկը կրկին հաղթող է ճանաչվել Global Finance ամսագրի «Հայաստանում լավագույն ներդրումային բանկ» անվանակարգում: Բանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել:

Ամերիաբանկի Ակտիվների կառավարման վարչության ղեկավար.

ՀՀ-ում արդեն 16 տարի է՝ բանկային դեֆոլտներ չկան

6 նոյեմբերի 2018
Ամերիաբանկի Ակտիվների կառավարման վարչության ղեկավար
Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանը պատմել է այն մասին, թե ինչով է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ բանկային համակարգից, որ տեխնոլոգիաներն են հանդիսանում ՀՀ բանկային համակարգի շարժիչ ուժը, և թե շուկայի կոնսոլիդացման հետ կապված ինչ ծրագրեր ունի Ամերիաբանկը:

Հայկ Պետրոսյան.

Ինչ կարող է տալ կազմակերպություններին Առանցքային Հաճախորդների Կառավարումը

20 հուլիսի 2018
Հայկ Պետրոսյան
Ժամանակակից աշխարհում բազմաթիվ առաջատար ընկերություններ լրջորեն զբաղվում են իրենց ընկերության Առանցքային Հաճախորդների Կառավարմամբ (անգլ․՝ Key/Strategic Account Management), ինչը կարևոր ազդեցություն է ունենում նրանց հետագա զարգացման, ներառյալ եկամուտների աճի վրա: Ըստ որոշ դիտարկումների` որպես առանձին ուղղության թեմային Հայաստանում անդրադարձ գրեթե չի կատարվում: Որքանո՞վ է Առանցքային Հաճախորդների Կառավարումը կարևոր և որքանո՞վ է այն Հայաստանում տարածված: Այս և մի շարք այլ հարցերի պատասխանել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունների խորհրդատու Հայկ Պետրոսյանը:

Վիլի Գալաբովա.

Հայկական էթնիկ տեսակներից ստացվող գինին արտահանման մեծ ներուժ ունի

18 սեպտեմբերի 2017
Վիլի Գալաբովա
Սեպտեմբերի 13-ից 19-ը Հայաստանում է Զարգացող երկրների ներմուծման խթանման կենտրոնի (Նիդերլանդներ) գինու միջազգային խորհրդատու Վիլի Գալաբովան: Գինու արտահանման, գինեգործական բրենդերի առաջմղման, մարքեթինգի և արտադրության ոլորտում մոտ 15 տարվա փորձ ունեցող խորհրդատուն եկել է աջակցելու տեղի գինեգործական կազմակերպություններին և ոլորտը մեր երկրում զարգացնելով հետաքրքրված ընկերություններին:

Վահագն Լալայան.

2017-ին Երևանում 650 աշխատատեղ է ստեղծվել, Արարատում՝ 300, Տավուշում՝ 200

17 մայիսի 2017
Վահագն Լալայան
Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանն ակնկալում է, որ 2017-ին ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում ՀՀ-ում կստեղծվի 10.000 նոր աշխատատեղ: Միևնույն ժամանակ, փոխնախարար Հովհաննես Ազիզյանը հայտարարել է, որ տարեսկզբից մինչև ապրիլ ՀՀ-ում արդեն իսկ ստեղվծել է 1800 նոր աշխատատեղ:

Զարմինե Զեյթունցյան.

Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր

26 ապրիլի 2017
Զարմինե Զեյթունցյան
2016-ի հոկտեմբերին Հայաստանում Զբոսաշրջության պետական կոմիտեն ձևավորվեց, որը միանգամից ակտիվ սկսեց գործել: Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը PanARMENIAN.Net-ին պատմել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հենասյունների, ազգային ինքնության վերականգնման խնդրի, մասսայական զբոսաշրջության ոչ նպատակահարմար լինելու, տուրիզմը՝ որպես ստարտափ բիզնես դիտարկելու, զբոսաշրջային պրոդուկտի և շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև կոմբինացված տուրիստական արդյունքի մասին:

Աննա Գիշյան.

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման հայտեր է ընդունում

16 հունվարի 2017
Աննա Գիշյան
2015 թվականի մայիսի 15-ին՝ Ստեփան Գիշյանին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը հայտարարեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին: Այժմ` ավելի քան մեկուկես տարի անց, հիմնադրամը մեկնարկում է դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը: Հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը պատմել է՝ ինչո՞վ է զբաղվելու հիմնադրամը և ինչ ծրագրեր է իրականացնելու

Վահագն Լալայան.

ՀՀ-ի ներդրումային գրավչությունը, հարկային օրենսգիրքը, կապիտալի արտահոսքն ու ներդրումային ծրագրերը

8 դեկտեմբերի 2016
Վահագն Լալայան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը սկսել է ներդրումային ծրագրերի հավաքագրման աշխատանքներ իրականացնել` նպատակ ունենալով դրանք տրամադրել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև՝ պոտենցիալ ներդրողներին: Այս նպատակի համար ստեղծվել է ներդրումային ծրագրերի հարթակը: PanARMENIAN.Net-ը զրուցել է նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանի հետ՝ պարզելով՝ ինչպես է գործելու նոր հարթակը, ինչպես նաև՝ խոսել ՀՀ-ում կատարվող արտասահմանյան ներդրումների ծավալների, դրանք ավելացնելուն ուղղված քայլերի, նաև՝ «չհաջողված» ներդրումների մասին:

Անդրեյ Մկրտչյան.

Ապագային լավատեսությամբ ենք նայում

22 փետրվարի 2016
Անդրեյ Մկրտչյան
Ի՞նչ է սպասվում ՀՀ բանկային համակարգին 2016 թվականին, բացվում են արդյոք նոր հնարավորություններ դժվար իրավիճակներում,և ինչու է չափն այդքան կարևոր բանկի համար՝ այս ամենի մասին իր հարցազրույցում ներկայացրեց Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը: Առիթն Ամերիաբանկի կողմից երկու խոշորագույն միջազգային ֆինանսական հաստատությունների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ գործարքների կնքումն է: Մասնավորապես՝ ՎԶԵԲ-ի $40 մլն-ի ներդրումը Բանկի կապիտալում, և IFC-ի՝ $50 մլն-ի ստորադաս փոխառության տրամադրումն Ամերիաբանկին:
---