Դավիթ Սարգսյան. Հայաստանում էլեկտրոնային կառավարությունը թափ է առնում22 հուլիսի 2011 Ժամանակին համընթաց քայլելով և նպատակ ունենալով բարելավել քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը՝ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանըւ: Միաժամանակ, կառավարության առջև խնդիր է դրվել ստեղծել այնպիսի բիզնես միջավայր, որտեղ կթեթևանա բիզնեսի գործունեությունը՝ ժամանակի և ծախսերի էական կրճատմամբ: Հայաստանում էլեկտրոնային կառավարության կայացման և զարգացման մասին PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցը Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ է: Ռուբեն Խաչատրյան. Հայաստանում քարտային բիզնեսի հետ կապված իրավիճակը ես գնահատում եմ որպես բուռն զարգացող 6 հունիսի 2011 Անկանխիկ վճարումներն անպայման և անխուսափելի են դառնում Հայաստանի բնակչության համար, դրանց ավելացման մասին հոգ է տանում նաև երկրի կառավարությունը: Նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով առևտրային բանկերը կիրառում են տարաբնույթ պրոմո-ակցիաներ` առաջարկելով առավել շահավետ պայմաններ իրենց քարտատերերին: Միաժամանակ այդ բանկերը չեն մոռանում ծառայությունների որակի և հուսալիության բարձրացման մասին: Քարտային բիզնեսում միտումների և նոր մոտեցումների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: Էդգար Պետրոսյան. «Ամերիաբանկը» մտադիր է հուսալի գործընկեր դառնալ հայ թրեյդերների համար 4 մայիսի 2011 Հասարակության հետաքրքրությունը, այդ թվում Հայաստանի բիզնես ակտիվ բնակչության շարքում, աճում է համաշխարհային ֆոնդային շուկաների նկատմամբ: Այսօր, լինելով ներդրումային բանկ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդների համար ստեղծում է տարբեր առևտրային գործողություններ իրականացնելու նոր հնարավորություններ ամենահայտնի ֆոնդային շուկաներում և աշխարհի առևտրային հարթակներում օրվա ցանկացած ժամին: Այն մասին, թե ինչ շահավետ ներդրումներ կարող է կատարել հայ թրեյդերը ժամանակակից տեխնիկական լուծումների կիրառմամբ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Ամերիաբանկի» Առևտրային գործողությունների բաժնի ավագ մասնագետ Էդգար Պետրոսյանը: Արմեն Մովսիսյան. Հայաստանն Իրանի հետ համագործակցությունը գնահատում է որպես «բավարար»28 մարտի 2011 Վերջին մի քանի տարիների ընթացքում էներգաանվտանգության և էներգաապահովվածության բարձրացման արդիականությունը դարձել է Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը, որն իր տնտեսական պաշարների դիվերսիֆիկացիայի նպատակով ընդլայնում և խորացնում է հարաբերությունները հարևանների հետ: Մասնավորապես, Իրանի հետ Հայաստանն իրագործում է և մտադիր է իրագործել մի շարք նախագծեր, որոնք թույլ են տալու նրան դառնալ տարածաշրջանի առաջատարներից մեկը: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Իրանի հետ իրագործվող նախագծերի, ինչպես նաև այդ երկրի ղեկավար Մահմուդ Ահմադինեժադի ակնկալվող այցի շրջանակներում նավթատարի շինարարության վերաբերյալ բանակցությունների ավարտի պլանի մասին: Ռոդիկա Քերերուշ. «Մարդկային կապիտալի» մեջ կատարված ներդրումները միշտ արդարացված են21 մարտի 2011 Բանկային գործում կապիտալ ասելով հասկանում են ֆինանսական ռեսուրսներ: Սակայն, այսօր «կապիտալ» հասկացությունը նոր իմաստ է ձեռք բերել: Ժամանակակից պայմաններում ռեսուրսները ներկայանում են ամենաարժեքավոր` «մարդկային կապիտալի» տեսքով, որը սկսում է ավելի նշանակալի դեր խաղալ: Մարդկային կապիտալը ներառում է իր մեջ շատ գործոններ. աշխատողների պրոֆեսիոնալ գիտելիքներ, նրանց կարողություններ ու հմտություններ, առաջողական վիճակ և այլն: Մեկ տարի առաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» անցում է կատարել աշխատողներին վճարելու նոր համակարգի, ինչպես նաև ներմուծել է Հայաստանի բանկային համակարգի համար յուրահատուկ սոցիալական արտոնությունների և երաշխիքների համակարգ: Բանկի սոցիալական ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի անձնակազմի հետ աշխատանքի հետ բաժնի պետ Ռոդիկա Քերերուշը: ![]() Սարգիս Ծաղիկյան. Ֆիլիպ Մորիսը մտադիր է ընդլայնել իր մասնաբաժինը Հայաստանի ծխախոտի շուկայում31 հունվարի 2011 2010-ին ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել Հայաստանում ծխախոտի շուկայի կարգավորման և ծխախոտի տեղական արտադրողների ու ներկրողների նկատմամբ նույն մոտեցումը ցուցաբերելու ուղղությամբ: Այդ և ապագայի մասին իր պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Ֆիլիպ Մորիս Մենեջմենտ Սերվիսիս Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչության մենեջեր Սարգիս Ծաղիկյանը: Անժելա Խաչատրյան. «Ամերիաբանկը» մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանի բանկային շուկայում ֆակտորինգային ծառայությունների զարգացման մեջ 9 դեկտեմբերի 2010 Հավատարիմ մնալով Հայաստանի բանկային շուկայում նորարարական լուծումներով հանդես գալու մասին իրենց սկզբունքներին` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նոյեմբերի 4-ին ներմուծել է նոր ճկուն գործիք` դասական ֆակտորինգ: Այդ արտադրանքի ճկունության և դասական վարկավորման համեմատ նրա առավելությունների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է բանկի ֆակտորինգի բաժնի մասնագետ Անժելա Խաչատրյանը: Արտյոմ Կոնստանդյան. Հայաստանի բանկային համակարգի կայունության մեջ կասկածներ չեն ծագել նույնիսկ ճգնաժամի պայմաններում29 հոկտեմբերի 2010 Երևանում հոկտեմբերի 17-19-ը կայացել է ֆինանսիստների և բանկիրների համահայկական համաժողովը, որի կազմակերպիչներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի Բանկերի միությունը: Համաժողովի նպատակը, որին մասնակցել են շուրջ 10 երկրների 100 ներկայացուցիչներ, Ֆինանսիստների և բանկիրների համահայկական միություն ստեղծելու միջոցով նպաստելն է երկրի բանկային համակարգի պոտենցիալի ընդլայնմանը: Համաժողովի հյուրերի թվում էր «Պրոմսվյազբանկի» առաջին տեղակալ Արտյոմ Կոնստանդյանը, որն այդ հարցերի շուրջ զրուցել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ: Լեշեկ Բալցերովիչ. Հայաստանի տնտեսությունը պետք է խուսափի «մեծ բումերից»16 սեպտեմբերի 2010 «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել 1989-1991թթ. Լեհաստանի փոխվարչապետ, Լեհաստանի ազգային բանկի նախկին նախագահ, լեհական տնտեսական բարեփոխումների գաղափարախոս, պրոֆեսոր Լեշեկ Բալցերովիչը: PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում Լեշեկ Բալցերովիչը պատմել է Հայաստանում ճգնաժամի հետևանքները հաղթահարելու մեթոդների, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունները խորացնելու հնարավորության մասին: Արա Գրիգորյան. ԵԿԳ-ն վերջնականապես «հաշիվները կմաքրի ճգնաժամի» հետ և նոր 50-ամյա կոնյակ կարտադրի13 սեպտեմբերի 2010 2009 թվականին հայկական ամենահայտնի «Արարատ» ապրանքանիշը ծանր ժամանակներ ապրեց` վաճառքի անկումը մեկ տարում կազմեց 35 տոկոս, սակայն ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսին գրանցվեց վաճառքի ծավալի 10 տոկոս աճ: Նման անկման պայմաններում գործարանը կրճատեց խաղողի մթերման ծավալները ընդամենը 10 տոկոսով` հավանաբար «ԱրԱրԱտի» ղեկավարությունը լավատեսորեն է գնահատում վաճառքների ծավալն ապագայում: Ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս գալու համար Երևանի կոնյակի գործարանը մի շարք միջոցներ է ձեռնարկել` կոնյակի իրացման աշխարհագրության ընդլայնման և շշալցման արտադրամասի վերազինման ուղղությամբ, որի համար պահանջվեց 352 մլն դրամ: Առաջիկա ծրագրերի և նոր 50-ամյա կոնյակի արտադրության մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին է պատմել ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: | ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |