Ադրբեջանի ածխաջրածինները կսպառվեն մինչեւ 2030 թվականը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությանն առաջարկությունների փաթեթ է ներկայացվել` երկրում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) Ռադիացիայի հարցերով ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը: Նրա խոսքերով, առաջարկությունները կազմվել են Ադրբեջանի Ինստիտուտին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի դիմելուց հետո: Բացահայտելով փաստաթղթի էությունը` Ղարիբովը նշել է, որ դրանում տրվում է միջուկային էնէրգետիկայի համաշխարհգային փորձի մանրամասն վերլուծություն, նշված են միջուկային ռեակտորների տեսակները եւ խորհուրդ է տրվում, որ դրանք լինեն 1500 մեգավատտ հզորությամբ:



Գիտնականի խոսքերով, 25-30 տարի հետո կսպառվեն գազի եւ նավթի պաշարները, եւ Ադրբեջանը ստիպված կլինի անցնել միջուկային էներգետիկայի: «Կառավարությունը, ամենայն հավանականությամբ, համաձայնություն կտա այդ նախագծի իրականացմանը, քանի որ երկրում եղած էներգիայի այլ պաշարները` քամին, արեւը, ջուրը, միայն 20 տոկոս կկարողանան ապահովել երկրի էներգետիկ կարիքները»,- գտնում է Ղարիբովը: Իսկ էներգետիկները գտնում են, որ ադրբեջանական նավթային եւ գազային պաշարները կսպառվեն 2025 թվականին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---